Ռուբիոյի այցի առանձնահատկությունները. Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է.


Ռուբիոյի այցի առանձնահատկությունները

1. Նախ, այս այցը կդառնա առաջին պետքարտուղարի այցը Հայաստան՝ Հիլարի Քլինթոնի 2014 թվականի այցից հետո։

2. Սա կարծես կարճատև, առանց գիշերակացի «տրանզիտ» այց է․ պետքարտուղարը վերադառնում է Հնդկաստանից և, Դոնալդ Ռամսֆելդի 1999 թվականի այցի օրինակով, մի քանի ժամ կանցկացնի Երևանում։ Այն ժամանակ պաշտպանության քարտուղար Դոնալդ Ռամսֆելդը հանդիպեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, ապա՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ՝ նախագահական նստավայրում, և գոհ մնաց երկու բանակցություններից էլ։

3. Ռուբիոն հայաստանյան իր գործընկերոջ հետ 30 րոպեյով կհանդիպի օդանավակայանում, հետո փոխըմբռնման հուշագիր կստորագրի, հետո, միգուցե վարչապետի հետ հանդիպում կունենա կառավարությունում։ Եթե նման հանդիպում չլինի, դա իհարկե էական նշանակություն ունեցող հանգամանք կլինի:

4. Ամերիկյան օրակարգը Հարավային Կովկասում ունի երկու հիմնական առաջնահերթություն՝ TRIPP նախագծի կյանքի կոչումը և Իրանի շուրջ օղակի սեղմումը։ Ի դեպ, TRIPP-ը նույնպես դիտարկվում է Իրանի նկատմամբ քաղաքականության համատեքստում։

5. Ռուբիոյի՝ Բաքու չմեկնելը, իմ կարծիքով, այս տեսանկյունից պատահական չէ․ TRIPP-ը անցնում է Հայաստանի տարածքով և առավելապես հայ-ամերիկյան նախագծի բնույթ ունի։ Ադրբեջանի դիրքորոշումը հայտնի է ամերիկացիներին թե՛ TRIPP-ի, թե՛ Իրանի հարցերում, ուստի լրացուցիչ պարզաբանումների կարիք գրեթե չկա։ Հետևաբար, բանակցությունների հիմնական ուշադրությունը, կարծում եմ, կարող է կենտրոնանալ Իրանի շուրջ զարգացումների և TRIPP-ի ապագայի վրա։

6. Վստահ եմ՝ շատերին հետաքրքրում է նաև՝ արդյոք Ռուբիոն ընտրություններին ընդառաջ ուղիղ ձևով կաջակցի գործող իշխանությանը։ Ես դա հնարավոր եմ համարում, սակայն միայն այդ նպատակով Երևան հաստատ չէր այցելի աշխարհի ամենազբաղված մարդկանցից մեկը։ Այլ հարց է, որ իշխանությունը այս այցը կօգտագործի PR նպատակներով՝ նույնիսկ եթե Ռուբիոն հրապարակային որևէ ուղերձ չհնչեցնի։

7. Ավելի գլոբալ առումով՝ ԱՄՆ-ն Հայաստանում, բնականաբար, աջակցելու է ցանկացած ուժի, որը առաջ կմղի Հարավային Կովկասում ամերիկյան շահերը՝ անկախ նրանից, թե որը կլինի այդ ուժը։

8. Հույս ունեմ, որ Հայաստանի իշխանությունները հակաիրանական որևէ արկածապնդրության մեջ չեն ներքաշվի, քանի որ նույնիսկ Թրամփի վարչակազմը ներքաշվելուց հետո իրավիճակին համահունչ “exit strategy” չի գտնում։

 

դիտվել է 207 անգամ
Լրահոս
Իրենք իրենց ձեռք են առնում (video) Ափսոս, որ կազմակերպության մեր հայ գործընկերները չեն հասկանում․ Շոյգու Մի՛ անցեք նամակներում տեղադրված կասկածելի հղումներով․ ԿԲ-ն զգուշացնում է Ծեծկռտուք՝ Երևանում․ հնդիկները վիճաբանել են իրար հետ, ծեծի ենթարկել, դանակով վնասվածքներ պատճառել Այս մառազմն արդեն վերածվում է կատարյալ կապիկության․ Ես ոչ թե լրտես կամ դավաճան եմ, այլ ահաբեկիչ եմ․ Արեգնազ Մանուկյան Նեթանյահուն հnսպիտալացվել է Վիճաբանություն՝ Երևանում․ ոստիկանություն է տեղափոխվել 5 քաղաքացի Ռուբիոյի այցի առանձնահատկությունները. Սուրեն Սարգսյան Փաշինյանի համար կենաց-մահու հարց է դարձել. «Հրապարակ» Փաշինյանի ցածր քաղաքական նշաձողն ու Ծառուկյանի կեցվածքը. «Փաստ» Նիկո՛լ, ժամանակդ լրացել է․ դե սպասիր․ Աղվան Վարդանյան (video) Հայաստանի ընտրությունը՝ հուզական քաղաքականությո՞ւն, թե՞ պետական մտածողություն. «Փաստ» Բաքվում մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների գործով վերաքննիչ բողոքի քննությունը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Ինչպիսի՞ կառավարություն է ձևավորելու Ռոբերտ Քոչարյանը․ «Փաստ» Իրանի նախագահը հանձնարարել է երկրում վերականգնել միջազգային ինտերնետը Ադրբեջանցիներն արդեն Հայաստան իրենց գալն են նշում․ Ալիկ Ալեքսանյան Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետը 113 մլն արժեքով գույքն օտարել է 9 մլն դրամով «Ֆազի» սպшնության գործը ավարտական փուլում է․ տուժող կողմը կասկածներ ունի՝ ինչո՞ւ են նիստերը հապճեպ ընթանում. «Ժողովուրդ» Նիկոլին տհաճ անակնկալ է սպասվում․ «Իրավունք» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գործում է հետին թվով. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Էկրան կբարձրանա Վարդանանց պատերազմի մասին պատմող «Պայքար հանուն հավատքի» ֆիլմը. «Ժողովուրդ» Բազարչյանի ինստիտուտը․ անհասկանալի ուսուցում՝ զբաղված տնօրենների համար. «Ժողովուրդ» Ընդդիմությանը անխնա ոչնչացրենք կոմպրոմատներով. պիտի վնգստան պարտությունից. Փաշինյան. «Իրավունք» ՔՊ-ական Հայկ Ցիրունյանը դուրս մնաց ցուցակից․ ինչպես բազմապատկվեց պատգամավորի ունեցվածքը. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am