Հայաստանի ընտրությունը՝ հուզական քաղաքականությո՞ւն, թե՞ պետական մտածողություն. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է, որ Հայաստանը մտնում է բարդ ու ճակատագրական ընտրական փուլ, որտեղ ընտրությունները այլևս պարզապես կուսակցական մրցակցություն չեն, այլ ազգային ինքնության, պետական մտածողության և ապագայի ուղության ընտրություն՝ ներքին լարվածության, արտաքին ճնշումների ու բևեռացման պայմաններում։
Նշվում է հասարակության հոգեբանական հոգնածություն, վստահության թուլացում և խոսույթի կոշտացում․ այս ֆոնին աճում է կայունության, կանխատեսելիության ու կառավարման փորձի պահանջարկը, այդ թվում՝ հետաքրքրությունը փորձառու ընդդիմադիր առաջնորդների հանդեպ։
Թերթը նաև ընդգծում է, որ հասարակության մի հատվածը կարևորում է փորձառու պետական մտածողությունն ու հարաբերականորեն հավասարակշռված արտաքին քաղաքականությունը՝ պահպանելով ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ և զարգացնելով կապերը Եվրոպայի ու արևմտյան կառույցների հետ՝ առանց նոր ցնցումների։
