Էկրան կբարձրանա Վարդանանց պատերազմի մասին պատմող «Պայքար հանուն հավատքի» ֆիլմը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բազմիցս անդրադարձել ենք սփյուռքի մեր հայրենակիցների ջանքերով հայկական մշակույթի տարածմանն ուղղված նախաձեռնություններին։ Գործարար հայրենակիցների աջակցությամբ աշխարհի գրադարաններում, կինոթատրոններում և համացանցի օտարալեզու սեգմենտում պարբերաբար հայտնվում են հայկական մշակույթին ու պատմությանը վերաբերող նյութեր։


Մեզ հայտնի դարձավ, որ առաջիկայում էկրան կբարձրանա 451 թվականի՝ Վարդանանց պատերազմի պատմական շրջանի մասին պատմող բարձրորակ խաղարկային ֆիլմ։ Այն ներկայացնելու է պատմական այդ բարդ ժամանակաշրջանում հայ ժողովրդի պայքարը՝ հանուն սեփական հավատքի, եկեղեցու և ինքնության։

Մեզ փոխանցեցին, որ տևական ժամանակ նկարահանվող այս ֆիլմի ստեղծումը հնարավոր է դարձել գործարար Արթուր Սողոմոնյան-ի աջակցությամբ։ Նրա հովանավորած ֆիլմերի շարքում այս նախագիծը, ըստ մեզ փոխանցված տեղեկությունների, առանձնահատուկ տեղ է զբաղեցնում թե՛ իր բարձր որակով, թե՛ դերասանական յուրօրինակ խաղով, թե՛ ստեղծագործական թիմի նվիրական աշխատանքով։

Ֆիլմը հավակնում է դառնալ լայն տարածում ստացող նախագիծ։ Այն նախատեսվում է ներկայացնել տարբեր լեզուներով, իսկ մասշտաբային էֆեկտները կարող են հետաքրքրություն առաջացնել նաև երեխաների և պատանիների շրջանում։

Ֆիլմը նկարահանվում է ռուսաստանաբնակ գործարար, «Փյունիկ» ֆուտբելային ակումբի նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյան-ի աջակցությամբ։ Սցենարիստը Արմեն Վաթյան-ն է, ռեժիսորը՝ Վագա Վարդանյան-ը։ Ի դեպ, ֆիլմի պրոդյուսերն է Տիգրան Մանասյան-ը։

Ամենայն հավանականությամբ, ֆիլմը էկրան կբարձրանա հուլիս ամսին։ Այս տեղեկությունը հրապարակում ենք այսօր, քանի որ 451 թվականի հենց այս օրը՝ մայիսի 26-ին, Ավարայրի հերոսական ճակատամարտի օրն է։ Խորհրդանշական այս օրվա գայթակղությանը դժվար էր դիմանալ և չհրապարակել մեզ հասած տեղեկությունը»։

դիտվել է 296 անգամ
Լրահոս
Իշխանություններին կոչ ենք անում զերծ մնալ նման սադրանքներից «Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր է երկու ճանապարհով՝ արտաքին և ներքին». Հակոբ Բադալյան Գեղարքունիքի մարզում երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. կա մեկ զոհ «Սպառվել է «հեղափոխական» բանանի մոգական ուժը». Կարեն Հեքիմյան Մեքենաները բախվել են ձիերի, կան ծանր վիրավորներ 18-ամյա աղջիկը մահացել է Ադրբեջանում հաստատում են իմ ասածը․ Տաթևիկ Հայրապետյան Պուտինի թոռանը մոր ազգանունն են տվել, քանի որ երեխայի հոր ազգանունը Զելենսկի է Մելիքյանը՝ Լատվիայի հետ խաղի մասին ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են 230 ուկրաինական անօդաչու թռչող սարք Ռուսաստանի պատասխանը ԱՄՆ-ին Մոպեդավարն ու ուղևորը ԲԿ-ում են Հայաստանի և Լատվիայի հավաքականները չպարզեցին հաղթողին Ազատ են արձակել գերեվարված 600 եմենցի զինծառայողի Գավառում բախվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Էստոնիան կփակի Ռուսաստանի հետ սահմանը Լատվիա – Հայաստան․ Ֆուտբոլիստների գնահատականները «Կյանքը բումերանգ է». փաստաբանը հիշել է մի դրվագ Չեմ կարող չանդրադառնալ նաև հրեշավոր ընտրակեղծիքներին Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Հորմուզի նեղուցում երկու նավթատար նավ է խորտակվել Արտակարգ դեպք․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am