Ամերիաբանկը և ԱԶԲ-ն կնքել են 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր

Ամերիաբանկը և Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) կնքել են մինչև 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր՝ Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ), այդ թվում՝ կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների ֆինանսավորման հասանելիությունն ընդլայնելու և կանաչ ներդրումների ծավալն ավելացնելու նպատակով։

Ֆինանսավորումը կաջակցի ՄՓՄՁ-ներին ամբողջ երկրում՝ օգնելով կատարել աճին միտված ներդրումներ, բարելավել մրցունակությունը և որդեգրել ավելի կայուն գործելակերպ։ Տվյալ նախագիծը ԱԶԲ-ի կողմից Հայաստանի մասնավոր հատվածում մինչև օրս կնքված ամենախոշոր գործարքն է։

«Այս նախագիծը կընդլայնի ֆինանսավորման հասանելիությունը ՄՓՄՁ-ների, հատկապես կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկությունների համար` միաժամանակ խթանելով կանաչ ներդրումները Հայաստանում», – ասել է ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Լյազիզա Սաբիրովան։ «Երկարաժամկետ ֆինանսավորում տրամադրելով՝ մենք օգնում ենք բիզնեսներին աճել, աշխատատեղեր ստեղծել և նպաստել ավելի ներառական և կլիմայական փոփոխություններին դիմակայուն տնտեսության ձևավորմանը»։

Նախագիծը ներառում է մինչև 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ, որի մինչև 75%-ը նախատեսված է միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման համար, իսկ առնվազն 25%-ը՝ կանաչ ֆինանսավորման, այդ թվում` վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության համար։ Ֆինանսավորման առնվազն 10%-ը կուղղվի կանանց կողմից ղեկավարվող ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը։

Ամերիաբանկի Ֆինանսական գծով տնօրեն Հովհաննես Թորոյանը նշել է. «Մենք ուրախ ենք ամրապնդել մեր գործընկերությունն ԱԶԲ-ի հետ՝ աջակցելով Հայաստանի միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին մատչելի ֆինանսավորումն ավելի հասանելի դարձնելու միջոցով։ Որպես Հայաստանի ամենախոշոր վարկատու, որն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում կանաչ և կայուն ֆինանսավորմանը, մենք շարունակում ենք հավատարիմ մնալ ներառական աճի խթանմանը և երկրի երկարաժամկետ տնտեսական զարգացմանն աջակցելուն»։

ՄՓՄՁ-ներն առանցքային դեր են խաղում Հայաստանի տնտեսության համար՝ ապահովելով զբաղվածության գրեթե 70%-ը և համախառն ներքին արդյունքի ավելի քան 65%-ը, սակայն ֆինանսավորման կարիքը շարունակում է բարձր մնալ։

ԱԶԲ-ն նաև կտրամադրի մինչև 125 հազար ԱՄՆ դոլարի տեխնիկական աջակցություն Ամերիաբանկի կարողությունները հզորացնելու համար` ներառյալ ֆինանսական բարեվարքության համակարգերի և կայուն զարգացման կոմպետենցիաների կենտրոնի ստեղծումը:

Նախագիծը աջակցում է Հայաստանի ջանքերին՝ խթանելու մասնավոր հատվածի զարգացումը, ընդլայնելու ֆինանսավորման հասանելիությունը և նպաստելու կլիմայական ազդեցություններին դիմակայուն աճին։

«Ամերիաբանկ» ՓԲԸ Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը շարունակաբար ներդնում և կատարելագործում է նորարարական պրոդուկտներ, ծառայություններ և հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

ԱԶԲ-ի մասին ԱԶԲ-ն առաջատար բազմակողմ զարգացման բանկ է, որն աջակցում է ներառական, ճկուն և կայուն աճին Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Իր անդամների և գործընկերների հետ համատեղ բարդ մարտահրավերներ լուծելու համար ԱԶԲ-ն օգտագործում է նորարարական ֆինանսական գործիքներ և ռազմավարական գործընկերություններ՝ կյանքերը վերափոխելու, որակյալ ենթակառուցվածքներ կառուցելու և մեր մոլորակը պաշտպանելու համար: Հիմնադրված լինելով 1966 թվականին` ԱԶԲ-ն պատկանում է 69 անդամների, որոնցից 50-ը տարածաշրջանից են։

դիտվել է 169 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանն իր ծննդյան օրը Բաքվից ուղերձ է հղել՝ խոսելով Հայաստանի վիլայեթացման ռիսկերի մասին Երկու հողամաս, բնակելի տուն Դիլիջանում, բնակարան Երևանում․ ի՞նչ է հայտարարագրել Սրբուհի Գալյանը Ո՞ւմ եք հիմարի տեղ դնում. դուք մեխի գլու՞խ եք․ Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանի իշխանությանը (video) Թեհրանը և Վաշինգտոնը մոտ ապագայում վերջնական համաձայնագիր չեն ստորագրի. Բաղայի Տիգրանաշենը Նիկոլը հանձնում է․ Իշխան Սաղաթելյանը Վայոց Ձորի բնակիչներին զգուշացնում է (video) Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը․ պատգամավորն ահազանգում է ՌԴ-ն անցավ սպառնալիքների․ գազի գինե կթանկանա, եթե Երևանը դուրս գա ԵԱՏՄ-ից Ըստ գտնվելու վայրի ընտրատեղամասի ցուցակում ընդգրկվելու դիմումներն ընդունվում են մինչև մայիսի 26-ը Լոռու մարզի քրեական ոստիկանները հերթական սպանության նախապատրաստությունն են բացահայտել Ռուբիոյի ձեռքը կտաք, թող Թրիփի տռասում էդ ծաղիկները ծախի․ Նաիրա Զոհրաբյան (video) 10 բախում, 3 պատերազմ, 5000-ից ավել զոհ. Փաշինյանի խաղաղության իրական դեմքը․ Լևոն Զուրաբյան (video) Շտապ․ Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանին հանձնում է Ուկրաինայի՞ն․ Նաիրա Զոհրաբյան (video) ՀՀ ՊՆ նախկին շենքի մոտ բախվել է 3 ավտոմեքենա․ խցանումը հասնում էր մինչև Արագածոտնի մարզ Ամերիաբանկը և ԱԶԲ-ն կնքել են 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր Շտապ կարգով Ռուբիոյին ուղարկել են Հայաստան․ ի՞նչ է սպասվում․ Հայկ Նահապետյան (video) #ՈՒՂԻՂ. Կփրկի՞ Ռուբիոն Նիկոլին առյուծների վանդակից. Սուրեն Սուրենյանց (video) Իշխանության գալուց հետո ընդունելու ենք «Սաֆարովի կանխարգելման օրենքը». Կարապետյան #ՈՒՂԻՂ․ Ռուբիոն գալիս է Նիկոլին փախցնելու՞․ Նաիրա Զոհրաբյան (video) «Հունիսի 7-ից հետո կլսենք արդեն ծանոթ դարձած բացատրություններից մեկը՝ «սիրելի քաղաքացիները մեզ կհասկանան ու մի քանի ամիս առանց դեղերի կդիմանան»…». Անուշ Պողոսյան Իրավապահները Ավանում խուզարկում են «Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակներն ու համակիրների տները․ Արմլուր Երաշխիքը մեր ուժն է. Իսմայիլ Բաղայի Եթե այսօր Հանրայինը նույն կերպ չհերքի իր տարածած կեղծիքը, ուրեմն զբաղված է էժան սրիկայությամբ․ Բագրատ Միկոյան Պետք է գնալ և քվեարկել ընդդեմ գործող կառավարիչների վերարտադրմանը․ Արտակ Զաքարյան Իրանի հետ կառուցողական բանակցություններ են ընթանում, համաձայնագիրը «լավն» է լինելու. Թրամփ Ալիևի դեմը հենց այսպես ենք առնելու. Սամվել Կարապետյանի հրատապ հայտարարությունը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am