Իշխանության գալուց հետո ընդունելու ենք «Սաֆարովի կանխարգելման օրենքը». Կարապետյան
Մեր կառավարության հենց առաջին նիստին ընդունելու ենք օրենք, որը կոչել ենք «Սաֆարովի կանխարգելման օրենք», հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Եթե մենք չկարողանանք կանգնեցնել Փաշինյանի և Ալիևի պլանավորած 300 հազար ադրբեջանցիների մուտքը Հայաստան, կստացվի, որ մեր տնտեսական բոլոր ծրագրերն անիրագործելի են դառնալու, քանի որ հիմնական աշխատատեղերը բաժին են հասնելու ադրբեջանցիներին»,–ասաց նա։
