Իրավապահները Ավանում խուզարկում են «Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակներն ու համակիրների տները․ Արմլուր
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահ մարմինները՝ ի դեմս Հակակոռուպցիոն կոմիտեի, գրոհել են Ավան վարչական շրջան։ Խուզարկում են Ավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակները և համակիրների տները։ Այս պահին արդեն կան ձերբակալվածներ։ Սպասենք զարգացումներին։
Հիշեցնենք, որ Փաշինյանը շաբաթ օրը քարոզարշավ իրականացնում էր Ավանում։
