«Ապօրինի և անհամաչափ». Արցախյան ՀԿ-ներն ու գործիչները դատապարտում են Արթուր Օսիպյանի կալանավորումը

Արթուր Օսիպյանի ապօրինի քրեական հետապնդման և հանրային քննարկումների անբարենպաստ մթնոլորտի մասին հայտարարություն․


«Մենք՝ ներքոստորագրյալներս, մեր վճռական բողոքն ենք հայտնում արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանին ձերբակալելու և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու կապակցությամբ, դա համարելով ապօրինի և անհամաչափ։

Մենք նաև անընդունելի ենք համարում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի՝ վեճի ընթացքում Արթուր Օսիպյանին ուղղված հարցը․ «Ինչո՞ւ ես ողջ և չես զոհվել մեր տղաների փոխարեն»։ Նման ամբոխահաճո պահվածքը պետական գործչին անհարիր հռետորաբանության ցայտուն օրինակ է, որն, ամեն ինչից զատ, խորացնում է ներքաղաքական անհանդուրժողականությունն ու հանրության տարբեր շերտերի տարանջատվածությունը, նպաստում բնակչության ամբողջական խմբերի պիտակավորմանն ու ապամարդկայնացմանը:

Արթուր Օսիպյանի ձերբակալությունն ու կալանավորումը ոչ միայն ստվեր են ձգում հունիսի 7–ին կայանալիք համապետական ընտրությունների վրա, այլև ըստ ամենայնի խաթարում են վստահությունը իրավապահ մարմինների, ընդհանրապես՝ ընտրական գործընթացի ու ժողովրդավարության առկայության նկատմամբ, ինչպես նաև կասկածի տակ են դնում իշխող ուժի՝ մարդու հիմնարար իրավունքները հարգելու և երկրում քաղաքացիական համերաշխություն արմատավորելու պատրաստակամությունը։

Արթուր Օսիպյանը Նիկոլ Փաշինյանին հարցեր է ուղղել, որոնց անկեղծ պատասխանները հետաքրքրում են ոչ միայն արցախցիներին, այլև ողջ հանրությանը, քանի որ մարդիկ փորձում են հասկանալ 2020–2023 թվականների շարունակական ողբերգությունների պատճառահետևանքային կապերը, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի քաղաքական վերնախավերի դերն այդ ամենում։

Հնարավոր է, իհարկե, կալանավորել ծանր ու ցավոտ հարցեր բարձրացնողին, բայց անհնար է իչիք դարձնել բուն հարցերը, ինչպես նաև կաթվածահար անել դրանց պատասխանները ստանալու՝ հանրության կամքն ու ցանկությունը: Այդ հարցերից ու դրանց շուրջ բանավիճելու հրամայականից հնարավոր չէ խուսափել այսօր, ու հնարավոր չի լինելու նաև վաղը:

Իրավիճակից միակ ելքն այդ հարցերի շուրջ քաղաքակիրթ երկխոսությունն է հանրության տարբեր շերտերի հետ, և համապետական ընտրությունները հարմար առիթ են դրա համար, քանի որ անհամեմատ մեծ հնարավորություններ են ընձեռում մարդկանց հետ քաղաքական ուժերի շփումների համար: Հակված ենք կարծելու, որ մեր բոլորիս դարդ ու ցավի, մեր ոչ վաղեմի դժբախտությունների ու ողբերգությունների մասին ամենայն անկեղծությամբ ու սրտացավությամբ, արժանապատվությամբ ու սկզբունքայնությամբ, քննադատությամբ ու ինքնաքննադատությամբ խոսող քաղաքական ուժն ավելի շատ շանս կունենա ընտրազանգվածի համակրանքը շահելու համար: Ամենակարևորը հենց խաղաղ-հանգիստ մթնոլորտի ձևավորումն է համազգային-համապետական խնդիրների հանրային քննարկումների համար: Ըստ երևույթին, խաղաղությունը հենց այստեղից է սկսվում՝ մարդկանց հոգու ու մտքի խաղաղությունից: Ներքին այս խաղաղության արժեքը չիմացողը չի կարող հետամուտ լինել մեծ խաղաղությանը, էլ ավելի մեծ աբսուրդ է ներքին առճակատմամբ մեր շուրջ խաղաղությանը նպաստելը։

ՀՀ իշխանություններին կոչ ենք անում ժամ առաջ միջոցներ ձեռնարկել առկա լարվածությունը թոթափելու, համազգային-համապետական խնդիրների ու մարտահրավերների, ինչպես նաև մեր ոչ վաղեմի դժբախտությունների ու ողբերգությունների մասին կառուցողական քննարկումների համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու համար: Դրա առաջին քայլը կարող է լինել Արթուր Օսիպյանին անհապաղ արգելանքից ազատ արձակելն ու նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելը, ինչպես նաև ընդհանրապես քրեական գործիքակազմի ապօրինի և անհամաչափ կիրառումը բացառելն ընտրական գործընթացում:

Մենք՝ ներքոստորագրյալներս, վճռական ենք մեր բարձրացրած խնդիրների լուծմանը հետամուտ լինելու հարցում:

«Մեդիա Ստեփ» ՀԿ

«Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ

«Հանուն Հադրութի» ՀԿ

«Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ

«Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ

«Հարմոնիա» Շուշիի կանանց ՀԿ

«Արցախի Թեքեյան մշակութային միություն» ՀԿ

«Ստեփանակերտ» մեդիա ակումբ

Կարմեն Մարտիրոսյան, լրագրող

Զառուհի Մուրադյան, նկարիչ

Հակոբ Ճաղարյան, հրամանատար օդաչու

Տիգրան Պետրոսյան, բժիշկ, հասարակական գործիչ

Աշոտ Ավանեսյան, հասարակական գործիչ

Վադիմ Գրիգորյան, հասարակական գործիչ

Կամո Քոչարյան, հասարակական գործիչ

Գագիկ Ավանեսյան, հասարակական գործիչ

Հասմիկ Քարամյան, ուսուցիչ

Ժենյա Ենգիբարյան, լրագրող

Լիանա Մարտիրոսյան, կինոռեժիսոր

Գուրգեն Բաղդասարյան, «Շունչ» ՀԿ

Մերի Գրիգորյան, բժիշկ

Արմինե Գասպարյան, արվեստի աշխատող

Մարինա Հովհաննիսյան, ուսուցիչ

Վեներա Բարաթյան, ուսուցիչ

Գայանե Բուդաղյան, ուսուցիչ

Սարին Հայրիյան

Սվետլանա Ջալավյան, տնտեսագետ

Էմմա Սավադյան, թոշակառու

Վրեժ Բալասանյան, անհատ ձեռնարկատեր

Անի Նալբանդյան, լրագրող

Գայանե Առստամյան, արվեստագետ

Յանա Գաբելիա Մանթաշևա, քաղաքագետ

Անուշիկ Հարությունյան, ֆոլկ–երգչուհի

Արմինե Հայրապետյան, պատմության մասնագետ

Անյուտա Պողոսյան, թոշակառու

Մարինա Ղարախանյան, գործազուրկ

Էլզա Անդրիյան, ուսուցիչ

Մհեր Հարությունյան

Կարեն Շիկոյան, հասարակական գործիչ

Անժելա Ալավերդյան

Մարինա Ավանեսյան

Ծովինար Ասատրյան

Նունե Դավթյան

Միլադա Հովհաննիսյան

Նարինե Սարգսյան

Լուսինե Մարտիրոսյան, բուժաշխատող

Թեհմինե Ենոքյան

Ռոզա Խաչիյան

Կարինե Մխիթարյան

Կնյազ Մելքումյան

Գայանե Շագոյան, ազգագրագետ

Շուշանիկ Ներկարարյան»։

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Իշխանության գալուց հետո ընդունելու ենք «Սաֆարովի կանխարգելման օրենքը». Կարապետյան #ՈՒՂԻՂ․ Ռուբիոն գալիս է Նիկոլին փախցնելու՞․ Նաիրա Զոհրաբյան (video) «Հունիսի 7-ից հետո կլսենք արդեն ծանոթ դարձած բացատրություններից մեկը՝ «սիրելի քաղաքացիները մեզ կհասկանան ու մի քանի ամիս առանց դեղերի կդիմանան»…». Անուշ Պողոսյան Իրավապահները Ավանում խուզարկում են «Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակներն ու համակիրների տները․ Արմլուր Երաշխիքը մեր ուժն է. Իսմայիլ Բաղայի Եթե այսօր Հանրայինը նույն կերպ չհերքի իր տարածած կեղծիքը, ուրեմն զբաղված է էժան սրիկայությամբ․ Բագրատ Միկոյան Պետք է գնալ և քվեարկել ընդդեմ գործող կառավարիչների վերարտադրմանը․ Արտակ Զաքարյան Իրանի հետ կառուցողական բանակցություններ են ընթանում, համաձայնագիրը «լավն» է լինելու. Թրամփ Ալիևի դեմը հենց այսպես ենք առնելու. Սամվել Կարապետյանի հրատապ հայտարարությունը (video) Եթե չենք ուզում, որ մեզ խաբողները շարունակեն Ալիևի ֆանտազիաները իրագործել, գնացե’ք քվեարկության Ապարան-Քուչակ ճանապարհին բախվել են «Nissan Teana»-ն և «Volkswagen»-ը․ կա 1 զոհ, 3 վիրավոր Երևանում և մարզերում լույս չի լինի. հասցեներ Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է. այսօր նա դառնում է 58 տարեկան Թուրքիայից շարունակում են աջակցության կոչերը Հայաստանի դե ֆակտո իշխանություններին. Գեղամյան «Ապօրինի և անհամաչափ». Արցախյան ՀԿ-ներն ու գործիչները դատապարտում են Արթուր Օսիպյանի կալանավորումը #ՈՒՂԻՂ․ Փրկություն չկա՛ Փաշինյանին․ Ռուբիոյի Հայաստան գալու իրական պատճառը․ Նահապետյան (video) Դատարանը կալանավորել է «Mercedes G» ավտոմեքենայում հայտաբերված հղի կնոջ մարմինը տեղափոխող տղային ԱՄՆ կրոնական ազատությունների հանձնաժողովի 2026-ի զեկույցը դատապարտել է Արցախի եկեղեցիների ոչնչացումը Փաշինյանը որոշել է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ. սա պետք է անկեղծորեն ընդունել․ Մեդվեդև ՇՏԱՊ․ Արթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը․ փաստաբանը նոր մանրամասներ է հայտնում (video) Իրանում հաղորդել են, որ երկրի ԶՈւ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավոր խափանմանը Ռոբերտ Քոչարյանը հերոս մարդ ա․ մենակ ինքը կարող է Ալիևինն «կզցնել»․ արմավիրցի (video) Վերջին հնարավորությունն է ձեզ տրվում՝ էս ձեր թափթփուկներին տիրություն արեք․Սաղաթելյանը՝իրավապահներին (video) Փաշինյա՛ն, Մակրոնին դուր գալու համա՞ր ես ամեն ինչ անում, թող Բրիջիթը դրա մասին մտածի. Քոչարյան (video) ԱՄՆ կրոնական ազատությունների հանձնաժողովի 2026-ի զեկույցը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի եկեղեցիների nչնչացnւմը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am