Չկա բանական պատասխան, թե ինչու է իշխանությունը ռադիկալացնում մթնոլորտը

«Մեր ստրատեգիական խնդիրն է՝ երկրի ներսում և սահմաններին հասնել դեէսկալացիայի։ Մեկ-երկու շաբաթ առաջ՝ քարոզարշավի սկզբում ասացի, որ ամենամեծ վտանգն է, եթե մենք մտածենք, թե Հայաստանի ճակատագիրը որոշվելու է որևէ այլ մայրաքաղաքում»,-«Ինչո՞ւ է Հայաստանի մթնոլորտը ռադիկալացվում» վերտառությամբ գրառման մեջ ասում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը՝ շարունակելով.

«Հայաստանի ճակատագիրը չի որոշվում ո´չ Մոսկվայում, ո´չ Վաշինգտոնում, ո´չ Բրյուսելում, ոչ՝ Փարիզում։ Հայաստանի ճակատագիրը որոշվում է Երևանում։ Եվ հունիսի 7-ը բացառապես ներհայաստանյան ընտրություններ են։ Եթե այլ կերպ մտածենք, ապա այն ի վերջո կորոշվի Բաքվում։

Ցավոք, մեր նախընտրական փուլում այս իմպերատիվ գաղափարի պատշաճ ընկալումը դեռ չկա։

Մենք էական էսկալացիա ենք արձանագրում մեր երկրի ներսում։ Մեր չորս կողմը պրոբլեմ է, մենք ներսում գնում ենք էսկալացիայի ճանապարհով։ Ներքին համերաշխության գաղափարը, որը «Առաջարկ Հայաստանին» ԲՀԿ ծրագրի առաջատար դրույթն էր, բախվեց ՄԵԿ հոգու կողմից ագրեսիայի և սպառնալիքի տարափին։ Ի՞նչ է շահում Հայաստանը։ Ի՞նչ ենք շահում մենք։ Ոչ մեկը չի շահում։

Մենք ստացանք էսկալացիա նաև արտաքին սահմանին, այս դեպքում՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Մի Զելենսկի խաղացնելու գինը արժե՞ր, որ մեր տնտեսության բազմաթիվ ճյուղեր կանգնեն սնանկացման իրական վտանգի առաջ։

Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր։ Բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց։ Մի բառ չասեց։ Համարեց, որ Ադրբեջանում չի կարելի պրովոկացիա անել, Ադրբեջանն այդ երկիրը չէ, իսկ Հայաստանում կարելի է։ Ինչո՞ւ այդպես արեց։ Սրա մասին մտածենք։

Ի դեպ, ադրբեջանական մամուլում մի տեղեկություն է շրջանառվում, որ հնարավոր է՝ Ռ. Վարդանյանին արտահանձնեն Ուկրաինա, իբր՝ Դոնբասում հակաուկրաինական գործունեություն ֆինանսավորելու համար։

Ես չգիտեմ՝ ճիշտ է, թե խայծ է։ Երկու դեպքում էլ շատ վտանգավոր է։ Ոչ մեկին չպետք է թողնենք, որ մեր երկիրը փորձի սարքել նոր Ուկրաինա։ Ցանկացողներ շատ կան, մեր լրջությունն է մեր զենքը։

Չկա բանական պատասխան, թե ինչու է իշխանությունը ռադիկալացնում մթնոլորտը։ Դա ո´չ իշխանություն պահելու ժամանակ է լավ, ոչ՝ տարատեսակ տրանսֆորմացիաների։ Ինչո՞ւ է ծրագրային, թեկուզ՝ սուր բանավիճային մթնոլորտը փոխում ռադիկալիզացիայի։ Էդ հարցը հենց իշխանության ներսում պետք է քննարկվի։ Ոչ մեկը դրանից չի շահելու։ Ներքին էսկալացիան շատ արագ բերելու է արտաքին էսկալացիայի՝ այս կամ այն ձևով, այս կամ այն ծավալով»։

դիտվել է 204 անգամ
Լրահոս
Չկա բանական պատասխան, թե ինչու է իշխանությունը ռադիկալացնում մթնոլորտը ԱՄՆ դեսպանատունը հայտնում է Մաքուր տեխնիկա. Դորտմունդում և Բունդեսլիգայում հիշել են Մխիթարյանին Վայ Նիկոլ, Նիկոլ… Հիմա ոչ Արցախ կա ու ոչ էլ՝ ապագա Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից․ իրավապահներն աշխատում են 2 վարկածի ուղղությամբ Բուրաստանում «Ford»-ը կողաշրջվել և հայտնվել է դաշտամիջյան հատվածում ՀՀ կապիտուլյացիոն կառավարությունը, «ծնել» է նոր՝ «գաղափար» Միջազգային դերակատարները աչք են փակում իշխանությունների կողմից իրականացվող ակնհայտ խախտումների վրա Տարադրամի փոխարժեքները մայիսի 24-ին Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց Անդրանիկ Թևանյանի նկատմամբ խափանման միջոցի հարցով դատական նիստն ավարտվել է. վճիռը կհրապարակվի այսօր ժամը 21։00-22:00-ի սահմաններում Աբովյանում ծննդատան նախկին տնօրենը մարմնի տարբեր հատվածներում ստացած ծակած վերքերnվ տեղափոխվել է հիվանդանոց Ինքն ու ՔՊ-ն հանձնել են Հայաստանի ավելի քան 200 կմ տարածք, ինչու չեն զոհվել. Քոչարյանը հակադարձեց Ռուբեն Հակոբյանի վերաբերյալ քրեական գործը կքննի դատավոր Սարգիս Պետրոսյանը Արթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը․գտնվում է հացադուլավորների համար առանձնացված խցում Լադիմիր Լադիմիրիչ ասելուդ նայե՞նք, թե՞ «ռուսի ագենտ» բռնելուդ․․․ Նիկոլ Փաշինյանը սերիական մարդասպան է. Ռոբերտ Քոչարյան Ռուսաստանում դժբախտ պատահարի հետևանքով հայ է մահացել. «Հրապարակ» Ամենադժվարը հասարակության մեջ արմատացած ագրեսիվ քաղցկեղին դիմակայելն է․ Ղամբարյան Իրանի հետ գործարքի հնարավորությունը 50/50 է․ Թրամփ BBC-ն հրաժարվել է Ստարոբելսկ այցելելուց, իսկ CNN-ն արձակուրդում է. Զախարովա
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am