Ռուբեն Հակոբյանի վերաբերյալ քրեական գործը կքննի դատավոր Սարգիս Պետրոսյանը

Փաստաբան Ռուբեն Հակոբյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանին։

 

Փաստաբան Ռուբեն Հակոբյանն ազատվել է տնային կալանքից

Փաստաբան Ռուբեն Հակոբյանն արդեն մեկ ամիս է՝ ապօրինի անազատության մեջ է գտնվում․տնային կալանքի դեմ բողոքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
Հիշեցնենք, որ Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է մարտի 6-ին՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում, որը վերաբերում է Լոռու մարզում քննվող քրեական վարույթի շրջանակներում արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու ենթադրյալ դեպքին։ Հակոբյանի նկատմամբ նախ որպես խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը, ապա՝ վարչական հսկողությունը։

Ըստ քրեական գործի՝ փաստաբանն սպանության դեպքի առթիվ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններից մեկում քննվող քրեական գործով ներգրավված է եղել որպես սպանությունը կատարած մեղադրյալի պաշտպան:

«Դատաքննության ընթացքում փաստաբանը, նախնական համաձայնության գալով մեղադրյալի եղբոր հետ, իր կողմից շահագործվող փաստաբանական գրասենյակում այլ ապօրինի, այն է՝ համոզելու, իսկ սպանություն կատարած անձի եղբոր կողմից՝ նաև սպանության սպառնալիքներ հնչեցնելու եղանակով, հիշյալ քրեական գործով դատավարության մասնակցին՝ սպանությանն ականատես վկային, հարկադրել են դատարանում կայանալիք հերթական դատական նիստում փոխել մեղադրանքի հիմքում դրված նախաքննական և արդեն իսկ տված դատաքննական ցուցմունքները, տալ սուտ ցուցմունք, որը կնպաստի մեղադրյալի՝ պատասխանատվությունից խուսափելուն։

Բացի այդ, վկային տվել են քննությամբ դեռևս չպարզված չափի կաշառք, որից հետո կաշառք ստացած վկան հերթական դատական նիստում տվել է ակհայտ սուտ ցուցմունք»,- հայտարարել էր Հակակոռուպցիոն կոմիտեն և կից հրապարակվել էր նաև ձայնագրություն։ Հակոբյանը մեղադրանքը չի ընդունում, ավելին, նշված ձայնագրության աղբյուրը հայտնի չէ, սպանության գործով գաղտնալսված ձայնագրությունը ճանաչվել է անթույլատրելի՝ Վերաքննիչ քրեական դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով։

Դատարան ուղարկված գործով անցնում են նաև Վահե Ղազախեցյանը և Անահիտ Մովսիսյանը։ Վերջինս սպանության գործով վկան է, ով իբրև տվել է սուտ ցուցմունք։

 Փաստինֆո

դիտվել է 190 անգամ
Լրահոս
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ խափանման միջոցի հարցով դատական նիստն ավարտվել է. վճիռը կհրապարակվի այսօր ժամը 21։00-22:00-ի սահմաններում Աբովյանում ծննդատան նախկին տնօրենը մարմնի տարբեր հատվածներում ստացած ծակած վերքերnվ տեղափոխվել է հիվանդանոց Ինքն ու ՔՊ-ն հանձնել են Հայաստանի ավելի քան 200 կմ տարածք, ինչու չեն զոհվել. Քոչարյանը հակադարձեց Ռուբեն Հակոբյանի վերաբերյալ քրեական գործը կքննի դատավոր Սարգիս Պետրոսյանը Արթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը․գտնվում է հացադուլավորների համար առանձնացված խցում Լադիմիր Լադիմիրիչ ասելուդ նայե՞նք, թե՞ «ռուսի ագենտ» բռնելուդ․․․ Նիկոլ Փաշինյանը սերիական մարդասպան է. Ռոբերտ Քոչարյան Ռուսաստանում դժբախտ պատահարի հետևանքով հայ է մահացել. «Հրապարակ» Ամենադժվարը հասարակության մեջ արմատացած ագրեսիվ քաղցկեղին դիմակայելն է․ Ղամբարյան Իրանի հետ գործարքի հնարավորությունը 50/50 է․ Թրամփ BBC-ն հրաժարվել է Ստարոբելսկ այցելելուց, իսկ CNN-ն արձակուրդում է. Զախարովա ԱՄՆ-ի հետ բանակցությունները միտված են բացառապես բոլոր ճակատներում պատերազմի դադարեցմանը․ Իրանի ԱԳՆ Գազայի հատվածում Իսրայելի հարվածի հետևանքով հինգ ոստիկան է զոհվել Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել «Հայ իրականության մեջ սատանայի թիվը 13-ը չէ, նույնիսկ 666-ը չէ…». Արմեն Աշոտյան Մեկ օրում Հորմուզի նեղուցով 25 նավ է անցել Նստած-հելած տղա եմ . Ռոբերտ Քոչարյան Իրանում հայտարարել են՝ ԱՄՆ-ի հետ տարաձայնությունները լուծելու շանս կա Թանկարժեք ժամացույցներ, որսորդական hրացան և կես միլիոն դոլար մրցանակ. ինչ են հայտարարագրել «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուները. Hetq.am Ու ոչինչ, որ ձեր աննորմալ խելքից ես ու իմ նման էլի շատ մարդիկ են տուժելու․ Արա Պողոսյան Թրամփը հրապարակել է Իրանի քարտեզը ԱՄՆ դրոշի գույներով Իրանը և ԱՄՆ-ը միաժամանակ շատ հեռու և շատ մոտ են հնարավոր համաձայնությանը․ Իրանի ԱԳՆ խոսնակ ՌԴ-ում արգելվել է շուրջ 37 մլն շիշ «Ջերմուկ»-ի վաճառքը Ամերիկացիների հետ բանակցությունների պատմությունը թելադրում է ծայրահեղ զգուշություն ցուցաբերել․ Փեզեշքիան Դիլիջանում 43-ամյա վարորդը «Mitsubishi Pajero»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների ու ծառերի մեջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am