Թանկարժեք ժամացույցներ, որսորդական hրացան և կես միլիոն դոլար մրցանակ. ինչ են հայտարարագրել «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուները. Hetq.am
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակով պատգամավորի 281 թեկնածու է առաջադրվել։ Հետքը ուսումնասիրել է՝ թեկնածուները որքան եկամուտ են ունեցել նախորդ 12 ամսվա ընթացքում, որքան գումար են ունեցել հայտարարագիրը ներկայացնելու պահին և ինչ անշարժ գույք ունեն։
ՔՊ կուսակցության ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներից միայն 10-ը չեն աշխատում։ Նրանցից շատերը աշխատում են Կառավարությունում, Ազգային ժողովում, պետական այլ կառույցներում և համայնքապետարաններում:
Թեկնածուների 52%-ի մեկ տարվա եկամուտը գերազանցել է 10 մլն դրամը։ 25%-ի դրամական միջոցները հայտարարագրման օրվա դրությամբ գերազանցել են 10 մլն դրամը, իսկ 7%-ը դրամական միջոցներ չի ունեցել։ 10 թեկնածու ունի 10 և ավելի անշարժ գույք։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։
