Արցախ. չավարտված պայքար` մեծ հույսով և սպասումով. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․


«Թալիշում ծառայած զինվորները լավ գիտեն, թե ինչպիսի առանձնահատուկ հարաբերություններ էր ձևավորված զինվորների և թալիշցիների միջև:

Գյուղում ոչ ֆորմալ ինստիտուտ էր գործում` «ձեդո-բաբոների»: Երևի չկար զինվոր, որը ինչ-որ ընտանիքի հետ կապված չլիներ. գնալ-գալը, սուրճ խմելն ու տնական հաց ուտելը յուրօրինակ ավանդույթ էր:
Ես էլ այդպիսի Բաբո ունեի` Վանքի Բաբո էին ասում. տունը գյուղի եկեղեցու կողքին էր:
Գյուղում հոգևոր ծառայություն իրականացնող հոգևորականը մոմերը Բաբոյի մոտ էր թողնում, իսկ Բաբոն նաև եկեղեցուն էր «տիրություն» անում` մաքրում և պահպանում:
Իմ կապն էլ Վանքի Բաբոյի հետ Եկեղեցի գնալ-գալով ձևավորվեց: Հաճախ էի այցի գնում, սուրճն ու հացը ճաշակում:
Զորացրվելուց հետո էլ այցելեցի: Աննկատ գումար թողեցի սեղանին ու հրաժեշտ տվեցի` հետևիցս եկավ: Ասեց` ի՞նչ ես անում, ասեցի` այդքան եկել եմ` սիրտս այդպես թելադրեց: Նեղացավ:
Հետ տվեց գումարը, ասեց մի քիչ հետո կգաս ճաշելու: Ներողություն խնդրեցի, ասեցի չեմ կարող, շտապում էի: Ասեց` դե սպասի: Գնաց տուն, մի 5 րոպեից հետ եկավ: Տոպրակ տվեց` միրգ, ընկույզ, չրեղեն, բարի ճանապարհ մաղթեց:
Ինչո՞ւ հիշեցի այս պատմությունը: Երեկ տեսա, որ թալիշցիների խմբում գրել էին, որ Ագնեսա տատիկը` Վանքի Բաբոն, մահացել է:
Թալիշի հետ կապված բոլոր պատմությունները աչքիս առաջ եկան` ծառայությունից մինչև մարդկային անմոռանալի, պարզ, անկեղծ հարաբերություններ:
Բաբոն գնաց` կարոտը սրտում` հայրենի Թալիշից հեռու: Հոգեվիճակ, որն այսօր ուղեկցում է բոլոր արցախցիներին, ովքեր արմատներով խրված էին հողում, սակայն արմատախիլ արվեցին:
Գնացի Չարենցավան` հոգեհանգստի, լուռ հրաժեշտ տալով ինձ ջուր, հաց և Բաբոյի ջերմություն փոխանցած մարդուն:
Բանքի Բաբոն արցախցիների հավաքական կերպարն էր` հայրենի հողը սիրող, հյուրասեր, մարդկային ու միշտ պատրաստակամ:
Չավարտված պայքար` մեծ հույսով և սպասումով»:

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Հայաստանի գործող իշխանությունը Ռուսաստանը հայտարարեց թշնամի երկիր․ քաղաքագետ «Մեր հանգրվանը պետք է լինի այն փարոսը, որտեղ կանգնած է Քրիստոս». Արագածոտնի թեմում աղոթք է կատարվել Հոգեկան հիվանդ ա, ինչա․․․ սրանից ի՞նչ վարչապետ․ Հարցում (video) Ի՞նչ անել, եթե ձեր հասցեում հայտնաբերել եք անծանոթ անձի տվյալներ Թե բա՝ երաշխավորում եմ․․․ Մեկը լինի՝ քեզ երաշխավորի (video) Անդրանիկ Թևանյանին կզրկեն անձեռնմխելիությունից #ՈՒՂԻՂ․ Ռուսաստանը Փաշինյանին հիստերիայի մեջ է գցել․ օրեր են մնացել․ Տիգրան Չոբանյան (video) Արցախ. չավարտված պայքար` մեծ հույսով և սպասումով. Աբրահամյան Դատախազությունը Թևանյանի նկատմամբ հարուցել է քրեական հետապնդում ԵՊՀ ռեկտորը հեռացրել է իր գրառումը. «Հրապարակ» Հարցումները ցույց են տալիս ազգակործան պատուհասի խորացող հիստերիան. Մինասյան Կրթության համակարգում քաոսը շարունակվում է. սթրես թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար. «Փաստ» Իրավապահ համակարգում գնալով ուժեղանում է դժգոհությունը. «Փաստ» ՔՊ-ն թրաֆիքինգի է ենթարկում «վարձ­կաններին». «Հրապարակ» Ինչո՞ւ է նախընտրական գործընթացն իրար խառնում. «Փաստ» Պատմության դեմ պատերազմ՝ նաև ներսից. «Փաստ» Փաշինյանն անհանգիստ է իր անվտանգության ապահովման համար. «Հրապարակ» Փաշինյանը նվազագույնի է հասցրել քաղաքացիների հետ շփումը. «Հրապարակ» Նիկոլապետությունը ապօրինի մեթոդներով փորձելու է ամեն գնով պահել իշխանությունը. Աբրահամյան Ռոսպոտրեբնադզորը լուրջ է տրամադրված․ հերթը խմիչքներինն է Անահիտ Ավանեսյանը «մեծ ախորժակ» ունի. «Հրապարակ» Ընտրությունների գլխավոր խնդիրը. «Հրապարակ» Հակառուսականության հետ միասին՝ աշխատանք ռուսական բուհերում. «Փաստ» Թքած ունեմ ՀՀ սամբոյի ֆեդերացիայի՝ դավաճան սրբապիղծի վրա. արցախցի սամբոյի չեմպիոն Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. հրդեհ է բռնկվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am