Կրթության համակարգում քաոսը շարունակվում է. սթրես թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ Հայաստանի դպրոցներում ավարտվեց ուսումնական տարին: Շուտով կսկսվեն ավարտական քննությունները: Մեր ունեցած տեղեկություններով, բավական բարդ իրավիճակ է ստեղծվել հատկապես գրականություն և պատմություն առարկաներից ինտեգրված քննության՝ էսսեի մասով: Ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշել, էսսե գրելու են աշակերտները, որոնք 9 տարի նման աշխատանք չեն կատարել: Հիմա ո՛չ աշակերտները, ո՛չ ուսուցիչները չեն էլ պատկերացնում՝ ինչ պետք է անեն: Ավելին, կան տեղեկություններով, որ նույնիսկ ԿԳՄՍ նախարարությունում լավ չեն հասկանում՝ ինչպես պետք է աշակերտները դուրս գան այս քաոսից:

Իսկ մինչ այդ անցկացվել է 4-րդ դասարանցիների արտաքին գնահատում՝ ԳԹԿ-ի մշակած «Մայրենի», «Մաթեմատիկա», «Ես և շրջակա աշխարհը» առարկաների միասնական թեստի միջոցով: Մենք այս օրերին անընդհատ դժգոհություններ ենք ստացել, որ այդ միասնական թեստը պարզապես սթրեսի է ենթարկել թե՛ աշակերտներին (որոնք, ի դեպ, առաջին սերունդն են, որոնք առաջին դասարանից չեն գնահատվել), թե՛ դասվարներին, քանի որ եղել են խայտառակ բարդության (ասում են՝ ընդհուպ 6-7րդ դասարանի մակարդակի), խճողված առաջադրանքներով: Նշենք, որ, ըստ ԿԳՄՍՆ-ի, 2025-2026 ուստարվա ավարտին 4-րդ դասարանների սովորողները Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ինքնաշխատ եղանակով կհամարվեն ատեստավորված՝ 1-4-րդ դասարաններում սովորողի տարեկան բնութագրերի հիման վրա: Ավելին, վերը նշված թեստերի արդյունքները որևէ ազդեցություն չեն ունենալու երեխայի՝ հաջորդ դասարան փոխադրման գործընթացի վրա: Մեզ տեղեկացրեցին նաև, որ ի պատասխան ծնողների հարցումների, նախարարությունից ասել են, որ գնահատականները հայտնի չեն դառնալու ո՛չ ծնողներին, ո՛չ երեխաներին:

Այս ամենը հաշվի առնելով՝ հարց. ինչի՞ համար էր պետք այսպես սթրեսի ենթարկել բոլորին, նախարարությունում դրանից հաճույք են ստանո՞ւմ:

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Թե բա՝ երաշխավորում եմ․․․ Մեկը լինի՝ քեզ երաշխավորի (video) Անդրանիկ Թևանյանին կզրկեն անձեռնմխելիությունից #ՈՒՂԻՂ․ Ռուսաստանը Փաշինյանին հիստերիայի մեջ է գցել․ օրեր են մնացել․ Տիգրան Չոբանյան (video) Արցախ. չավարտված պայքար` մեծ հույսով և սպասումով. Աբրահամյան Դատախազությունը Թևանյանի նկատմամբ հարուցել է քրեական հետապնդում ԵՊՀ ռեկտորը հեռացրել է իր գրառումը. «Հրապարակ» Հարցումները ցույց են տալիս ազգակործան պատուհասի խորացող հիստերիան. Մինասյան Կրթության համակարգում քաոսը շարունակվում է. սթրես թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար. «Փաստ» Իրավապահ համակարգում գնալով ուժեղանում է դժգոհությունը. «Փաստ» ՔՊ-ն թրաֆիքինգի է ենթարկում «վարձ­կաններին». «Հրապարակ» Ինչո՞ւ է նախընտրական գործընթացն իրար խառնում. «Փաստ» Պատմության դեմ պատերազմ՝ նաև ներսից. «Փաստ» Փաշինյանն անհանգիստ է իր անվտանգության ապահովման համար. «Հրապարակ» Փաշինյանը նվազագույնի է հասցրել քաղաքացիների հետ շփումը. «Հրապարակ» Նիկոլապետությունը ապօրինի մեթոդներով փորձելու է ամեն գնով պահել իշխանությունը. Աբրահամյան Ռոսպոտրեբնադզորը լուրջ է տրամադրված․ հերթը խմիչքներինն է Անահիտ Ավանեսյանը «մեծ ախորժակ» ունի. «Հրապարակ» Ընտրությունների գլխավոր խնդիրը. «Հրապարակ» Հակառուսականության հետ միասին՝ աշխատանք ռուսական բուհերում. «Փաստ» Թքած ունեմ ՀՀ սամբոյի ֆեդերացիայի՝ դավաճան սրբապիղծի վրա. արցախցի սամբոյի չեմպիոն Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. հրդեհ է բռնկվել Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Ձերբակալել են Անդրանիկ Թևանյանին «Եթե Թուրքիան ընտրի մեզ հետ պատերազմելու ուղին, շատ ծանր գին կվճարի». Իսրայելցի նախարար ԲՀԿ-ն ոչ միայն տանում է Նիկոլի ձայներից, այլեւ ամրապնդում է ընդդիմադիր հնարավոր կոալիցիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am