Լուգանսկում քոլեջի թիրախավորման հետևանքով 4 զոհ կա

Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովան հայտնել է, որ միջազգայնորեն չճանաչված Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ստարոբելսկի քոլեջի ակադեմիական շենքին և հանրակացարանին հարվածի հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, նախնական տվյալներով՝ ևս 35 մարդ վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Telegram-ում։

Լուգանսկի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը նշել է, որ հարվածի պահին շենքերում գտնվել է 14-ից 18 տարեկան 86 դեռահաս։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հարվածը որակել է «հրեշավոր հանցագործություն»։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մայիսի 22-ի գիշերը երկրի 16 շրջաններում, այդ թվում՝ Մոսկվայի մարզում և Սանկտ Պետերբուրգում խոցվել է 217 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

Բելգորոդի մարզում ուկրաինական հարվածների հետևանքով երեք մարդ է վիրավորվել։

Իր հերթին, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Telegram-ում հայտնել է, որ մայիսի 22-ի գիշերն ուկրաինացի զինվորականները «գործողություններ են իրականացրել Յարոսլավլի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ»։

Իսկ Յարոսլավի մարզի նահանգապետ Միխայիլ Եվրաևը հայտնել է, որ Յարոսլավլին մոտենալիս ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը հետ է մղվել, և որ զոհեր չեն արձանգրվել։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ մայիսի 22-ի գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 124 անօդաչու թռչող սարք, որից 115-ը խոցվել են։

Ուկրաինայի ազգային ոստիկանության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Սումիի մարզում ռուսական հրետակոծության հետևանքով վիրավորվել է տասնմեկ մարդ, այդ թվում՝ 13-ամյա երեխա։

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Ի՞նչ կարող եմ ես թալանել Հայաստանից. գրպանս փակեմ, էլի կլինեմ շատ հարուստ մարդ. Սամվել Կարապետյան (video) Նիկո՛լ, ժողովուրդը զզվել է քեզանից, հիշու՞մ ես՝ ինչ էիր ասում․ Իշխան Սաղաթելյան (video) 31 բուհի 119 մասնագիտության համար ոչ մի դիմորդ չի եղել. ԳԹԿ #ՀԻՄԱ․ Ի՞նչ հարցերով են երևանցիները մոտենում Լևոն Քոչարյանին (video) «Ընկերներս ինձ կալուգացի Սամո են ասել, հո չեն ասել՝ չմո՛ Նիկոլ»․ Սամվել Կարապետյան (video) #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ ԱԱԾ-ն փորձում է բերման ենթարկել Անդրանիկ Թևանյանին (video) Հիմա բացահայտեմ՝ ինչու է Նիկոլը հարձակվել Անդրանիկ Թևանյանի վրա․ Հայկ Նահապետյան (video) «Էնքան են Նիկոլի ճակատին գոռացել դավաճան, լրբացել ընկել է․․․»․ Աշոտ Անդրեասյան (video) Հիստերիայի են հասցրել Նիկոլին․ ինչու՞ է հենց հիմա հարձակվել Անդրանիկ Թևանյանի վրա․ Երվանդ Բոզոյան (video) 2 անձ ձերբակալվել է #ՈՒՂԻՂ.«Նիկո՛լ, հիմա սպասիր Ռուսաստանից գոտկատեղից ներքև հարվածին». Հայկ Նահապետյան (video) «Գրանդ Սպորտ»-ի խաչմերուկում բախվել են «Jeep Compass»-ը, «Hyundai»-ն, «BYD»-ն. կա վիրավոր Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Բա ուղե՞ղդ․ Սամվել Կարապետյանը՝ Պապիկյանին (video) Էս մարդը մինչեւ հիմա չի հասկացել․․․ Սամվել Կարապետյանն ասաց՝ ինչու է Նիկոլը փողոցներում հարձակվում մարդկանց վրա (video) Եղանակը՝ առաջիկա օրերին Երբ իշխանությունն ասում էր՝ ընդդիմությունը շանս չունի, նկատի ուներ, որ թեկնածուներին խաղից կհանի Լուգանսկում քոլեջի թիրախավորման հետևանքով 4 զոհ կա Սևադա Սահակյանը նշանակվել է Ռոսսելխոզնադզորը հայտարարել է հայկական միրգ–բանջարեղենի հետ կապված խնդիրների մասին Եթե հաստատվեց՝ ոնց եք իմ տուն մտել, տղամարդկային առումով իմացե՛ք․ Անդրանիկ Թևանյանը՝ քննիչներին (video) Կալանավորմանս 5-րդ օրն ինձ իշխանությունն առաջարկ է արել․ Սամվել Կարապետյանը փակագծեր բացեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am