Սևադա Սահակյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետ։
Սևադա Սամվելի Սահակյանի կենսագրությունը Ծնվել է 1978 թվականի դեկտեմբերի 15-ին Երևան քաղաքում:
Աշխատանքային գործունեություն 2020-2026թթ․ – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ), 2016-2020թթ․ – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ, VI-XII.2016թ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության և քրեական գործերի քննության աջակցության վարչության կայազորային քննչական բաժինների գործունեության վերահսկողության բաժնի ՀԿԳ քննիչ, 2015-2016թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ, 2014-2015թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության և քրեական գործերի քննության աջակցության վարչության քրեական գործերի քննության աջակցության բաժնի ավագ քննիչ, 2009-2014թթ․ – ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի իրավական բարեփոխումների և միջազգային կապերի բաժանմունքի պետ, II-VI.2009թ. – ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հատուկ քաղաքացիական ծառայողների համալրման բաժնի ավագ սպա, 2007-2009թթ. – ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի ավագ սպա-իրավաբան, 2006-2007թթ. – ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի վարչական ապարատի սպա-իրավաբան, 2003-2006թթ. – ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի սպա-իրավաբան, 2002-2003թթ. – ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի սպա։
Կրթություն 2002 թվականին ավարտել է Ռուսաստանի Դաշնության քաղաք Մոսկվայի ռազմական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
Պարգևներ Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ 1996-1997թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Ամուսնացած է, ունի մեկ երեխա:
Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը
Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Մայիսի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյան