Մյասնիկյան պողոտայում բախվել են 2 «BMW» և «Hyundai Elantra»-ն. վերջինն էլ բախվել է ծառին. կա վիրավոր
Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են 2 «BMW» և «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Կարեն Գևորգյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի վարորդների և վիրավորի ինքնությունը Բախման հետևանքով Hyundai Elantra-ն բախվել է ծառին, դրա և BMW-ներից մեկի անվահեծաններ էլ կոտրվել են։
