Հայաստանի գլխին կախված գոյաբանական վտանգը

Հունիսի 7-ին ընդառաջ՝ մեր երկրի գլխին կախված ամենամեծ ու իրական սպառնալիքը նոր տարածքների (անկլավների) հանձնումն է՝ «փոխանակման» անվան տակ։


Ընդդիմությունն այս մասին խոսում է մակերեսորեն, իսկ օրվա իշխանությունը գնում է բացահայտ ու խայտառակ զիջումների։

Փոխանակ սեղանին դնելու մեր ամբողջ իրավական կապիտալը՝ քպ-ն լեգիտիմացնում է Ադրբեջանի ցանկացած մոտեցում՝ համաձայնելով առաջնորդվել բացառապես Բաքվին ձեռնտու կեղծ քարտեզներով։ Այս իշխանությունը վերածվել է ոչ թե պետության շահը պաշտպանող բանակցողի, այլ թշնամու պահանջները Հայաստանում արդարացնողի։

Այդ ամենն արվում է Բաքվի հետ սինխրոն գործելաոճով, որի նպատակը հայության զգոնության աստիճանական թմրեցումն է։
Հայաստանը տանում են ոչնչացման ոչ թե մեկանգամյա հարվածով, այլ փուլային՝ կտոր առ կտոր, գյուղ առ գյուղ, դիրք առ դիրք։
Հիշե՛ք Արցախի փուլային հանձնումը…

Քպ-ն լավ հասկանում է՝ եթե երկրի մասնատման ամբողջ ծրագիրը միանգամից դներ սեղանին, հանրային պոռթկումը կոչնչացներ նրանց։ Այդ պատճառով ընտրվել է «գորտին դանդաղ եռացնելու» տակտիկան, որտեղ յուրաքանչյուր նոր զիջում ներկայացվում է որպես «խաղաղության գործընթացի անխուսափելի քայլ»։

Եթե ուղիղ ասենք, այսպես կոչված անկլավների զիջումը կամ դրանց ցանկացած ձևաչափով հանձնումը Բաքվին (այդ թվում՝ «փոխանակում» հաճելի անվան տակ) Հայաստանի դե ֆակտո վերջն է լինելու։

Ադրբեջանին Տիգրանաշենի կամ Ոսկեպարի հողերն ինքնին պետք չեն։
Նրան պետք է կտրել Հայաստանի «վիզը»։

Տիգրանաշենը նստած է դեպի Իրան գնացող մեր միակ նորմալ մայրուղու վրա։
Ոսկեպարը վերահսկում է դեպի Վրաստան գնացող մեր հիմնական լոգիստիկ զարկերակը։

Հայաստանի ներսում ունենալ թշնամական վերահսկողության կետեր, որոնք ցանկացած պահի կարող են կանգնեցնել երկրի տրանսպորտային ու տնտեսական հոսքը, նշանակում է ինքնակամ հանձնել պետության բանալիները Բաքվին։

Եվ ողբերգականն այն է, որ այս կապիտուլյացիան ներկայացվում է որպես «խաղաղության օրակարգ» ու «միջազգային իրավունք»։ Մինչդեռ իրավագիտության տեսանկյունից մենք ունենք բոլոր հիմքերը՝ հակադարձելու այդ ապօրինի պահանջներին հենց իրենց խորհրդային օրենքներով։

Կան 3 հիմնարար փաստեր, որոնցով ցանկացած պրոհայկական իշխանություն պետք է ոչնչացներ Բաքվի նարատիվը, բայց քպ-ն նախընտրում է լռել և զիջել.

1. Ադրբեջանական կոչվող անկլավները երբեք միջպետական կամ վերադաս ֆեդերատիվ որոշումներով չեն հանձնվել Բաքվին որպես սուվերեն տարածք։ 1920-30-ական թթ. հայկական հողաշինարարական հանձնաժողովներն այդ տարածքները տրամադրել են ադրբեջանական կոլխոզներին զուտ որպես արոտավայրեր և ձմեռանոցներ:
Տասնամյակների ընթացքում խորհրդային քարտեզագրերն այդ կոլխոզների սահմանները լուռ գծեցին ու ներկեցին Ադրբեջանի գույնով։

Բայց նման քարտեզն իրավական հիմք չէ, այն պետք է լինի դելիմիտացիայի պայմանագրի հավելված, իսկ նման պայմանագիր գոյություն չունի։

Ի հակադրություն սրա՝ Հայկական Արծվաշենը որպես ՀԽՍՀ անբաժանելի մաս հաստատվել է վերադաս ֆեդերատիվ մարմնի (Անդրկենտգործկոմի) 1927-1929թթ. բարձրագույն որոշումներով։ Ներկա իշխանությունն այսօր մեր լիարժեք իրավական ակտը հավասարեցնում է կոլխոզի արոտավայրի մասին որոշմանը։

2. Թե՛ ԽՍՀՄ, թե՛ Հայկական ԽՍՀ Սահմանադրություններով հստակ ամրագրված էր, որ հանրապետության տարածքը չի կարող փոփոխվել առանց նրա Գերագույն Խորհրդի (պառլամենտի) վավերացման։
Տիգրանաշենը կամ Ոսկեպարի հատվածներն «օտարելու» տեղական պաշտոնյաների որոշումներն երբևէ չեն անցել ՀԽՍՀ Գերագույն խորհրդով, իսկ առանց խորհրդարանի համաձայնության գծված ցանկացած սահման Սահմանադրության կոպտագույն խախտում է և իրավական ուժ չունի ի սկզբանե։

3. Ադրբեջանի սահմանադրական պարադոքսը. «Օկուպացիայի» ժառանգությունը։

1991թ. Ադրբեջանն ընդունել է Սահմանադրական ակտ, որտեղ հստակ ամրագրել է, որ 1920թ. Խորհրդային Ռուսաստանի մուտքը եղել է օկուպացիա, իսկ խորհրդային իշխանությունը՝ ապօրինի ռեժիմ։ Բաքուն իրեն հռչակել է 1918-1920թթ. Ադրբեջանի 1-ին Հանրապետության իրավահաջորդ։
Միջազգային իրավունքի տրամաբանությունը պարզ է. չես կարող քաղաքականապես մերժել ԽՍՀՄ-ը, բայց պահանջել «օկուպանտի» տնտեսական հրամաններով ձևավորված հողերը։

1918-1920 թվականներին գոյություն չի ունեցել ո՛չ Տիգրանաշենի, ո՛չ էլ Ոսկեպարի անկլավ։

Ադրբեջանը հրաշալի գիտի, որ իրավական մակարդակում իր անկլավները պարզապես նախկին արոտավայրեր են, դրա համար էլ խուսափում է իրավական ակտերից ու պայմանագրերից։

Ունենալով այսպիսի ծանրակշիռ իրավական զինանոց՝ գործող իշխանությունը ոչ միայն չի պաշտպանում Հայաստանի կենսական շահը, այլ իր համաձայնությամբ նախապատրաստում է մեր պետականության անվտանգային, տրանսպորտային ու տնտեսական կախաղանը՝ դա ներկայացնելով որպես «խաղաղություն»։

Քպ-ի մոտիվը մեկն է՝ երկարաձգել իր աղետաբեր իշխանությունը։ Եվ դա արվում է երկրի գոյությունը մաս-մաս թշնամուն հանձնելու գնով՝ փաթեթավորված համերգներով, կոնֆերանսներով ու տարբեր շոուներով։

21 մայիս,2026թ

Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան գրառումը

 

դիտվել է 99 անգամ
Լրահոս
ՔՊ-ն գործի է դրել ծանր հրետանին. «Հրապարակ» Եթե չհերքես սուտը, ես դատական հայց կներկայացնեմ քո դեմ. Ամստերդամը՝ Ռուբինյանին Մի քիչ սթափություն, մի քիչ մտածելու ունակություն, մի քիչ բարոյականություն է հարկավոր ունենալ... Թևանյանին սպառնում է մինչեւ ցմահ ազատազրկում Հայաստանի գլխին կախված գոյաբանական վտանգը «Դու ես կազմակերպել, էդ մարդկանց կոտորել, դու խուժան ես»․Ալագյազցին Քոչարյանի մոտ մերկացրեց Նիկոլին (video) Նոր տարածք չհանձնելու ճանպարհն իշխանափոխությունն է. Քրիստինե Վարդանյան Սատանաներ որսացող հնազանդ ԱԱԾ-ից մտքի ավելի մեծ թռիչք սպասելի չէր. Գեղամ Մանուկյան Թուրքիայից ի՞նչ միջամտություն կա Հայաստանի ընտրությունների վրա․ Ռոբերտ Ամստերդամը մանրամասնում է (video) ԱՄՆ-ն հույս ունի Իրանի հետ համաձայնության հասնել․ Թրամփ Տեր Եզրաս արք. Ներսիսյանը կոչ է անում բոլորին մասնակցել ՀՀ խորհրդարանական ընտրություններին (video) Իսրայելը քննարկում է Ստամբուլում հյուպատոսությունը փակելու հարցը Հարցումները փաստում են՝ Սամվել Կարապետյանը լինելու է հաջորդ վարչապետը. Կարապետյան #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլի վախերը հիստերիայի մեջ են գցել նրան․․․դիմակավորվածները գործի անցան․ Հովհաննիսյան (video) ՌԴ ՀՕՊ-ը 5 ժամում խոցել է 101 ուկրաինական անօդաչու ԵՊՀ ռեկտորի աթոռապահը քննադատում է իր քաղաքական հակառակորդներին. ահազանգ Սուրբ Պատարագներ կմատուցվեն՝ համախմբելով հավատավոր զավակներին աղոթքի շուրջ Ռոսսելխոզնադզորը ծանուցել է Հայաստանից ծաղիկների ներմուծման սահմանափակման մասին Նիկոլ Փաշինյանի քարոզչական վարքագիծը կտրուկ փոխվել է. «Ժողովուրդ» Սյունիքի մարզպետը գործի է դրել ամբողջ վարչական ռեսուրսը. «Ժողովուրդ» Ինչպես է ՔՊ-ի Հերիքնազ Տիգրանյանի կարողությունը աճել քաղաքական «նահանջի» ֆոնին. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի քարոզչական վարքագիծը կտրուկ փոխվել է. «Ժողովուրդ» Լեռնապատ բնակավայրում հրդեհ է բռնկվել սեփական տներից մեկում․ ընտանիքը օգնության է դիմում Մի՛ վախեցեք ոչնչից, այլ միայն հավատացեք. հաղթանակն այլընտրանք չունի. Բագրատ Սրբազան Ինչու է ՔԿ–ն Անդրանիկ Թևանյանին մեղադրում պետական դավաճանության մեջ. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյան Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյան Մայիսի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 19-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am