Թող ոչ մի «զոհ» չպահանջվի Կարեն Կարապետյանից բացի

Վերջին շրջանում Գագիկ Ծառուկյանն ու ողջ թիմը հասցրեցին հավատարմություն հայտնել Սերժ Սարգսյանին, Ծառուկյանը հասավ մինչեւ նախագահական՝ չհանդիսանալով ԱԺ խորհրդի անդամ, ապա ժամանեց խորհրդարան, որպեսզի հայտարարի, որ չի բացառվում, որ սատարեն ՀՀԿ-ի թեկնածուին, որ չեն միանա Ելք-ի՝ գնաճի դեմ նախաձեռնած երթին եւ այլն եւ այլն։ Սակայն պարզվում է Ծառուկյանն ու իր թիմը գոհ են ոչ թե իշխանությունից ամբողջությամբ, այլ Սերժ Սարգսյանից, կամ ավելի ճիշտ՝ դժգոհ են Կարեն Կարապետյանից, որի դեմ աննախադեպ գրոհ ձեռնարկեցին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամին։ Հարց տալու համար այս խմբակցությունից հերթագրվեցին ոչ ավել, ոչ պակաս ութ պատգամավոր ու կրակահերթի տակ պահեցին Կարապետյանին ու իր կառավարությանը՝ աջ ղեկով ավտոմեքենաների խնդրից սկսած, վերջացրած գնաճի ու համայնքների սոցիալական խնդիրներից։ Ծառուկյանի թիմում «թող ոչ մի զոհ չպահանջվի, վարչապետից բացի» տրամադրություններ են։ Մեկումեջ էլ կրակի տակ վերցվեցին ՀՅԴ-ական նախարարները, ի դեպ, տեղեկություններ կան, որ ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունում խանդով են վերաբերվում ՀՅԴ-ականներին, որոնք կոալիցիայի անդամ են եւ կշարունակեն նաեւ ապրիլից հետո, մինչդեռ Սերժ Սարգսյանը իրենց մասով դեռ որոշում չունի, իսկ այստեղ այնքան են հոգնել ոչ ընդդիմություն, ոչ իշխանություն կարգավիճակից։ Սերգեյ Բագրատյանը Դավիթ Լոքյանից հետաքրքրվեց Հայաստանի մարզերում տիրող իրավիճակի մասին. «Խոշորացված համայնքները օգնություն չեն ստանում, տեղական բյուջեները շատ փոքր են, Կառավարությունը ակտիվ քաղաքականություն չի իրականացնում, աշխատատեղեր չի ստեղծում, որևէ գործիքակազմով պատրաստ չէ աջակցել գյուղացուն: Մարզերի և Երևանի անհամաչափ զարգացման պատճառով մենք մեծ գլխով և հյուծված մարմնով պետություն ենք կառուցում»։ Պատգամավորի տեսակետների հետ չհամաձայնեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։ Բագրատյանը անցավ «բլիժնի բոյի», ասելով, որ գյուղերում շրջելու փոխարեն՝ ընդամենը աշխատում են կաբինետում նստած, ինչի հետևանքով էլ ստեղծվել է նման իրավիճակ: Պատգամավորը Կառավարությանը մեղադրեց բոլոր խնդիրների լուծումը հետագային թողնելու քաղաքականության մեջ: Դավիթ Լոքյանն, ի պատասխան Բագրատյանի դիտարկումների՝ պահանջեց հարց ձևակերպել, ինչին ի պատասխան՝ պատգամավորը նշեց. «Կառավարության միակ պրոբլեմը, փաստորեն, այն է, որ ես հա՞րց ձևակերպեմ, իմ ամեն մի ասածը մի հարց է: Դուք պատասխանատու եք գյուղացու կողքին չլինելու համար»: Բագրատյանի մեղադրանքներին ի պատասխան՝ Լոքյանը խորհուրդ տվեց իրեն գյուղացու կողքին չինելու մեջ չմեղադրել. «Ինչ մնում է հարցին, որ նախարարները կաբինետներում են, գոնե այդ հարցում ինձ չեք կարող ասել»: Խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն էլ վարչապետ Կարեն Կարապետյանին հարցրեց գնաճից եւ հիշեցրեց, որ ԱԺ-ում կառավարության ներկայացուցիչները վստահեցնում էին, որ գնաճը կառավարելի է, մինչդեռ պարզ երեւում է, որ խնդիրներ կան, անգամ խորհրդարանական լսումներ են անցկացվելու այդ թեմայով: Նա հարցրեց՝ կառավարությունը այնքան հոտառություն եւ քաղաքական հեռատեսություն չունե՞ր, որ Հարկային օրենսգիրքը բերեց հոկտեմբերին եւ չգիտեր, որ այսքան թանկացումներ կլինի, թե՞ լուծումներ իրականում չունի: Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Միանգամից գնահատական եք տալիս՝ անկանխատեսելի, անկառավարելի գնաճ: Ամեն ինչը համեմատության մեջ է: Մեր օֆիցիալ գնաճը 2,6 տոկոս է, 6.7 տոկոս Վրաստանում է, 7.9 տոկոս Ադրբեջանում է: Գնաճը այսպես, թե այնպես հաշվել՝ կա բանաձեւ: Ինչ վերաբերվում է դիզվառելիքի, բենզինի եւ գազի գնի թանկացմանը, ուզում եմ հետեւյալ վիճակագրական տվյալները ձեզ տամ՝ բենզինը թանկացել է 20 դրամով՝ 430 դրամ է, այս պահին Վրաստանում նույն բենզինի գինն ավելի բարձր է, երբ որ մենք այն բերում ենք տրանզիտով Վրաստանից: Բենզին օգտագործողը ալտերնատիվ ունի գազ օգտագործի, եթե իր համար հարմարավետ չի, կարող է անցնել գազի: Գազը թանկացել է 25 դրամով, այսօր այն 190-220 դրամ է, վերականգնվել է այն գինը, որը եղել է 2015-ին: Լավ չի, որ թանկացել է գազի գինը, լավ կլիներ հինը մնար՝ այո, բայց 220 դրամը նոր պահանջ չի, նոր մարտահրավեր չի շուկայում: Շուկայում այս գներով մենք ժամանակին աշխատել ենք եւ էժանացրել ենք այն ժամանակ, երբ հնարավորություն ենք ունեցել: Էժանացրել ենք ջերմոցների, վերամշակողների համար նույնպես, որպեսզի այդ բիզնեսը կայանա: Դա չի բացառվում, որ երբ մի պահ գա, որ զգանք՝ այդ բիզնեսը կայացել է եւ զիջումների հնարավորություն չունենք՝ վերականգնվի: Միեւնույն ժամանակ 220 դրամի դեպքում Վրաստանում նույնպես մենք ունենք սակագին 260-310 դրամ: Դիզելային վառելիքի ակցիզային հարկը մենք նվազեցրել ենք, կիրառում ենք ԱԱՀ: Այս պահին այդ սակագինը որոշվում է հին ակցիզայինով եւ ակցիզային հարկով, բայց այն հիմնականում օգտագործում են բիզնեսի համար: Բիզնեսը, որը ԱԱՀ է վճարում, դիզվառելիքի այս սակագնից շահում է»: Նա ասաց, որ միայն գյուղատնտեսության համար բեռ կարող է հանդիսանալ դիզվառելիքի սակագնի ավելացումը: Վարչապետն ասաց, որ քննարկում են տարբերակներ, որ սուբսիդավորեն գյուղատնտեսությունը. «Որեւէ պրոբլեմատիկ խնդիր այս երեք ապրանքատեսակների դեպքում ես չեմ տեսնում»: Նկատենք, որ Կարապետյանը բավական մարտական էր տրամադրված եւ նետվում էր պատասխանելու բազում հարցերի։ Էդմոն Մարուքյանն էլ հարցրեց, թե ինչու նա Ամանորի տոներից անմիջապես հետո արձակուրդ գնաց:«Այսինքն՝ դուք մարդկանց կոչ եք անում հաջորդ տարվա հունվարի 3-ից գալ աշխատանքի, և դուք արձակուրդի մեջ եք գտնվում», ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ վարչապետի խոսքն ու գործը չեն համընկնում: «Այո, ես ճիշտ եմ ասել, պետք է մինչև ամիս 3-ը հանգստանանք, բայց ես չեմ ասել, որ մարդ իրավունք չունի արձակուրդ գնալու՝ մեր օրենսդրության համապատասխան: Ի գիտություն ձեզ՝ ես սեպտեմբերից աշխատելով՝ արձակուրդում եղել եմ 8 օր՝ 3 օր ամռանը, 5 օր՝ հունվարին: Իրավունք ունե՞մ, թե չէ»,- արձագանքեց Կարեն Կարապետյանը: Նա հավելեց, որ հաջորդ տարվա հունվարի 3-ին դուրս կգա աշխատանքի, թե հունվարի 8-ին՝ ևս 5 օր արձակուրդ վերցնելով, դա իր իրավունքն է: Անի Սահակյան

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am