Իմ հանդեպ տեղի ունեցողը Զելենսկու թելադրանքով է․ Թևանյան
ԶԼՄ-ներում արդեն իսկ տարածվում է այն հիմնական վարկածը, որ այս հարձակումը մեր դեմ է, մասնավորապես իմ դեմ, և այն պայմանավորված է Զելենսկու թելադրանքով։ Այս մասին ասել է Անդրանիկ Թևանյանը։
«Ինչպես հայտնի է տխրահռչակ Զելենսկին, որը ավերակների է վերածել Ուկրաինան և իր երկիրը դարձրել է մանրադրամ դրսի ուժերի ձեռքում, Երևանյան այցի ժամանակ, ըստ տարածված տեղեկությունների, խնդիր է դրել կոնկրետ իմ դեմ գործողությունը անելու, որովհետև, ինչպես հայտնի է, «Մայր Հայաստանի» պաշտոնական պատվիրակությունը այցելել էր Դոնբաս։ Մենք հումանիտար այց էինք կատարել, և այդ այցը Ուկրաինայում շատ ծանր էին տարել»,- ասել է Թևանյանը:
