Մոսկվայի զարմանալի պատասխանը Ալիևին

Ղարաբաղյան խնդիրը մեկ փաստաթղթով հնարավոր չէ կարգավորել, երեկ կայացած ամենամյա ամփոփիչ մամուլի ասուլիսին նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Մենք տարբեր ու ինտենսիվ ջանքեր ենք գործադրել, կողմերի դիրքորոշումներն ենք ամփոփել, փորձել ենք առանձնացնել այն կետերը, որոնց շուրջ նրանց դիրքորոշումները համընկնում են, միաժամանակ՝ փորձել ենք հուշել այն փոխզիջումները, որոնք կողմերին կարող ենք բերել ընդհանուր հայտարարի այն հարցերում, որոնց շուրջ առկա են տարբեր մոտեցումներ»,- ասել է Լավրովը, հավելելով․ «Խնդրի կարգավորման կոնկրետ ծրագրեր Ռուսաստանը չի կարող ունենալ, քանի որ հակամարտությունը կարող են կարգավորել միայն հակամարտող կողմերը»։ Վերջինիս խոսքով՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան անում են հնարավորը՝ խնդրի կարգավորման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը նաև ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բոլոր առաջարկներին հակամարտող կողմերը տեղյակ են․- «Կողմերը գիտեն, թե ինչ են մտածում համանախագահները, բայց որոշումը հակամարտող կողմերը պետք է կայացնեն։ Մենք ակնկալում ենք, որ դրական ազդանշաններ կստանանք երկու կողմից էլ»: Նա նաև նշել է՝ համանախագահների կարծիքով, «կարևոր է, որ այսօր հակամարտության գոտում հանգիստ լինի, որպեսզի հնարավոր լինի անցնել քաղաքական կարգավորմանը»։ «Մեկ փաստաթղթով այդ խնդիրը հնարավոր չէ կարգավորել, անհրաժեշտ է փուլային մոտեցում։ Մոտեցում, որը հաշվի կառնի այն հարցերը, որոնց շուրջ արդեն այսօր հնարավոր է համաձայնության գալ, նաև հաշվի կառնի աշխատանքներն այն հարցերի շուրջ, որոնք պահանջում են հավելյալ քննարկումներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»,- հայտարարել է Լավրովը: Պաշտոնական Երևանն արձագանքել է Լավրովի հայտարարությանն, ըստ էության, պարզաբանելով Լավրովի հայտարարության ուշագրավ պահը: ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը նշել է․ «Խոսքը փաթեթային լուծման մասին է՝ փուլային իրականացմամբ, ինչի վերաբերյալ բազմաթիվ անգամ հայտարարել են համանախագահ երկրները»: Այսպես, 2017 թ․ դեկտեմբերին Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցություններում «լուրջ առաջընթաց դեռ չկա»: Այժմ, նա հստակեցնում է, որ «կարևոր է, որ այսօր հակամարտության գոտում հանգիստ լինի, որպեսզի հնարավոր լինի անցնել քաղաքական կարգավորմանը», այսինքն, անուղղակիորեն ակնարկում է, որ անհրաժեշտ է, որպեսզի շփման գծում տեղադրվեն հսկման մեխանիզմները: Սա ըստ էության, տարեվերջին Ալիևի հայտարարության պատասխան է, երբ Ալիևն ասաց, թե հայկական կողմի առաջարկները միջազգային հանրությունը չի ընդունել: Այն, որ բազմիցս ասվել է, որ ԼՂ խնդիրը մեկ փաստաթղթով և վերջանական հնարավոր չէ լուծել, դա պարզ է բոլորին, այսինքն՝ փուլային տարբերակ, որը ևս Մադրիդյան սկզբունքների շրջանակներում է: Այստեղ կարևոր է, որ Մոսկվան ևս բարձրացրել է վերջնական կարգավորման, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի թեման, ինչը բավական նյարդայնացնում է Ադրբեջանին: Լավրովը նույն ասուլիսում նաև պատասխանել է հաճախ մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, թե Մոսկվան ԼՂ հիմնախնդրի կարգավորման առանձին ծրագիր ունի: «Ռուսաստանը չի կարող ունենալ ԼՂ հիմնախնդրի կարգավորման կոնկրետ ծրագիր, քանի որ այն պետք է կարգավորեն հակամարտող կողմերը: Իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ, միջնորդներ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ աշխատում են, որպեսզի հակամարտության կարգավորման պայմաններ ստեղծեն: Այս աշխատանքն անցյալ տարի շատ ինտենսիվ է տարվել և Մինսկի խմբի բոլոր առաջարկները ներկայացվել են հակամարտող կողմերին»,- ասում է Լավրովը: Այս փուլում, կարելի է ասել, որ Մոսկվան խաղում է համանախագահող ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ և չի ցանկանում առանձնանալ: Ռուսաստանում, թերևս, հասկացել են, որ սեպարատ խաղերը Ալիևի հետ կարող է ի վերջո հանգեցնել «ապրիլյան պատերազմների», ինչի պատասխանատվություն Մոսկվան չի ցանկանում վերցնել, որքան էլ ուղղակիորեն նրա ուղղությամբ՝ «դաբրո» տալու առումով, պաշտոնական մակարդակով մեղադրանքներ չհնչեցին 2016-ի ապրիլին: Թամար Բագրատունի

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am