Էրդողանը սպառնում է հարվածել. Մոսկվան, Անկարան ու Դամասկոսն ընդդեմ ԱՄՆ-ի

ԱՄՆ-ը կրակի հետ է խաղում Թուրքիան, Սիրիան և Ռուսաստանը քննադատում են Սիրիայում զինված խմբավորում ստեղծելու՝ Միացյալ Նահանգների և դաշնակիցների նախաձեռնությունը: Խմբավորման մարտիկների թիվը կարող է հասնել 30 հազարի: Նրանք պետք է տեղակայվեն Թուրքիայի և Իրաքի սահմաններին: Խմբավորման մոտ կեսը բաղկացած է լինելու քրդերի «Դեմոկրատական միություն - Ժողովրդի ինքնապաշտպանության ջոկատներ» կառույցի զինյալներից, ովքեր հսկողության տակ են վերցնելու Թուրքիայի սահմանին հարող շրջանները, իսկ արաբները կտեղակայվեն Իրաքի հետ սահմանին և Եփրատի հովտում: Թուրքերին, նախևառաջ, քրդերի գործոնն է զայրացնում: «ԱՄՆ-ը կրակի հետ է խաղում, երբ «Իսլամական պետության» դեմ պայքարում դաշնակից է ընտրում ոչ թե Թուրքիային, այլ Դեմոկրատական միության և Ժողովրդի ինքնապաշտպանության գրոհայիններին: Այդպես ԱՄՆ-ն ահաբեկիչների բանակ է ստեղծում»,- ասել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը: Իսկ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քըլընն էլ նշել է, թե «ահաբեկչական կազմակերպությունն օրինականացնելու» ԱՄՆ-ի ձգտումը մտահոգություն է պատճառում: «Մենք մեզ վերապահում ենք ահաբեկչական բոլոր կազմակերպությունների դեմ պայքարելու իրավունք և՛ Թուրքիայում, և՛ մեր սահմաններից դուրս: Թուրքիան կձեռնարկի իր անվտանգությունը երաշխավորելու բոլոր անհրաժեշտ միջոցները»,- ասել է Քըլընը: Վերլուծաբանները նշում են, որ ի տարբերություն քրդական արմատական կառույցների, «Դեմոկրատական միությունը» ոչ թե Սիրիայից անկախանալու, այլ Սիրիայի կազմում ավելի ընդարձակ ինքնավարություն ձեռք բերելու կողմնակից է: «Դեմոկրատական միությունը» մեծ դեր է ունեցել Սիրիայում «Իսլամական պետության» ջոկատներին Ռաքքայից դուրս մղելու գործողություններում: Ռաքքան իսլամիստներն իրենց մայրաքաղաքն էին հռչակել: Այնուամենայնիվ՝ Անկարայում ենթադրում են, որ «Դեմոկրատական միությունը» կապեր ունի Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ: Պայքար՝ ամերիկյան նախագծերի դեմ Սիրիայի իշխանությունը հայտարարել է, թե ոչ մի պարագայում չի հանդուրժի ԱՄՆ-ի ուղղակի կամ անուղղակի ներկայություն երկրի տարածքում: «Սիրիայի բանակն ու ժողովուրդը վիթխարի հաղթանակներ են տարել ահաբեկիչների և ամերիկյան պրոյեկտ հանդիսացող այլ թշնամիների նկատմամբ և հանուն երկրի միասնության ու տարածքային ամբողջականության՝ վճռական են Սիրիայի տարածքում ամերիկյան որևէ ներկայության վերջ տալու հարցում»,- ասվում է ՍԱՆԱ պետական լրատվական գործակալության այսօր տարածած հաղորդագրությունում, ըստ որի, ամերիկացիների ստեղծելիք ջոկատների յուրաքանչյուր անդամ կհամարվի ազգի դավաճան: Մոսկվան Սիրիայի մասնատման վտանգ է տեսնում Ռուսական կողմը ևս դեմ է ամերիկացիների այս նախաձեռնությանը: «Հայտարարությունն այն մասին, որ անվտանգության գոտին պետք է հսկեն ամերիկացիների աջակցությամբ գործող՝ ընդհուպ մինչև 30 հազարանոց ջոկատները, շատ լուրջ խնդիր է: Դա կարող է հանգեցնել Սիրիայի մասնատման»,- այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այս թեմային է անդրադարձել նաև Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը: Վերջինս «Թվիթերում» գրել է․ «Պաշտոնապես Ամերիկան միասնական Սիրիայի կողմնակից է, բայց գործնականում ամեն բան անում է այդ երկիրը մասնատելու համար»: ՌԴ պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Շամանովն էլ ասել է․ «Այդ նախաձեռնությամբ ամերիկացիները ցանկանում են Սիրիայում ապակայունացնել իրավիճակը և ստեղծել Բաշար Ասադին գահընկեց անելու պայմաններ»: Նախօրեին Անկարան խստորեն դատապարտեց «Սիրիայի սահմանապահ ուժեր» ստեղծելու՝ Վաշինգտոնի նախաձեռնությունը: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կիրակի հանդես է եկել հայտարարությամբ` անդրադառնալով արևմտյան մամուլում հայտնված տեղեկությունները, որոնց համաձայն Միացյալ Նահանգները պատրաստվում է Սիրիայի հյուսիսում 30 հազարանոց, առավելապես քրդերից կազմված զորախումբ ստեղծել: Մամուլի հրապարակումների համաձայն զորախումբը պետք է կրի «Սիրիայի սահմանապահ ուժեր» անվանումը և վերահսկի Թուրքիայի և Իրաքի հետ սահմանակից շրջանները: «Նման նախաձեռնությունները, որոնց հիմքում համագործակցությունն է [քրդական] «Ժողովրդավարական միություն կուսակցության/Ժողովրդական պաշտպանության ուժեր»-ի հետ հակասում են Միացյալ Նահանգների կողմից ստանձնած պարտավորություններին, վտանգում են Թուրքիայի ազգային անվտանգությունն ու Սիրիայի տարածքային ամբողջականությունը», - նշված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: Նախօրեին արդեն Էրդողանը սպառնաց հարվածել ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդական ուժերին: Էրդողանն աջակիցների հանրահավաքում հայտնել է, որ թուրքական բանակը յուրաքանչյուր վայրկյան պատրաստ է դիմելու գործողությունների. «Մի կանգնեք մեր և ահաբեկիչների ու մարդասպանների միջև: Հակառակ դեպքում մենք պատասխանատու չենք անցանկալի միջադեպերի համար»: Նա ասել է իր աջակիցներին, որ թուրքական բանակը շրջափակման մեջ է առնում սիրիական Իդլիբի շրջանը, որը սահմանակից է Թուրքիային ու վերահսկվում է քրդական զորամիավորումների կողմից, վերջիններիս Անկարան մեղադրում է Թուրքիայում քուրդ ապստամբների հետ կապի մեջ: Նա հավելել է, որ մոտ օրերին նրանք պատրաստվում են վերացնել ահաբեկչական կառույցներն Աֆրին և Մանբիջ բնակավայրերում, որոնք գտնվում են քրդական ուժերի վերահսկման տակ: Նա նաև քննադատել է ՆԱՏՕ-ի իր գործընկերներին՝ այս առումով Թուրքիայի մտահոգություններն անտեսելու համար: Նախկինում Թուրքիան բազմիցս սպառնացել էր Սիրիայում քրդական զորամիավորումներին, սակայն Էրդողանի վերջին սպառնալիքը դիտարկվում է որպես ամենալուրջը: Թուրքիայի նախագահը նաև հայտնել է, որ հնարավոր գործողություններին կմասնակցեն նաև Սիրիայի սահմանին տեղակայված ընդդիմադիր զինյալների զորամիավորումները, որոնք գտնվում են Թուրքիայի հովանավորության ներքո: Քրդական զորամիավորումների աջակցությունը Վաշինգտոնի կողմից խորը ջրբաժան է առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում: Թուրքական կողմը հավաստիացրել էր, որ Թրամփի վարչակազմը խոստացել է դադարեցնել քրդական ուժերի աջակցությունը, սակայն ամերիկյան կողմը չի հաստատել այս տեղեկությունը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am