Երեխային շպրտած ծնողն է նրան ողջ տեսնելուց այլայլվում՝ ինչո՞ւ չմեռար

Նիկոլ Փաշինյանը, ինքն էր հայտարարում, որ 44- օրյա պատերազմի ժամանակ ինքը գերագույն հրամանատար է եղել։ Գերագույն հրամանատարի առաջնորդությամբ տասնյակ հազարավոր զոհեր ու հաշմանդամներ ենք ունեցել, գերիների մի ողջ խմբաքանակ։ Բնական է, որ ժողովուրդը հարցեր տար հենց գերագույն գլխավոր հրամանատարին․ ինչո՞ւ պատերազմը չկանգնեցվեց այն պահին, երբ դրա մասին ահազանգեր կային։ Ինչո՞ւ այդքան կյանքեր զոհաբերվեցին։ Քո՞նը չէին համարվում ։ Ու դա ասելու համար ժողովուրդը հիմք ուներ։ 44-օրյա պատերազմի օրերին, երբ հարյուրավոր ու հազարավոր ընտանիքներ իրենց որդիներին էին կորցնում, հասարակությունը նաև տեսնում էր, թե ինչպես իշխանության ամենաբարձր մակարդակում սեփական որդու անվտանգությունն է առաջնային դառնում։ Այդ հակադրությունը մարդկանց հիշողությունից չի ջնջվել։ Երբ հազարավոր զինվորներ զոհվում էին, հասարակության մի մասի մեջ տպավորություն էր ձևավորվում, որ շարքայինների կյանքը զոհաբերվող ռեսուրս է, իսկ իշխանության ընտանիքի կյանքը՝ պահպանվող արժեք։ Ու հիմա ստացվում է մի ողբերգական հակադարձում․ պատերազմի պատասխանատուն հարցնում է պատերազմի մասնակցին՝ «Գնայիր զոհվեիր, դու խի ես կենդանի, ռադդ քաշի, համբալ։ Արա՛, ա՛յ ստահակ, բացատրի՝ ինչու չես զոհվել»․ դա հարվածում է ոչ միայն այդ մարդուն, այլ մի ամբողջ հասարակության ցավին։


Մարդիկ պատերազմից հետո իրենց ամենածանր հարցերի պատասխանը սպասում էին պետությունից, գերագույն գլխավոր հրամանատարից։ Սպասում էին լսել՝ «ինչո՞ւ կորցրինք»։ Բայց փոխարենը վերապրածն է ստիպված արդարացնել իր գոյատևումը։
Ժողովուրդը կարծես շփոթվել է․ սովորաբար հրամանատարն է հաշվետվություն տալիս զինվորին ու ժողովրդին, ոչ թե հակառակը։ Բայց ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ զինվորը պիտի բացատրի, թե ինչու է ողջ մնացել։

Նոր չափանիշ է ձևավորվում․ հայրենասիրությունը չափվում է զոհվելու փաստով։ Փաշինյանի համար համար հայրենասիրությունը զինվորների մահվան լռությու՞նն է։ Գոնե նրանց հանգիստ թողներ ու չնսեմացներ։ Ժողովուրդն իրավունք ունի հարցնելու՝ իսկ գերագույն հրամանատարի ռազմավարության պատասխանատվությունը ո՞ւմն էր։ Ո՞վ էիր դու և ինչի համար էիր նշանակված։ Կրե՞լ ես պատասխանատու լինելու պատասխանատվությունը։ Ինչու՞ չկանգնեցրիր պատերազմը։

Պատերազմը ժողովրդի համար ինքնազոհություն էր։ Իսկ իշխանության համար հեռվից դիտված տեսարան է, որտեղ ամենածանր հարցը ոչ թե «ինչո՞ւ կորցրինք»- ն է , այլ «ինչո՞ւ չզոհվեցիր»։ Երեխային շպրտած ծնողն է նրան ողջ տեսնելուց այլայլվում՝ ինչո՞ւ չմեռար։ Նրանց պատերազմ ճամփեց, հետո հարցրեց՝ ինչո՞ւ ողջ մնացիր․․․

Հասմիկ Բաբաջանյան

  «Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 258 անգամ
Լրահոս
Երեկ Նիկոլը Վանաձորում խայտառակ է եղել. Կյուրեղյանը մանրամասնում է՝ ինչ են ասել վանաձորցիները (video) Հասանովը այցելել է Թուրքիա. համատեղ զորավարժություններ են անցկացվում «Բունկեր թռնող Նիկոլի համար Անթալիայում տե՞ղ են պատրաստել»․ Ռոբերտ Քոչարան (video) Ավինյանն անցել է բոլոր սահմանները. Գեղամ Մանուկյան Եթե ես չեմ զոհվել, իրավունք չունե՞մ ասելու՝ դուք ազգակործան պատուհաս եք. Մանգասարյանը՝ Պապիկյանին Ասեմ՝ ինչու է Նիկոլն իր կեղտոտ բերանը բացել Անդրանիկ Թևանյանի հասցեին․ Սամվել Հակոբյան (video) Իրայելը տրամադրված է Իրանի դեմ ռազմական գործողության շուտափույթ վերսկսմանը Մենք պիտի հասկանանք, Հայաստանը մերն է, թուրքերինը չի, ընտրելու եմ Քոչարյանին. Ալագյազի բնակիչ (video) Ես ասեցի՝ Սուրեն Պապիկյանը Ջերմուկի թուրքերի վրայով է ուզում անցնի, էն էլ․․․ Բորիս Մուրազին հեգնեց (video) Նորից «Ուժեղ Հայաստանի» անդամներին են ձերբակալել, այս անգամ՝ Ալավերդիում «Հունիսի 7-ին դուք եք գրողի ծոցը գնալու՝ Անահիտ Ավանեսյանի ժպիտի հետ». Ռուզան Ստեփանյան (video) Արթուր Օսիպյանի կալանավորումը Փաշինյանի հերթական հաշվեհարդարն է ընդդիմախոսների ու արցախցիների հանդեպ Արթուր Սարգսյանը տնային կալանքի տակ կմնա ևս 2 ամիս Մոջթաբա Խամենեին արգելել է հարստացված ուրանի դուրսբերումը երկրից Մինչև ընտրությունները հրապարակելու եմ այդ փաստաթղթերը․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին Մահվան դեպքերը լսի՛ր․ այս վճիռը հենց քեզ է վերաբերվում․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին (video) Լավ սա նորմա՞լ է. Քրիստինե Վարդանյան (video) Ռուսաստանից մեզ ասում են՝ ժողովուրդ ջան, դուք պրոբլեմ ունեք այս իշխանության հետ. Ռոբերտ Քոչարյան «Դավաճաննե՛ր, ժամը եկել է , ձեզ գիտե՞ք ոնց են պատժելու». Անաստաս Իսրայելյան (video) Փաշինյանը Ռուսաստան չի մեկնի Երեխային շպրտած ծնողն է նրան ողջ տեսնելուց այլայլվում՝ ինչո՞ւ չմեռար Пашинян для России не проблема, здесь уже стоит вопрос Армении, Захарова (video) Ռուսաստանից մեզ ուղիղ մեսիջ է եկել․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասնեց (video) Սամվել Կարապետյանի բարեգործություններից մեկի մասին, որի մասին գրեթե ոչ ոք չգիտի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյան Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյան Մայիսի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 19-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am