Հարևան երկիրը ճգնաժամի տանելու մեկնարկը տրված է

«Եթե այլ երկրները չգործեն՝ ԱՄՆ-ն դուրս կգա Իրանի հետ պայմանագրից» Ողջ աշխարհի ուշադրությունը դեպի Վաշինգտոն էր, որտեղ հունվարի 12-ին Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ը դուրս կգա իրանական համաձայնագրից, եթե եվրոպացի գործընկերները չվերանայեն դրանում առկա «սարսափելի թերությունները»։ Այսպես, ԱՄՆ նախագահը պահանջում է, որ Իրանը թույլատրի միջազգային տեսուչների խնդրանքով ստուգումներ անցկացնել բոլոր օբյեկտներում: Երկրորդ՝ անհրաժեշտ է ապահովել, որ Իրանը նույնիսկ մոտ չլինի միջուկային զենքի տնօրինմանը: Երրորդ՝ ի տարբերություն ներկա միջուկային գործարքի, այդ դրույթները չպետք է ժամկետ ունենան: Եթե ​​Իրանը չկատարի այս դրույթներից մեկը, ԱՄՆ պատժամիջոցները ինքնաբերաբար կվերսկսվեն: Բացի դրանից անհրաժեշտ է հստակ նշել, որ հրթիռային և միջուկային ծրագրերը անբաժանելի են և, որ Իրանի հրթիռների մշակումները և փորձարկումները պետք է ենթարկվեն խիստ պատժամիջոցների: Թրամփի խոսքով՝ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը «հիմարություն է թույլ տվել» և ի վերջո «թույլ» համաձայնագիր է ստացել: «Իմ վարչակազմը աշխատում է առանցքային եվրոպական դաշնակիցների հետ նոր լրացուցիչ համաձայնագիր ապահովելու համար, որը նոր բազմակողմանի պատժամիջոցներ կսահմանի, եթե Իրանը մշակի կամ իրականացնի հեռահար հրթիռների փորձարկումներ: Ես նաև մեր բոլոր դաշնակիցներին մեզ հետ ավելի վճռական քայլեր ձեռնարկելու կոչ եմ անում, որպեսզի դիմակայենք Իրանի այլ չարամիտ գործողություններին: Մեր դաշնակիցները պետք է դադարեցնեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ֆինանսավորումը, նրա ռազմական վստահված անձանց և բոլոր նրանց, ովքեր նպաստում են Իրանի՝ ահաբեկչության աջակցությանը: Նրանք պետք է «Հիզբոլլահը» որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչեն: Նրանք պետք է միանան մեզ` Իրանի հակահրթիռային ծրագրերի զարգացումը կանխելու և հրթիռների տարածումը դադարեցնելու համար, հատկապես Եմենում: Նրանք պետք է մեզ միանան Իրանի կողմից կիբեր սպառնալիքների դեմ պայքարում և օգնեն մեզ կանխել միջազգային նավագնացության դեմ Իրանի ագրեսիան: Նրանք պետք է ճնշեն Իրանի ռեժիմին իրենց քաղաքացիների իրավունքների խախտումները վերացնելու համար»: Թրամփը նշել է, որ որոշել է երկարաձգել Իրանի պատժամիջոցները վերացնելու ռեժիմը միայն նրա համար, որ Իրանի միջուկային զենքի «սարսափելի թերությունները» վերացնելու համար եվրոպական դաշնակիցների համաձայնությունը ստանա: «Սա վերջին հնարավորությունն է: Նման համաձայնագրի բացակայության դեպքում ԱՄՆ-ն այլևս չի հրաժարվի պատժամիջոցներից: Ոչ ոք չպետք է կասկածի տակ դնի իմ խոսքը: Ես այսուհետ կոչ եմ անում եվրոպական առանցքային պետություններին միանալ ԱՄՆ-ին գործարքի զգալի թերությունները վերացնելու համար, Իրանի ագրեսիային հակազդելու և Իրանի ժողովրդին աջակցելու նպատակով: Եթե այլ երկրները չգործեն, ապա ԱՄՆ-ն դուրս կգա Իրանի հետ պայմանագրից: Նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով նախընտրում են չաշխատել մեզ հետ, կաջակցեն Իրանի ռեժիմի միջուկային հավակնություններին և դեմ կլինեն Իրանի և աշխարհի խաղաղ ժողովուրդներին»: Այսպես, Թրամփն արձանագրում է, որ՝ «Իրանի ռեժիմը աշխարհում ահաբեկչության առաջատար պետական ​​հովանավորն է»: Սա թույլ է տալիս «Հիզբոլլահին», ՀԱՄԱՍ-ին և «շատ այլ ահաբեկիչներին քաոս սերմանել և անմեղ մարդկանց սպանել»: Նա Իրանին մեղադրում է՝ «ավելի քան 100 հազար զինյալներին ֆինանսավորելու, զինելու և վերապատրաստելու համար Մերձավոր Արևելքում ավերվածությունների տարածման համար»: Նրա խոսքով՝ «Իրանի ռեժիմի հրթիռները սպառնում են հարևան երկրներին և միջազգային դատարաններին, իսկ Իրանի հոգևոր առաջնորդը և նրա իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, օգտագործում են զանգվածային ձերբակալությունները և խոշտանգումները Իրանի ժողովրդին ճնշելու համար»: Թրափն այսպիսով, ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն «աջակցում է իրանցի խիզախ քաղաքացիներին, որոնք փոփոխություններ են պահանջում: Ավելին, Իրանի հետ համաձայնագրով, ըստ Թրամփի՝ Իրանը ռեժիմը ձեռք է բերել 100 միլիարդ դոլար, որոնք չեն օգտագործվել Իրանի ժողովրդի կյանքը բարելավելու համար. «Փոխարենը նրանք օգտագործվել են զենքի, ահաբեկչության և ճնշման նպատակով, ինչպես նաև լցրել են կոռումպացված ռեժիմի ղեկավարների գրպանները: Իրանցիներն այդ մասին գիտեն, և սա այն պատճառներից մեկն է, որ շատերը վրդովմունքն արտահայտելու համար դուրս են եկել փողոց», ասում է Թրամփը: «Ծայրաստիճան բացասական»՝ այսպես են գնահատում Թրամփի դիրքորոշումը Մինչ Թրամփն արձանագրեց, որ Վաշինգտոնն ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը՝ միջազգային հանրությունն էլ արձագանքում է, որ իրանական գործարքի վերաբերյալ ԱՄՆ հայտարարությունները լավատեսություն չեն ներշնչում: Իրանի միջուկային ծրագրի շուրջ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) վերաբերյալ Ամերիկայի Միացյալ Նահանգների հայտարարությունները լավատեսություն և կայունություն չեն ներշնչում, նշեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2017թ. ռուսական դիվանագիտության գրանցած արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում: Իր հերթին Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն էլ հավելեց, որ Մոսկվան ծայրաստիճան բացասական է գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները. «Մենք ծայրաստիճան բացասական ենք գնահատում Վաշինգտոնից հնչած երեկվա հայտարարություններն ու որոշումները, իրականանում են մեր վատագույն ակնկալիքները»։ Մոսկվան չի հասկանում, թե ԱՄՆ-ն ինչ նկատի ունի, երբ խոսում է Իրանի հարցով նոր համաձայնագրի մասին, որը նրանց կարծիքով պետք է փոխարինի Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին, ասել է Ռյաբկովը՝ հավելելով. «Նախապես հայտարարվել է, որ Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը այս համաձայնագրի շուրջ բանակցություններին չեն հրավիրվում: Սա ամերիկացիների որոշումն է, անհասկանալի է բանակցությունների բովանդակությունը և այդ կարգի բանակցությունների թեման: Սակայն մեզ, ըստ էության, դա քիչ է հետաքրքրում, քանի որ ՀԳՀԾ փոփոխության ենթակա չէ»: Չինաստանը դեմ է Թեհրանի դեմ Վաշինգթոնի միակողմանի պատժամիջոցներին և կողմ է Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի պահպանմանը` որպես «մեծ դժվարությամբ կնքված արժեքավոր գործարքի», ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը: «Համապարփակ պայմանավորվածությունների ձեռքբերումը հեշտ գործ չէր, հետևաբար, շահագրգիռ կողմերից յուրաքանչյուրը պետք է երկու անգամ ավելի շատ գնահատի այդ արդյունքները», - ասել է դիվանագետը: «Կցանկանայի կրկին ընդգծել` Չինաստանը դեմ է, որ շահագրգիռ երկրները դիմեն միակողմանի պատժամիջոցների՝ առաջնորդվելով միայն ներքին ազգային օրենսդրության նորմերով»: Ինչ վերաբերում է ԵՄ-ին, ապա չնայած Բրյուսելում ընթացող բողոքի ցույցերին ի աջակցություն իրանյան հակակառավարական ցույցերի և ընդդեմ Իրանի արտգործնախարար Մուհամադ Զարիֆի այցի ՝ Եվրամիությունը ջերմորեն ընդունել է արտգործնախարարին և իր աջակցությունը հայտնել միջուկային համաձայնագրին: Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնն ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումները չպետք է ազդեն միջուկային համաձայնագրի վրա՝ հավելելով, որ անհրաժեշտ է օգտագործել Իրանի կարողությունները Սիրիայի, Եմենի և տարածաշրջանի այլ հիմնախնդիրների կարգավորման համար: Իրանի արտգործնախարարի այցը Բրյուսել տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի վարչակազմը միջուկային համաձայնագրի արդյունքում վերացված պատժամիջոցների հետագա ճակատագրի որոշման կայացման նախաշեմին էր: Եվրամիության ու ԱՄՆ-ի տեսակետները միջուկային համաձայնագրի վերաբերյալ տարբերվում են: Վերլուծաբանների կարծիքով խնդիրնն այն է, որ այն հիմնահարցերը, որոնք մտահոգում են ԱՄՆ-ին, ներառյալ Իրանի ակտիվությունն ու բալիստիկ ծրագիրը, այնքան էլ կարևոր չեն Եվրամիության համար: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, մասնավորապես, հունվարի 13֊ին կոչ էր արել «անհրաժեշտ հարգանք» ցուցաբերել համաձայնագրի նկատմամբ։ Թրամփին չի հաջողվել տապալել միջուկային համաձայնագիրը Թրամփի հայտարարություններից հետո Իրանի նախագահ Հասան Ռոհանին արձանագրեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ու նրա վարչախմբին «չի հաջողվել տապալել» Թեհրանի միջուկային գործարքը համաշխարհային գերտերությունների հետ և այդ համաձայնագիրը որակել է «երկարաժամկետ հաղթանակ» Իրանի համար։ Պաշտոնական Թեհրանն այսպիսով, հրաժարվում է որևէ փոփոխության ենթարկել այն համաձայնագիրը: Այդ համաձայնագրով, հիշեցնենք, Իրանը պարտավորվում էր սահմանափակել իր միջուկային ծրագիրը, ինչի դիմաց գերտերությունները չեղարկեցին Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցները։ Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ է հետապնդում, մինչդեռ Միացյալ Նահանգների կարծիքով Թեհրանը մտադիր է միջուկային զենք ստեղծել։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հետ կապ եմ հաստատել․․․ պատրաստ եմ Բաքու գնալ․ Լիլիթ Գալստյան (video) Էս ո՞նց եք խեղաթյուրում․․․ իրավիճակը լարվեց Արման Եղոյանի աբսուրդային խոսքից (video) Թալինի իջևանատանը հնագիտական ուշագրավ գտածոներ են հայտնաբերվել «Սրի տակով պիտի անցնեն»․ Քրիստինե Վարդանյանի պատասխանը՝ Արման Եղոյանին (video) Ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Իմ և ընտանիքիս անվտանգության ողջ պատասխանատվությունն ընկնում է Բիձինա Իվանիշվիլիի վրա. Ղարիբաշվիլի Աննա Հակոբյանի հետ կհամագործակցե՞ք․ Լիլիթ Գալստյանի պատասխանը (video) ՇՏԱՊ․ Վիրավորանքներ ու լեզվակռիվ ԱԺ-ում՝ Վահագն Ալեքսանյանի խոսքից հետո (video) Մասիվի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Renault»-ը․ կա 3 վիրավոր «Սու՛ս մնացեք», «Զու՛սպ եղեք»․ լարված երկխոսություն ԱԺ կանանց միջև (video) Կարժենա 15 միլիարդ դոլար Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին Այս ամբիոնում ատելություն է գեներացվել՝ դուք դիրիժորն եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ին (video) Երևանում 6 հարկանի բնակելի շենքում 4-րդ օրն է՝ լույս չկա․ բնակիչներն ահազանգում են Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում վերադարձել են Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է Էդ Անդրանիկ Քոչարյանը տապալե՞լ էր հանձնաժողովի գործերը․ Մանուկյանի դիպուկ պատասխանը Ալեքսանյանին (video) Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ ղեկավարը զբաղվում է ամեն ինչով բացի իր գործից Երևանի դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. մանրամասներ Հորմուզ-Բաբ էլ-Մանդեբ համակարգը և Իրանի ռազմավարական ճարտարապետությունը․ Արամ Շահնազարյան Սամվել Կարապետյանն այս բարդ ժամանակաշրջանում ստանձնել է մի նոր առաքելություն Կոլումբիայում երկրաշարժից վնասը գնահատվում է 9,6 միլիարդ դոլար Օձունի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ տուժածներ չկան Գործող ռեժիմը թիրախավորում է համազգային խնդիրներով զբաղվող գործիչներին․ Տիգրան Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am