Դավիթաշենում ժամերի ընթացքում գողը կամ գողերը նույն թաղամասում թալանել են 12 ավտոմեքենաներ

Մայիսի 11-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում կարելի է համարել «սև գիշեր», քանի որ այդ օրը մի քանի ժամվա ընթացքում Դավթաշենում թալանվել են 10-ից ավելի ավտոմեքենաներ ու զարմանալի է, որ մինչ այժմ ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի գլխավորությամբ, չեն կարողանում կամ չեն ցանկանում գողության համատարած այս դեպքերը բացահայտեն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը անհայտ անձը կամ անձինք Դավթաշեն 1-ին թաղամասում թալանել են 26-ամյա Ալեն Գ.-ին պատկանող «Range Rover», «Jeep», «Honda» մակնիշի ավտոմեքենաների կողային հայելիները։

Թալանել են նաև Դավթաշենում բնակվող 38-ամյա Վահե Ս.-ին պատկանող «Chery» մակնիշի ավտոմեքենայի զույգ կողային հայելիները։ Թալանել են նաև Դավթաշենի բնակիչներ 45-ամյա Արտյոմ Ն.-ին պատկանող «RAV» և 38-ամյա Ֆլորա Ն.-ին պատկանող «Toyota» մակնիշի ավտոմեքենաների կողային հայելիների ապակիները։

Նույն օրը թալանել են նաև Դավթաշենի բնակիչ 35-ամյա Ռազմիկ Մ.-ին պատկանող «Toyota» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները։ Գողը կամ գողերը նույն օրը թալանել են նաև Դավթաշենի բնակիչ 37-ամյա Վարդուհի Ե․-ին պատկանող «Honda» մակնիշի ավտոմեքենայի կողային զույգ ապակիները։ Նույն օրը թալանել են նաև Դավթաշենի բնակիչ 39-ամյա Արթուր Հ․-ին պատկանող «Honda» մակնիշի ավտոմեքենայի կողային զույգ հայելիների ապակիները։ Նույն եղանակով թալանել են նաև Դավթաշենի բնակիչ 63-ամյա Հակոբ Գ.-ին պատկանող «Jeep» մակնիշի ավտոմեքենայի կողային զույգ հայելիների ապակիները։

Այդ օրը թալանել են նաև Դավթաշենի բնակիչ 35-ամյա Դիանա Դ.-ին պատկանող «Ford» մակնիշի ավտոմեքենայի զույգ կողային հայելիների ապակիները։ Նույն եղանակով թալանել են նաև Դավթաշենի բնակիչ 66-ամյա Սամվել Հ.-ին պատկանող «Ford» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։

Բոլոր դեպքերի փաստով ոստիկանության Դավթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ գողություն և շորթում հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով բոլոր թալանված ավտոմեքենաների վրա թողել են տելեգրամյան տարբեր հղումներ։

դիտվել է 165 անգամ
Լրահոս
Նոր ձևավորվող խորհրդարանը չի կարող լեգիտիմ համարվել. Դերենիկ Մալխասյան Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրան-ԱՄՆ խաղաղության գործարքի ստորագրումը Ալենի ձերբակալումը ռեժիմի խոցելիության ամենավառ դրսևորումներից է․ փորձագետ Ոչ Շվեդիան․ Իբրահիմովիչը նշել է, թե որ հավաքականին է երկրպագելու ԱԱ-2026-ում Որոշվել է Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունների օրը ԵՄ-ն ակտիվորեն քննարկում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վերականգնելու ծրագրերը Սարգիս Սարգսյանը` սահմանափակ կարողություններ ունեցողների աշխարհի շախմատի առաջնության փոխչեմպիոն Հորդորում են զերծ մնալ բնական ջրային միջավայրերում կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց Արտյոմ Խաչատրյանին կալանավորելու որոշում են կայացրել. փաստաբանական խմբի հայտարարությունը ԱԱԾ-ն միլիոնավոր դրամներ է ծախսել ավտոպահեստամասերի ձեռքբերման համար, այդ թվում՝ թուրքական արտադրության ԱՄՆ-ի հավաքականը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում Օդի ջերմաստիճանը կնվազի Քաղաքացիները մնացել են գետի մյուս կողմում Ընդդիմադիր գործիչներիս խնդիրը պետք է լինի մերկացնել նիկոլական ստերը, պայքարել նիկոլիզմի դեմ Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Մեր անունից կեղծ տեղեկություններ են տարածվում․ ահազանգում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ավտովթար՝ Լոռու մարզում. Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը. վերջինը կողաշրջվել է «Այ ողորմելի ոչնչությու՛ն», դու կարո՞ղ ես կանգնել Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի դիմաց (video) «Նիկո՛լ, լավ լսիր՝ մենք հաղթել ենք․․․ ընդդիմադիր լիդերնե՛ր, ձեզ եմ դիմում»․ քաղաքացի (video) Ռոբերտ Քոչարյանը գիտի՝ ինչու Պուտինը դեռ չի շնորհավորել Փաշինյանին (video) «Ոչնչությու՛ն», հիմա ինձ լսի՛ր՝ Քոչարյանը, Ծառուկյանը, Սամվել Կարապետյանի դա չեն արել. քաղաքացի (video) «Նիկո՛լ, դե հենց հիմա Ալիևին ասա', գոռա՛՝ կզցնելու եմ, բոմժ եմ սարքելու».Արամ Սարգսյան (video) « «Հայաստան» դաշինքը կվերցնի՞ մանդատները»․ Ռոբերտ Քոչարյանի մեկնաբանությունը (video) «Հենց Ռուսաստանը վերջնական պատժի Փաշինյանին, ծանր քայլերի են դիմելու»․ Դերենիկ Մալխասյան (video) Գեղաշենի սարերում «UAZ»-ը մոտ 30 մետր գլորվել է ձորակը. վարորդը մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am