«Շտապ օգնություն» Ծառուկյանից

«Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը միշտ չէ, որ Ազգային ժողով է գնում: Կարելի է ասել, որ ընդհանրապես չի գնում, բացառությամբ ընտրություններից հետո առաջին նիստերի: Իսկ եթե գնում է, ուրեմն կարևոր բան կա ասելու: Ինչպես օրինակ այսօր, երբ Ծառուկյանը խորհրդարան էր գնացել եւ ինքնակամ ուղղվել լրագրողների գիրկը՝ պատասխանելով նրանց հարցերին, կամ ավելի ճիշտ հնչեցնելով այն, ինչն ինքն էր ուզում։ Այսպիսով՝ քանի մոտենում է ապրիլը, այնքան խռովահույզ է դառնում ներիշխանական ծովը։ Վարչապետ Կարեն Կարապետյանը ամանորյա տոներից ու հաջորդած արձակուրդից հետո վերադառնալով ակտիվ գործունեություն է ծավալել՝ տպավորություն ստեղծելով, թե չի պատրաստվում հանգիստ զիջել վարչապետական աթոռը, որի միակ ու անփոխարինելի հավակնորդը Սերժ Սարգսյանն է։ Իսկ այս դիմադրությունը ստիպում է իշխանությունում բեւեռներ ձեւավորել, ցույց տալ՝ ով ում կողմից է, ով ում բարեկամն է։ Պատահական չէ, որ չհանդիսանալով ԱԺ խորհրդի անդամ Գագիկ Ծառուկյանն անցած շաբաթ այցելեց նախագահական նստավայր, որտեղ կայացավ Սարգսյանի եւ ԱԺ խորհրդի հանդիպումը։ Այսօր Ծառուկյանը պարզաբանեց, որ իրեն Սերժ Սարգսյանն է հրավիրել՝ որպես Ծառուկյան խմբակցության ղեկավար։ Իսկ Աժ-ում ԲՀԿ ղեկավարը հասցրեց լիաթոք հավատարմություն հայտնել Սերժ Սարգսյանին,  ասելով․ «Չի բացառում, որ իրենք աջակցեն Հանրապետականի ներկայացրած նախագահի թեկնածուին»,- ասել է Ծառուկյանը, ապա որոշակի խմբագրել  խոսքը․ «Նայած՝ թեկնածուն ով ա, եթե այսօր մեր ժողովուրդը լիարժեք իրավունք է տվել հանրապետականին՝ ընտրելու առանց մեզ և առանց «Ելք»-ի, ինչի՞ մասին է խոսքը»: Ինչպես հայտնի է, տարեվերջին «Ելք» դաշինքն էր նախագահի թեկնածու առաջադրել և դիմել էր «Ծառուկյան» դաշինքին` իրենց թեկնածուին աջակցելու խնդրանքով: Այն ժամանակ ծառուկյանականները մերժեցին և այդ մերժումը պատճառաբանեցին նրանով, թե իբր «Ելքը» պարտավոր էր նախապես իրենց հետ խորհրդակցել, թե ում է առաջադրում և նոր միայն խոսել համագործակցելու մասին: Հետո հասկանալով, որ քաղաքականության մեջ դա մանկական մոտեցում է, նոր պատճառաբանություն ներկայացվեց, թե իբր չունեն համապատասխան թվով պատգամավորներ ու այդ պատճառով չեն գնում պարտության։ Ուշագրավ է, որ ՀՀԿ-ն դեռ թեկնածու չունի, սակայն նրանք արդեն իսկ պատրաստ են իրենց ձայնը տալ այդ անհայտ թեկնածուին` բոլորովին չպահանջելով, որ Հանրապետականը նախապես համաձայնության գա իրենց հետ: Ծառուկյանը բացառել է նաեւ Ելք-ի կազմակերպած երթին իրենց մասնակցությունը։ «Դուք ո՞նց եք մտածում, եթե այսօր Ծառուկյանը հայտարարում է, մեր ընտրողները դուրս են գալիս փողոց, հարցի լուծումը ո՞րն է: Մենք պետք է աղմո՞ւկ բարձրացնենք, թե հարցը կարգավորենք»: Նա հավելել է, որ իրենք կմասնակցեն այդ թեմայով խորհրդարանում կայանալիք լսումներին, իրենց կարծիքը կասեն, հետո կտեսնեն, թե ինչ որոշում է ընդունվում: Նա հիշեցրել է, որ նախորդ տարվա սեպտեմբերին էր Ծառուկյան դաշինքը նիստ հրավիրել՝ ուղղված Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելուն, որպեսզի գնաճը մեղմվեր: Բայց, ըստ Ծառուկյանի, ոչ մի քաղաքական ուժ իրենց չաջակցեց: Ըստ նրա՝ այս իրավիճակը կարող էր մեղմել թոշակների ու աշխատավարձերի բարձրացումը, բայց փաստորեն 2015 թվականից դրանք չեն բարձրացել: «Ու կա որոշում, որ մինչև 2020 թվականը չեն բարձրանալու»,- նշել է նա: Մինչդեռ ծառուկյանականները ոչ թե փողոցային պայքար էին առաջարկում, այլ խորհրդարանական, իսկ կյանքը ցույց է տվել, որ իշխանությունները երբեք ու երբեք չեն ընկրկում այդ տիրույթում մղվող պայքարից։ Ուստի Ծառուկյան դաշինքը կարող էր ինքը դառնալ այդ պայքարի լոկոմոտիվը նույնիսկ եթե որեւէ ուժ չէր արձագանքել իրենց կոչին։ Ակնհայտ է մի բան, որ թանկացումները Հայաստանում սպառնալիք են դարձել ոչ միայն շարքային քաղաքացիների գոյությանը, այլեւ կարող են իշխանության համար դառնալ։ Մի փոքր կայծ եւ չի բացառվում մեծ հրդեհը։ Ու չի բացառվում Ծառուկյանը խորհրդարան է եկել, որպեսզի բացատրություն տա հենց այդ թեմայով՝ ըստ էության ուղղորդելով շարքերին, որ չտրվեն իր կուսակցականների հայտարարություններին, թե հազարավոր մարդիկ եթե փողոց դուրս գան, իրենք կմիանան։ Ծառուկյանը հստակ փակեց այդ թեման՝ ասելով, որ չեն միանալու, այսպիսով նա իր մեծ աջակցությունն է ցուցաբերում իշխանություններին հեռու մնալով պայքարի օջախից։ Հ․Գ․-Ի դեպ, Գագիկ Ծառուկյանը ապահովագրել է նաեւ իրեն՝ հնարավոր ֆորս մաժորներից, ասելով, որ կյանքում անփոխարինելի մարդիկ չկան՝ նկատի ունենալով ՀՀԿ-ականների պնդումները առ Սերժ Սարգսյան։ Անի Սահակյան

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am