13 ՀԿ-ներ Արթուր Օսիպյանի հետապնդումը անհիմն ու քաղաքականապես մոտիվացված են համարում

Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ հայտարարությամբ դատապարտել են Արթուր Օսիպյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ու կալանավորման միջնորդությունը՝ այն որակելով քաղաքականապես մոտիվացված և խոսքի ազատության իրավունքը սահմանափակող քայլ։ Կազմակերպությունները պահանջում են անհապաղ ազատ արձակել Օսիպյանին և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։

«Մենք՝ քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք 19 մայիսի 2026 թվականին Արթուր Օսիպյանի նկատմամբ հարուցված ակնհայտ անօրինական, անհիմն եւ քաղաքականապես մոտիվացված քրեական հետապնդումն ու ազատությունից զրկելը։

Առավել եւս անօրինական, անհամաչափ եւ դատապարտելի է կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը դատարան, որը կիրառվում է անձի հանրային խոսքն ու գործնեությունը սահ մանափակելու եւ նրան պատժելու նպատակով, այլ ոչ թե օրենքով սահմանված հիմքերին համաձայն։

Քննչական կոմիտեի կողմից տարածված պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել խուլիգանության, նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու եւ բռնության գործադրման հրապարակային կոչի համար։ Առաջադրված հանրային քրեական հետապնդումը անօրինական եւ անհիմն է, հակասում է Հայաստանի Հանրապետության՝ խոսքի ազատության իրավունքի առնչությամբ ստանձնած միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով զարգացած սկզբունքներին։

Արթուր Օսիպյանի հրապարակային հայտնի գործողությունները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճը, հանրային կարեւորության թեմաների անդրադառնալն ու բարձրաձայնելը եւ սոցիալական հարթակում արված գրառումը, ամբողջությամբ տեղավորվում են խոսքի ազատության իրավունքի պաշտպանության ներքո՝ որպես քննադատական խոսք։

Այս համատեսքտում վերստին արձանագրում ենք իրավապահ մարմինների՝ դատախազության եւ քննչական կոմիտեի՝ ընտրովի արդարադատության իրականացումը՝ հիմնված քաղաքական նպատակահարմարության վրա՝ ի պաշտպանություն բացառապես կառավարող քաղաքական ուժի ներկայացուցիչների։

Հակառակ դեպքում, քրեաիրավական գնահատական կտրվեր կառավարող քաղաքական ուժի եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի՝ առերեւույթ ատելության խոսք, հրապարակային բռնության կոչեր եւ սպառնալիքներ, այդ թվում՝ անազատության մեջ գտնվող անձանց խոշտանգման ենթարկելու , պարունակող հանրային խոսքին, ինչպես նույն դրվագում, այնպես էլ նախորդած օրերին տեղի ունեցած միջադեպերի համատեքստում։

Սրանով հերթական անգամ ընդգծվում է իրավապահ համակարգի անկախության եւ գործնեության անաչառության բացակայությունը՝ էական հարված հասցնելով այդ մարմինների հանրային հեղինակությանն ու վստահելիությանը։ Ավելին՝ նման պրակտիկան խաթարում է եվրոպական սկզբունքներին համահունչ պետական ինստիտուտների կայացումը։

Հաշվի առնելով վերգրյալը՝ պահանջում ենք Գլխավոր դատախազությունից եւ Քննչական կոմիտեից՝

– Անհապաղ արգելանքից ազատ արձակել Արթուր Օսիպյանին եւ դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը,

– Գործնեության շրջանակներում պահպանել անկախության եւ անաչառության բարձր չափանիշներ, հիմնվել բացառապես ՀՀ Սահմանադրության եւ ՀՀ մարդու իրավունքների միջազգային պարտավորությունների վրա,

– Բացառել անօրինական կամ ընտրովի քրեական հետապնդումերը, այդ թվում՝ բացառել քրեական գործիքակազմի անօրինական եւ անհամաչափ կիրառումը ընտրական գործընթացի շրջանակներում՝ կառավարող քաղաքական ուժի դեմ քննադատական խոսքը լռեցնելու նպատակով»։

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ

Հանուն հավասար իրավունքների ՀԿ

Հանրային լրագրության ակումբ

ՄեդիաՍտեփ ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե

Ժողովրդավարության եւ անվտանգության տարածաշրջանային կենտրոն

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն ՀԿ

Երեւանի մամուլի ակումբ

Արդարադատության նոր մշակույթ ՀԿ

Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Հելսինկյան ասոցիացիա ԻՀԿ։

դիտվել է 58 անգամ
Լրահոս
ՌԴ-ի նկատմամբ անբարյացակամ պետությունները դարձել են Հայաստանի ռազմավարական գործընկերները. Շոյգու Հրդեհ՝ Հաղարծինում Երևանը, Զելենսկուն հարթակ տրամադրելով, ծաղրել է նացիզմի դեմ պայքարած հայերի հիշատակը ԿԸՀ-ն դիմում է ընտրությունների մասնակից կուսակցություններին և դաշինքներին Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին ՀՀ-ն քայլեր է ձեռնարկել, որոնք չեն համապատասխանում ՌԴ դաշնակցային հարաբերությունների ոգուն․ Շոյգու 13 ՀԿ-ներ Արթուր Օսիպյանի հետապնդումը անհիմն ու քաղաքականապես մոտիվացված են համարում «Սև Հովազ»-ի հրամանատարին դատարանը թույլատրել է քարոզարշավի շրջանակում հաղորդակցվել այլ անձանց հետ Արամ Ա-ը մեկնել է Վատիկան Փարաքարում հայրն ու որդիները ծեծել են 30-ամյա տղամարդու. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Հորմուզի նեղուցը պետք է բացվի․ հեռախոսազրույց են ունեցել Եվրահանձնաժողովի նախագահը և Էրդողանը ԱՄՆ դեսպանությունից տեղեկացնում են Կմնա՞ արդյոք Նիկոլ Փաշինյանը պաշտոնում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո Ես հիմա մի բան կասեմ, որը երբե՛ք չեմ ասել․ Տարոն Տոնոյան (video) «Պիտի թույլ չտա՛ք՝ նույն փոցխի վրա կանգնեն, որ դրանով մեր գլուխը ջա*դի»․քաղաքացին՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Նիկոլն Ալիևի «տուզիկն է»․ գիտե՞ք՝ ինչ կա Ալիևի ձեռքում․ Ռոբերտ Քոչարյան (video) #ՀԻՄԱ․ Ժողովու՛րդ, հիմա փաստերով ձեզ համար բացահայտենք սրա խայտառակ ու «մահաբեր ստերը» (video) «Փալա՛ս, դու մեր կյանքն էլ ես խլել, քո արարքը մեզ էլ է սպանել». հերոսի հայր (video) Նիկո՛լ,գերագույն խաբեբա, նոր հիշեցիր՝ Ռուսաստանը ով է, հունիսի 7-ին գիտե՞ս՝ ինչ է լինելու. Զուրաբյան (video) Պուտինը բաց կապով երբեք չի խոսում․ Ռոբերտ Քոչարյանի պատասխանը՝ Փաշինյանի մեղադրանքներին (video) «Վահագն Ալեքսանյան, ես կարող եմ ապացուցել՝ որն է քո մեջ նստած խոզը»․ Մարիամ Չախոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյան Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյան Մայիսի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 19-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am