Շուշանն  «ահաբեկչության» նոր հարթակ է գտել

Երգչուհի և պատգամավոր Շուշան Պետրոսյանն  Ազգային ժողովի հայտարարությունների ժամին պաթետիկ հայտարարություն է կարդացել` նվիրված  հային, սիրուն, Հայքին ու… Աստված գիտե, թե ում: Թե ում էր ուղղված  հայտարարությունը, ով կամ ինչն էր թիրախը, առաջին դիտումից դժվար էր հասկանալը: Առավել դժվար, թե ինչն էր այդքան հուզել երգչուհի-պատգամավորուհուն , ով մելամաղձոտ կրքոտ ձայնով  ամբիոնից մենախոսությամբ էր զբաղված, ինչպես հնդկական սերիալներում  են դերասանները նման ասմունքներով ժամանակ  սպանում . «Մեկ ազգ մեկ բանակը պլակատ չի, կենսակերպ է, Արցախն էլ Հայաստան է, ու վերջ: Ուրեմն՝ Հայաստան-Արցախը մեր հայրենիքի մի զինավանն է, ու բոլորս այստեղ զինվոր ենք, մենք՝ հայերս, ու բոլորը՝ եզդիները, ասորիները, մալականները, որ Հայաստանում են ապրում, բոլորս զինվոր ենք։ Մենք ապրել ենք այստեղ, միշտ ենք ապրել: Հայքը փոքրացել է, բայց կա։ Մենք կանք ու նույն տեղում ենք, Արարատը վկա։ Սիրո՞ւմ ես երկիրդ, ուզո՞ւմ ես երկիրդ ոտքի կանգնի, քո ամբիցիաներից ավե՞լ, դրանից շա՞տ ես սիրում երկիրդ, քո հարմարավետությունից, ապահովությունից ավե՞լ, ուրեմն մի գոռա, այդպես չեն սիրում։ Հատկապես, որ չի բացառվում, որ մի օր, մի քանի օրից էլ երկրիդ հանդեպ գովաբանության գոռոցը ուրիշ բեւեռից լսվի։ Հանգի՜ստ:Աղմկոտ սերը թիթեռի կյանք ունի ու հայն ու Հայքն իր ակունքով արմատներով ու իմաստնությամբ անհաղորդ են նման սիրուն։ Երկիրդ սիրելը հայելու առջեւ, մենակ գոնե ինքդ քեզ հետ ազնիվ լինելու նման է, նայիր աչքերիդ, տես սիրտդ, ապրածդ քննիր ու սկսիր քեզնից։ Երբ երկրիդ հողին կանգնած ես, ու զգում ես, որ իր շարունակությունն ես, որ բողբոջել ես, որեւէ եվրազիափարթներշիփ, Ջորջ Սորոս, ֆլան-ֆստան ի զորու չեն կանխելու ծաղկունքդ, ուրեմն արմատդ փնտրիր, որ քայլերդ արդարացվեն»: Սովորաբար երգչուհին փոթորկահույզ է դառնում, երբ քննադատում են Հայոց բանակին , նման դեպքերում նա կորցնում է ինքնատիրապետումը: Այդ հողի վրա  Շուշան Պետրոսյանը մի քանի ահարկու ճակատամարտ է տվել   սոցիալական ցանցերում:  ԱԺ էթիկայի հանձնաժողովը անգամ քննության էր առնել Շուշանի  <<ահաբեկչական>> գրոհներից մեկը, երբ  վերջինս մի քաղաքացու սպառնացել էր աչքերը հանել: Կար ժամանակ, երբ տիկինը ոչ մի կերպ չէր կարողանում զսպել իր կրքերը, իսկ լեզուն՝ հատկապես: Խորհրդարանի ամենալռակյաց պատգամավորներից մեկը Ֆեյսբուքի սահմաններում դառնում էր անկառավարելի ծանր հրետանի, իսկ դրանից դուրս շարքից դուրս եկած զենք, որը փախուստի էր դիմում, երբ որեւէ լրագրող հարցով դիմում էր ՀՀԿ-ի  արտիստիկ պատգամավորին: Եւ ահա, տիկին Պետրոսյանը որոշել է դուրս գալ Ֆեյսբուքի սահմաններից եւ ասելիքը հնչեցնել ավելի բարձր ու պատասխանատու ամբիոնից, բայց այստեղ ակնհայտ է ընդունակությունների լուրջ դեֆիցիտ, որի պարագայում այլ բան չէր մնում, քան գործի դնել դերասանական բբովանդակազուրկ տաղանդը: Անի Սահակյան  

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am