Քաղաքական հաշվեհարդար Ծառուկյանի դեմ. ո՞ւմ շահերն է սպասարկում Փաշինյանը․ Սուրենյանց

Քաղաքական հաշվեհարդար Ծառուկյանի դեմ. ո՞ւմ շահերն է սպասարկում Փաշինյանը։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Արարատի ցեմենտի գործարանի շուրջ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները հերթական անգամ ցույց տվեցին, որ Հայաստանում պետությունն աստիճանաբար վերածվում է քաղաքական հաշվեհարդարի գործիքի։ Երբ երկրի վարչապետը հրապարակային հայտարարում է, թե մասնավոր գործարանը «լինելու է պետական», իսկ դրա աշխատակիցներին «շնորհավորում է ազատագրման կապակցությամբ», սա բացահայտ ուղերձ է, որ իշխանությունը պատրաստ է քաղաքական նպատակներով միջամտել սեփականության հարաբերություններին և նախապես որոշել մասնավոր բիզնեսի ճակատագիրը։ Եթե որևէ ընկերության գործունեության հետ կապված կան իրավական խնդիրներ, դրանք պետք է լուծվեն բացառապես օրենքի շրջանակում՝ դատարանների, իրավական ընթացակարգերի և իրավունքի գերակայության սկզբունքի հիման վրա։ Սակայն երբ վարչապետն անձամբ է ազդարարում, թե ինչ է լինելու կոնկրետ ձեռնարկության հետ, ստեղծվում է տպավորություն, որ քաղաքական որոշումն արդեն ընդունված է, իսկ իրավական գործընթացը պարզապես ձևականություն է։

Փաշինյանի բառապաշարը՝ «մաֆիա», «հատուցում», «բիզնես ողնաշար», հստակ ցույց է տալիս, որ խոսքը ոչ թե տնտեսական քաղաքականության, այլ քաղաքական վրեժխնդրության մասին է։ Գագիկ Ծառուկյանը երկար տարիներ եղել է իշխանության հիմնական քաղաքական հակառակորդներից մեկը ու այս ընտրական գործընթացում ֆավորիտ ուժերից մեկ առաջնորդն է, և այսօր ակնհայտ է դառնում, որ փորձ է արվում հարված հասցնել ոչ միայն նրա քաղաքական ազդեցությանը, այլև տնտեսական հենարաններին։ Սակայն այս պատմությունը շատ ավելի խորքային է, քան մեկ անձի կամ մեկ գործարանի հարցը։ Արարատի ցեմենտի գործարանը Հայաստանի արդյունաբերական համակարգի կարևոր բաղադրիչներից է։ Այն համակարգաստեղծ արտադրություն է, որն ապահովում է հազարավոր աշխատատեղեր, մասնակցում է երկրի շինարարական և տնտեսական կայունության պահպանմանը և կարևոր դեր ունի տնտեսական ինքնաբավության տեսանկյունից։ Նման ձեռնարկության շուրջ քաղաքական ճնշումների, սեփականության վերաբաշխման և անկայունության մթնոլորտ ձևավորելը հարված է Հայաստանի տնտեսական դիմադրողականությանը։ Այս ամենը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ Հայաստանը կանգնած է լրջագույն անվտանգային և աշխարհաքաղաքական մարտահրավերների առաջ։ Նման պայմաններում ցանկացած քայլ, որը թուլացնում է երկրի արդյունաբերական ներուժը, օբյեկտիվորեն վնասում է Հայաստանի տնտեսական սուվերենությանը։ Եվ այստեղ առաջանում է ամենակարևոր հարցը․ ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի արդյունաբերական համակարգի թուլացումը։ Տարածաշրջանում կան պետություններ՝ Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք շահագրգռված են թույլ, կախյալ և տնտեսական առումով խոցելի Հայաստան ունենալու մեջ։

Հայաստանի խոշոր արտադրական համակարգերի շուրջ քաղաքական ճնշումների, սեփականության վերաբաշխման և տնտեսական ապակայունացման գործընթացները չեն կարող չհամընկնել այդ շահերի հետ։ Միաժամանակ ակնհայտ է նաև նախընտրական հաշվարկը։ Փաշինյանը փորձում է ընտրություններից առաջ վերակենդանացնել «ժողովուրդ ընդդեմ օլիգարխիայի» հին մանիպուլյատիվ հակադրությունը՝ հասարակությանը ներկայացնելով, թե իբր «գույքը վերադարձվում է ժողովրդին»։ Սակայն իրականում սա սոցիալական արդարության քաղաքականություն չէ, սա քաղաքական տեխնոլոգիա է, որի նպատակն է մոբիլիզացնել սեփական էլեկտորատը և հասարակության ուշադրությունը շեղել կուտակված խնդիրներից։ Այս գործընթացի ամենավտանգավոր հետևանքը ներդրումային միջավայրի քայքայումն է։ Ո՞ր ներդրողը կապիտալ կներդնի մի երկրում, որտեղ սեփականության պաշտպանության մակարդակը կախված է ոչ թե օրենքից, այլ իշխանության քաղաքական տրամադրություններից, մեկ մարդու քմահաճույքից։ Ո՞վ է վստահելու այն պետությանը, որտեղ վարչապետը հրապարակային ելույթով կարող է ազդարարել մասնավոր ձեռնարկության ապագան։ Իրավական պետությունում սեփականության հարցերը լուծվում են դատարաններում, ոչ թե քաղաքական ելույթներում։ Գործարարի ճակատագիրը որոշվում է օրենքով, ոչ թե իշխանության քաղաքական նպատակահարմարությամբ կամ մեկ մարդու քմահաճույքով։ Պետությունը չի կարող վերածվել քաղաքական հակառակորդների նկատմամբ ճնշման և պատժի գործիքի։

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արարատի ցեմենտի գործարանի շուրջ, վտանգավոր նախադեպ է ամբողջ Հայաստանի համար։ Որովհետև երբ իշխանությունը սկսում է որոշել, թե ում բիզնեսն է «ազատագրվում», ում գույքն է «վերադարձվում ժողովրդին», և ով պետք է ենթարկվի «հատուցման», վտանգվում է ոչ միայն մեկ գործարանի ճակատագիրը, այլև Հայաստանի իրավական և պետական համակարգի հիմքերը»,-գրել է նա։

դիտվել է 308 անգամ
Լրահոս
Ժողովուրդը մեռնում է ոչ միայն այն ժամանակ, երբ կորցնում է իր հողը․քաղաքագետ Արգելանք է դրվել Արթուր Բաղդասարյանի հետ փոխկապակցված բաժնեմասերի վրա Մանրամասներ Ծավի խմելու ջրում սնդիկի պարունակության մասին Ես դրան եթե անդրադարձա, տակը բան չի մնա. Նարեկ Կարապետյանը զգուշացրեց Ռուբինյանին (video) Իրավիճակը շարունակում է լարված մնալ․ Ալեքսանյա՛ն, դուք անընդհատ խոսում եք մեր ընտանիքներից (video) Վահագն Ալեքսանյանը «հարձակվեց» Էդգար Ղազարյանի վրա (video) «Դուք ըտեղ սուբյեկտ ունեք…». Վահագն Ալեքսանյանը վիրավորեց Ղազարյանին. իրավիճակը սրվեց (video) Ստամբուլում շենք է փլուզվել Խայտառակ եք, ձեր արածը՝ խայտառակություն. Արթուր Խաչատրյան (video) Դե թող փորձվեն արմատախիլ անեն․ իրենց շուրջը թող նայեն, չգիտեն դեռ՝ ի՞նչ է սպասվում․ Հովսեփյանը՝ՔՊ-ին (video) Դինոզավրով, պեռաշկիով ու խոզով ակցիա ԱԺ-ի դիմաց. «Նիկոլա՛խտ, քեզնից ազատվելու ենք այսպես» (video) Արդեն 6 օր հաց չենք կերել, մենակ խմում ենք, գիշերն իրար ենք կպչում, քնում դրսում. անօթևաններ (video) Սարիկ Մինասյանի սենսացիոն բացահայտումը.«Հենց թուրքերը հարձակվեն ռուսական բազան 15 րոպե էլ չի դիմանա» (video) ՇՏԱՊ․ Նոր տարածքների հարց է դրված․ երեկ ՔՊ–ն բացահայտեց ինչ նոր աղետ է սպասվում․ Դերենիկ Մալխասյան (video) Տիկնա՛յք, դուք լուռ եք, ձեզնից որևէ մեկը չի անդրադարձել Սոնա Մնացականյանի դեպքին. Արեգա Հովսեփյան «Հրապարակ». Ռուբեն Վարդանյանի հետ կապակցված ընկերությունից Դիլիջանի զբոսայգին խլում են «Ռուբեն թրեվլ» տուրիստական ընկերություն. «ոչ մի գործուղման չեք գնալու»․ ԱԺ–ում իրավիճակը լարվեց (video) 36 տարվա մեջ նման ցուցանիշ չի եղել․ Նարեկ Կարապետյանը թվերով ու փաստերով բացահայտեց Պապոյանի սուտը (video) «Հրապարակ»․ Նախարարությունը 500 հազար է տվել, Սիսիանի քաղաքապետարանը՝ մի տոպրակ միրգ «Թուրքիայի դիրքորոշման մեջ փոփոխություն չկա». Անկարան պարզաբանում է Ֆիդանի ելույթը Ադրբեջանի հաջորդ թիրախները լինելու են Սյունիքն ու Սևանը․ քաղաքագետ Դավթաշենում 49-ամյա տղամարդը տան բակում կանեփ է աճեցրել և իրացրել․ նրան տնային կալանք են տվել Բրազիլիայի նախագահական ընտրություններում պարտված թեկնածուն գաղտնի փախչել է ԱՄՆ #ՈՒՂԻՂ․ Ինչո՞ւ է ահաբեկում Նիկոլը․ հոգեբանական օպերացիա․ Կարինե Նալչաջյան (video) Սպիտակում հայտնաբերվել է ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա մեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am