Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարի պաշտոնում ՌԴ քաղաքացո՞ւ է նշանակել․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «44-օրյա պատերազմում պարտություն կրելուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը փոխեց ՀՀ պաշտպանության նախարարին։ Այդ պաշտոնին նշանակվեց Փաշինյանի գլխավոր խորհրդական և մտերիմ Վաղարշակ Հարությունյանը, որը 2000-ականների սկզբներին մեծ սկանդալով էր հեռացվել զորքերից և զրկվել գեներալ-լեյտենանտի ուսադիրներից և Նիկոլ Փաշինյանի միջամտությամբ 2019 թվականի օգոստոսին վերականգնել զինվորական բարձրագույն կոչումը։

Մինչև Պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվելը Վաղարշակ Հարությունյանը զբաղեցրել է Փաշինյանի գլխավոր խորհրդականի պաշտոնը և համակարգել է ռազմական բլոկը, իսկ այժմ էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գրանցվել է պատգամավորի թեկնածու։

Տեղեկություններ են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանի կողմից պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակված Վաղարշակ Հարությունյանը պաշտոնը ստանձնելու պահին, ինչպես նաև ենթադրաբար ներկայում ևս հանդիսանում է օտարերկրյա պետության՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։ Հարությունյանը անձնագիրը ստացել է 2015 թվականի հուլիսի 2-ին Ռոստովի մարզի դաշնային միգրացիոն ծառայության (ОУФМС) բաժնի կողմից և գրանցված է Ռուսաստանի Դաշնություն, Ռոստովի մարզ, ք. Կամենսկ-Շախտինսկի, Պուշկինի փողոց 28 հասցեում։

Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենսդրության պահանջներից ելնելով՝ չի հրապարակվել պարոն Հարությունյանի անձնագրի համարը։

Ըստ ՀՀ Սահմանադրության՝ Պաշտպանության նախարար կարող է նշանակվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող և ընտրական իրավունք ունեցող անձը։

Փաշինյանը պարտավոր է պատասխանել հետևյալ հարցերին՝

1.Արդյո՞ք իմացել է Վաղարշակ Հարությունյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու մասին և չարաշահել պաշտոնական դիրքը՝ դիտավորությամբ խախտելով ՀՀ Սահմանադրությունը և օտարերկյա պետության քաղաքացուն նշանակելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում։

2.Արդյո՞ք Փաշինյանը բավարար չափով չի տիրապետել իրավիճակին և ՀՀ Զինված ուժերի համար ամենապատասխանատու պաշտոնին նշանակել ու բարձագույն ռազմական կոչումներ շնորհել օտարերկրյա պետության քաղաքացու։

3.Ի՞նչպես է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որպես պատգամավորի թեկնածու գրանցել շաբաթներ առաջ Փաշինյանի մտերիմ Վաղարշակ Հարությունյանին՝ ենթադրաբար ՌԴ քաղաքացիություն ունեցող անձի, որը առաջիկա ընտրություններում ենթադրաբար կարող է կատարել ընդդիմությունից ձայներ խլողի և «ձայներ փոշիացնողի» դեր։

Ի դեպ, մեր աղբուրները փոխանցում են, որ Վաղարշակ Հարությունյանը ենթադրաբար միակ պաշտոնյան չի եղել, որը նախարարի պաշտոնը զբաղեցնելու պահին ունեցել է ՌԴ քաղաքացիություն։

Հիշեցնենք, ամիսներ առաջ մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունի նաև Նիկոլ Փաշինյանի հարազատ եղբայրը»։

դիտվել է 605 անգամ
Լրահոս
Ժողովուրդը մեռնում է ոչ միայն այն ժամանակ, երբ կորցնում է իր հողը․քաղաքագետ Արգելանք է դրվել Արթուր Բաղդասարյանի հետ փոխկապակցված բաժնեմասերի վրա Մանրամասներ Ծավի խմելու ջրում սնդիկի պարունակության մասին Ես դրան եթե անդրադարձա, տակը բան չի մնա. Նարեկ Կարապետյանը զգուշացրեց Ռուբինյանին (video) Իրավիճակը շարունակում է լարված մնալ․ Ալեքսանյա՛ն, դուք անընդհատ խոսում եք մեր ընտանիքներից (video) Վահագն Ալեքսանյանը «հարձակվեց» Էդգար Ղազարյանի վրա (video) «Դուք ըտեղ սուբյեկտ ունեք…». Վահագն Ալեքսանյանը վիրավորեց Ղազարյանին. իրավիճակը սրվեց (video) Ստամբուլում շենք է փլուզվել Խայտառակ եք, ձեր արածը՝ խայտառակություն. Արթուր Խաչատրյան (video) Դե թող փորձվեն արմատախիլ անեն․ իրենց շուրջը թող նայեն, չգիտեն դեռ՝ ի՞նչ է սպասվում․ Հովսեփյանը՝ՔՊ-ին (video) Դինոզավրով, պեռաշկիով ու խոզով ակցիա ԱԺ-ի դիմաց. «Նիկոլա՛խտ, քեզնից ազատվելու ենք այսպես» (video) Արդեն 6 օր հաց չենք կերել, մենակ խմում ենք, գիշերն իրար ենք կպչում, քնում դրսում. անօթևաններ (video) Սարիկ Մինասյանի սենսացիոն բացահայտումը.«Հենց թուրքերը հարձակվեն ռուսական բազան 15 րոպե էլ չի դիմանա» (video) ՇՏԱՊ․ Նոր տարածքների հարց է դրված․ երեկ ՔՊ–ն բացահայտեց ինչ նոր աղետ է սպասվում․ Դերենիկ Մալխասյան (video) Տիկնա՛յք, դուք լուռ եք, ձեզնից որևէ մեկը չի անդրադարձել Սոնա Մնացականյանի դեպքին. Արեգա Հովսեփյան «Հրապարակ». Ռուբեն Վարդանյանի հետ կապակցված ընկերությունից Դիլիջանի զբոսայգին խլում են «Ռուբեն թրեվլ» տուրիստական ընկերություն. «ոչ մի գործուղման չեք գնալու»․ ԱԺ–ում իրավիճակը լարվեց (video) 36 տարվա մեջ նման ցուցանիշ չի եղել․ Նարեկ Կարապետյանը թվերով ու փաստերով բացահայտեց Պապոյանի սուտը (video) «Հրապարակ»․ Նախարարությունը 500 հազար է տվել, Սիսիանի քաղաքապետարանը՝ մի տոպրակ միրգ «Թուրքիայի դիրքորոշման մեջ փոփոխություն չկա». Անկարան պարզաբանում է Ֆիդանի ելույթը Ադրբեջանի հաջորդ թիրախները լինելու են Սյունիքն ու Սևանը․ քաղաքագետ Դավթաշենում 49-ամյա տղամարդը տան բակում կանեփ է աճեցրել և իրացրել․ նրան տնային կալանք են տվել Բրազիլիայի նախագահական ընտրություններում պարտված թեկնածուն գաղտնի փախչել է ԱՄՆ #ՈՒՂԻՂ․ Ինչո՞ւ է ահաբեկում Նիկոլը․ հոգեբանական օպերացիա․ Կարինե Նալչաջյան (video) Սպիտակում հայտնաբերվել է ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա մեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am