Սպերցյանը խոսել է Մարսելի հետաքրքրության և Եվրոպա տեղափոխվելու հավանականության մասին

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանն անդրադարձել է ֆրանսիական «Մարսելի» կողմից իր նկատմամբ հնարավոր հետաքրքրության մասին շրջանառվող լուրերին, ինչպես նաև խոսել եվրոպական ակումբ տեղափոխվելու իր հեռանկարների մասին։

«О, родной футбол!» YouTube-յան ալիքին տված հարցազրույցում հայ կիսապաշտպանը, արձագանքելով «Մարսելի» հետ կապված խոսակցություններին, նախ կատակել է, ապա հերքել լուրը.

«Մարսելում հայկական մեծ սփյուռք կա (ժպտում է)։ Իրականում ես տեղյակ չեմ, առաջին անգամ եմ լսում այդ մասին»։
Պատասխանելով ակումբից հնարավոր հեռանալու թեմայի արդիականության վերաբերյալ հարցին՝ Սպերցյանը հստակեցրել է իր պայմանագրային կարգավիճակն ու ապագայի հեռանկարները.«Իրականում ես պայմանագրիս ժամկետը երկարաձգել եմ դեռ նախորդ մրցաշրջանում, պարզապես այդ մասին չէր բարձրաձայնվել։ Ինչ վերաբերում է տեղափոխությանը, ապա մտքերս նույնն են։ Ես, իհարկե, ցանկանում եմ ուժերս փորձել Եվրոպայում, բայց կտեսնենք, թե ինչպես կստացվի։ Եթե լինի լավ առաջարկ, կնստենք ու կբանակցենք»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիական «Մարսելը» դիտարկում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում 25-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու հնարավորությունը։

Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 18 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ռուսական ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։

Armsport

դիտվել է 184 անգամ
Լրահոս
Ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ ԵՎ ԻՐ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՈՒՂԻՂ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵՏ ԱՄՆ-ը վախենnւմ էր, որ ռшզմամթերքի պակասի մասին արտահոսքը տեղի է ունեցել լրտեuի պատճառով․ CBS Բայց ինչն է ողբերգականն այս պատմության մեջ. Մլադիչին միջազգային տրիբունալին հանձնեց նույն Սերբիայի նախագահը Քրիստոնեական հավատքը Աստծուն սիրելն է և այդ սերը մերձավորի հանդեպ սիրով փաստելը Ռուսական բանակն ազատագրել է Դոնեցկի Կուրտովկա բնակավայրը. ՌԴ ՊՆ Google-ը ներկայացրել է եղանակի կանխատեսման նոր սերնդի AI մոդելը. Լևոն Ազիզյան Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել իրանական երեք նավթային տանկերների Ուժեղ քամի՝ Երևանում․ Նոր Նորքում թիթեղներ են պոկվել տանիքներից․ Sputnik Արմենիա Այս պահից մինչև օրվա վերջ, ինչպես նաև կիրակի և երկուշաբթի օրերին Ուկրաինան պատրաստ է ձեռնպահ մնալ Մոսկվայի վրա hարվածներից. Զելենսկի Պուտինն այսօր Կրեմլում կընդունի Ուիթքոֆին և Քուշներին Իրանը հույս ունի օգտագործել ԱՄՆ-ում առաջիկա ընտրությունները՝ Թրամփի վրա ճնշումը մեծացնելու. WSJ Ինչո՞ւ են մսխվում պետական միջոցները․ տնտեսագետ Սրտիկը կմնա՞, թե կփոխարինվի որեւէ այլ կոմբինացիայով․ քաղաքագետ Ականջալուր լինելու փոխարեն՝ այս իշխանությունները որևէ իրական քայլ չեն ձեռնարկում. Դանիելյան Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական Պսևդո շուստրի դավաճաններ 2018-ի «Սերժ ու ՀՀԿ մերժելու» արդյունքն Արցախի կորուստն ու Հայաստանի վիլայեթացման հեռանկարն է Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանով Իսրայելի ԶՈւ-ն նոր hարվածներ է հասցրել Լիբանանի հարավին Պուտինը հրամայել է երեք օր ձեռնպահ մնալ Կիևի վրա հարձակումներից՝ սկսած այսօր կեսգիշերից․ Պեսկով Երևանի գրքի փառատոն չի, ՔՊ ձայնագողերի թայֆայատոն ա «Արմեն Գրիգոյանը անկեղծ պատմել է այն ամենի մասին, ինչ արել են»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am