ՀՀ-ում նախընտրական գործընթացների շրջանակում իշխանական ուժերի քաղաքական դրսևորումները դուրս են քաղաքակիրթ ու ժողովրդավարական ձևաչափերից։ Այս մասին ասված է Արցախի հանրային խորհուրդի հրապարակած հայտարարության մեջ։
«Արցախի հանրային խորհուրդը խստորեն դատապարտում է նախընտրական գործընթացների շրջանակում իշխանության կողմից գեներացվող և հանրային դաշտում տարածվող ատելության խոսքը, որը հաճախ ուղեկցվում է սպառնալիքներով, պիտակավորմամբ և հասարակության տարբեր խմբերի միջև թշնամանք ու պառակտում խորացնելու վտանգավոր օրինակներով։ Առանձնապես մտահոգիչ է այն, որ քաղաքական պայքարի համատեքստում կրկին թիրախավորվում են բռնի տեղահանված արցախցիները՝ փորձելով նրանց ներկայացնել որպես ներքաղաքական լարվածության աղբյուր կամ օգտագործել նրանց կերպարը սադրիչ նպատակներով։ Նման գործելաոճը ոչ միայն անընդունելի է, այլև վտանգավոր՝ հաշվի առնելով Հայաստանի հասարակության ներսում առկա զգայունությունն ու անվտանգության մարտահրավերները։
Դիմակավորված անձանց մասնակցությամբ տարածված տեսանյութը ևս դիտարկում ենք որպես ակնհայտ սադրանք, որը նպատակ ունի հանրության շրջանում վախ, լարվածություն ու կասկած առաջացնել։ Վստահ ենք, որ այն որևէ առնչություն չունի արցախցիների հետ և բեմադրվել է արհեստական կերպով՝ արցախցիների անունը ներքաղաքական սադրանքների մեջ ներքաշելու համար։ Արցախի հանրային խորհուրդը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին, պետական մարմիններին, հանրային գործիչներին և լրատվամիջոցներին զերծ մնալ ատելության խոսքից, սպառնալիքներից և հասարակությունը բաժանող վտանգավոր հռետորաբանությունից։
Նախընտրական պայքարը չպետք է վերածվի թշնամանքի, իսկ բռնի տեղահանված արցախցիները չպետք է դառնան քաղաքական շահարկումների և սադրանքների թիրախ։
Հորդորում ենք իրավասու մարմիններին պատշաճ գնահատական տալ նման երևույթներին, կանխել հնարավոր սադրանքները և ապահովել հանրային անվտանգությունն ու հասարակական համերաշխությունը։ Արցախի ժողովրդի արժանապատվությունը, անվտանգությունը և իրավունքները չեն կարող օգտագործվել ներքաղաքական պայքարի գործիք դարձնելու նպատակով»,- ասված է հայտարարությունում։
Մայիսի 19-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Մայիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը