Ֆուտբոլային փորձագետ Ալեքսանդր Բուբնովը խոսել է այն մասին, թե եվրոպական որ առաջնությունները կարող են լավագույնս համապատասխանել «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։ Այս մասին գրում է armsport.am-ը։
«Նա ստեղծված է Իսպանիայի համար։ Անգլիայում նրա համար նույնիսկ ծանր կլինի։ Հնարավոր է՝ Գերմանիայում ավելի հեշտ լինի, բայց այնտեղ թիմերը բաց ֆուտբոլ են խաղում։
Եթե ելնենք առաջնությունում պայքարի, ֆիզիկական մենամարտերի ու պրեսինգի մակարդակից, ինձ թվում է՝ Իտալիայի առաջնությունն ավելի մեղմ է:
Այստեղ համեմատելու բան կա։ Ունենք երկու ականավոր հայ ֆուտբոլիստ՝ Մխիթարյանն ու Սպերցյանը։ Մխիթարյանն այժմ խաղում է և վատ հանդես չի գալիս։ Նա մտածում է՝ երկարաձգե՞լ պայմանագիրը Իտալիայի չեմպիոն «Ինտերի» հետ, թե՞ ոչ։
Իմ կարծիքով՝ Սպերցյանն ավելի ուժեղ է Մխիթարյանից։ Եթե մենք նրան «Ինտեր» ենք տեղափոխում, ստացվում է, որ նրան կարելի է տանել իտալական ցանկացած թոփ ակումբ»,- Բուբնովի խոսքերն է մեջբերում «Коммент.Шоу» յութուբյան ալիքը։
Մայիսի 19-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Մայիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը