Բաքվի դատավարությունները չեն համապատասխանում մարդու իրավունքների միջազգային իրավունքի չափանիշներին

Իրավաբանների միջազգային հանձնաժողովը(International Commission of Jurists) հրապարակել է Ադրբեջանում արդարադատության համակարգի խնդիրների վերաբերյալ զեկույց՝ «Արդարադատությունը ճնշման ներքո․փաստաբանների անկախությունը և արդար դատաքննության իրավունքը Ադրբեջանում» թեմայով:

Քննարկելով Ադրբեջանի արդարադատության համակարգում առկա բազմաթիվ խնդիրներն ու խախտումները՝ զեկույցում մանրամասնորեն վերլուծվել են Բաքվում դատվող հայերի դեմ իրականացված դատավարությունները՝ միջազգային չափանիշների լույսի ներքո։ «Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաների դեմ իրականացվող դատավարությունները այս մտահոգությունները ներկայացնում են իրենց ամենասուր դրսևորմամբ»,- նշվում է զեկույցում։

Հստակ արձանագրվում է , որ այդ դատավարությունները չեն համապատասխանում մարդու իրավունքների միջազգային իրավունքի չափանիշներին։ «Հրապարակային հասանելի աղբյուրների համաձայն՝ հայերի դատավարություններն ուղեկցվել են այնպիսի գործելակերպերով, որոնք խախտում են արդար դատաքննության հիմնարար երաշխիքները: Դրանք անցկացվել են ռազմական դատարանում՝ առանց որևէ հիմնավորման, թե ինչու քաղաքացիական անձանց նկատմամբ պետք է կիրառվեր ռազմական իրավազորություն։

Մեղադրյալները զրկվել են իրենց ընտրած փաստաբանի արդյունավետ օգնությունից։ Պետության կողմից նշանակված փաստաբանները չեն արձագանքել վատ վերաբերմունքի այն ապացույցներին, որոնց անձամբ ականատես են եղել։ Գործի նյութերը կամ չեն տրամադրվել, կամ տրամադրվել են այնպիսի լեզվով, որը մեղադրյալները չեն հասկացել։ Պաշտպանության միջնորդությունները համակարգված կերպով մերժվել են՝ առանց հիմնավորման, և չեն ներառվել դատավարության արձանագրություններում։ Թարգմանությունը եղել է անբավարար կամ ընդհանրապես բացակայել է, իսկ հանրային հասանելիությունը, այդ թվում՝ հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների համար, մերժվել է։

Այս համակարգային թերությունները ցույց են տալիս, թե ինչպես կարող են գործադիր իշխանության ազդեցությունը, դատախազության վերահսկողությունը և փաստաբանների անկախության սահմանափակումները միասին հանգեցնել այնպիսի դատավարությունների, որոնք չեն համապատասխանում արդար դատաքննության, կողմերի հավասարության և հանրային վերահսկողության միջազգային չափանիշներին ու մարդու իրավունքների պահանջներին։ Ինչպես վերլուծվում է այս զեկույցում, այս դատավարությունները ոչ թե առանձին շեղումներ են հաստատված պրակտիկայից, այլ արտացոլում են ավելի լայն համակարգային խնդիրներ»,-ընդգծվում է զեկույցում։

Լրացուցիչ նշվում է նաև, որ դատավարությունները հիմնականում անցկացվել են փակ դռների հետևում, թույլատրվել է միայն պետական լրատվամիջոցներիներկայությունը․ միջազգային դիտորդներին, օտարերկրյա լրատվամիջոցներին և մեղադրյալների ընտանիքի անդամներին արգելվել է մասնակցել դատական նիստերին.

«Թափանցիկության բացակայության պայմաններում առկա տեղեկատվության մեծ մասը վերաբերում է Ռուբեն Վարդանյանի առանձին դատավարությանը։ Վարդանյանը հանրային գործառույթներ է ստանձնել Լեռնային Ղարաբաղում միայն 2022 թվականի վերջին, սակայն դատախազությունը նրան մեղադրանքներ է առաջադրել՝ սկսած 1988 թվականից, չնայած այն փաստին, որ այդ ժամանակ նա Մոսկվայի պետական համալսարանի ուսանող էր։

1988 թվականին իբր տեղի ունեցած գործողությունների համար Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ ավելի քան երեք տասնամյակ անց և միայն այն բանից հետո, երբ նա ստանձնեց հանրային պաշտոն, առաջացնում է հիմնարար մտահոգություններ օրինականության սկզբունքի տեսանկյունից։ Այդ ժամանակահատվածում Վարդանյանը որևէ քաղաքական պաշտոն չէր զբաղեցնում և չէր կարող կանխատեսել, որ այդ տարիների ենթադրյալ գործողությունները հետագայում կարող են հիմք դառնալ քրեական մեղադրանքների համար՝ քաղաքական գործունեություն սկսելուց հետո»։

Զեկույցը մի շարք առաջարկություններ է ներկայացրել Ադրբեջանի գործադիր իշխանություններին, դատախազությանը, դատական իշխանություններին և խորհրդարանին: Դատական իշխանություններին հորդորվում է «Ապահովել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաների գործերով ցանկացած բողոքարկում քննվի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից։

Ապահովել գործի նյութերի տրամադրումը պաշտպանության կողմին մեղադրյալի համար հասկանալի լեզվով և ապահովել պաշտպանության նախապատրաստման համար բավարար ժամանակ և հնարավորություններ բոլոր դատավարական փուլերում, ներառյալ բողոքարկման ընթացքում»։ Զեկույցը նաև կոչ է անում Եվրոպայի խորհրդին՝ ստանալ մուտք՝ բողոքարկման հնարավոր դատական նիստերը դիտարկելու նպատակով։

24news.am

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Քուչի գյադուց այդպես էլ չդարձար պետական գործիչ․ Լևոն Զուրաբյանը՝ Փաշինյանի սպառնալիքների մասին (video) Դիմակավորված անձանց տեսանյութը ակնհայտ սադրանք է, այն առնչություն չունի արցախցիների հետ․ Արցախի ՀԽ Արթուր Օսիպյանը հրաժարվել է ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույց ունենալ Սպերցյանն ավելի ուժեղ է Մխիթարյանից․ ֆուտբոլային փորձագետ Ատելության քարոզին զուգահեռ արցախցի մարզիկները հաջողություններ են գրանցել Եվրոպայում Կռվել ենք, հաղթել ենք, բայց էսօր էդ հաղթանակը հավասարեցվեց 0-ի. Աշոցքի բնակիչը՝ Ռոբերտ Քոչարյանին (video) «Նիկո՛լ, աչքովս եմ տեսել, հազարավոր մարդիկ թքեցին վրադ»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ռոբերտ Քոչարյանի արձագանքը՝ Փաշինյանի սպառնալիքներին (video) «Ուժեղ Հայաստանի» ևս մեկ անդամի նկատմամբ քրգործ հարուցվեց Բաքվի դատավարությունները չեն համապատասխանում մարդու իրավունքների միջազգային իրավունքի չափանիշներին Ադրբեջան են տեղափոխվել Հայաստանից վտարված 300 հազար էթնիկ ադրբեջանցի փախստականներ․ Հաջիև «Այ ղզի՛կ, դու գնա ու Ռոբերտի մոտ ծնկի արի, որ քեզ․․․»․ Ռուբեն Հակոբյան (video) Հարկեր չվճարելու հանցանքի նոր շեմ՝ սկսած 30 միլիոն դրամից Կլիենտի մոտ սրացումներ են Պատմությունը նմանակողներին չի հավատում Համոզված եմ, որ գերիների վերադարձ հնարավոր է, համոզված եմ. ՀՀ երկրորդ նախագահ (video) Ավտովթար-վրաերթ՝ Կոտայքի մարզում Մի պահ հոգնել էի, բայց մի՛ կասկածեք՝ մենք այդ հարցով զբաղվելու ենք․․․ Ռոբերտ Քոչարյան (video) Պենտագոնը հայտնել է ՌԴ-Ուկրաինա բանակցություններում փակուղու մասին Պարոն նախագահ, Ախուրյանը էդ թուրքահպատակին ապտակը տվել է․ քաղաքացին սարսափելի տվյալներ բերեց (video) Աշխատանք է տարվել այնպիսի ճակատների բացման ուղղությամբ, որտեղ թշնամին խոցելի կլինի. Խամենեի Եկեղեցու ապագան կախված չէ մեծամասնություններից, այլ` ստեղծագործ հավատացյալներից․ Իսահակ վարդապետ Կալիֆոռնիայի տասնյակ հազարավոր բնակիչներ տարհանման կարգադրություն են ստացել հրդեհների պատճառով 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերել «Գժական գնացող հիստերիկը. պացիենտի նկատմամբ կարեկցանք չի՛ լինելու»․ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 19-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am