Հարկեր չվճարելու հանցանքի նոր շեմ՝ սկսած 30 միլիոն դրամից

Հարկերը չվճարելու հանցանքի շեմի բարձրացում, հանցանքի վերաբերյալ հաղորդումը ներկայացնելու նոր կանոններ, գույքի արգելադրման ընթացակարգերի լավարկում․ հարկային վարչարարության բարեփոխումներ՝ հօգուտ հարկ վճարողների։ Կառավարության, ի դեմս Պետական եկամուտների կոմիտեի, նախաձեռնությամբ մի շարք փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հարկային և Քրեական օրենսգրքերում ու Քրեական դատավարության օրենսգրքում։

Բարեփոխումների նպատակն է ապահովել իրավական հստակությունը, տնտեսվարողների իրավունքների համաչափ պաշտպանությունը, ինչպես նաև նվազեցնել հարկերից խուսափման փոքր դեպքերի քրեականացումը, միաժամանակ, ապահովելով արդյունավետ հարկային հսկողությունը և կանխատեսելի վարչարարությունը։

Հարկեր չվճարելու հանցանքի նոր շեմ՝ սկսած 30 միլիոն դրամից՝ 10 միլիոն դրամի փոխարեն

Քրեական օրենսգրքի փոփոխություններով վերանայվել են հարկերը չվճարելու հանցագործության շեմերը՝ խոշոր և առանձնապես խոշոր չափերը՝ սահմանելով ավելի բարձր շեմեր։ Միաժամանակ, ավելի հստակ տարբերակվել են մեկ կամ մի քանի իրար հաջորդող հարկային տարիներում ձևավորված հարկային պարտավորությունները։ Այսպես,

խոշոր չափ է համարվում մեկ հարկային տարում 30 միլիոն դրամը (կամ իրար հաջորդող 2 հարկային տարում՝ 45 միլիոն դրամ) գերազանցող հարկերը չվճարելու դեպքերը՝ 10 միլիոն դրամի փոխարեն,
առանձնապես խոշոր չափ է համարվում մեկ հարկային տարում 50 միլիոն դրամը (կամ իրար հաջորդող 2 հարկային տարում՝ 75 մլիլիոն դրամ) գերազանցող հարկերը չվճարելու դեպքերը` 20 միլիոն դրամի փոխարեն։
Սա նշանակում է, որ սահմանված չափերից ցածր հարկեր չվճարելու դեպքերն այլևս չեն համարվի հանցագործություն, իսկ որոշակի պայմանների առկայության դեպքում՝ դրանց վերաբերյալ քրեական ընթացիկ վարույթները ենթակա կլինեն ավարտման:

Հանցանքի վերաբերյալ հաղորդումներ ներկայացման նոր կանոններ

Փոփոխություններով հստակեցվել է հարկերը չվճարելու դեպքով հաղորդումներ ներկայացնելու ընթացակարգը՝ միաժամանակ ապահովելով, որ մինչև հարկային մարմնի կողմից հաղորդում ներկայացնելը՝ պատշաճ կերպով երաշխավորվի հարկ վճարողի լսված լինելու իրավունքը։

Մասնավորապես, փոփոխության արդյունքում հարկային մարմնում առկա կամ հարկային մարմնի կողմից ձեռքբերված տեղեկությունների հիման վրա իրականացվելու է կամերալ ուսումնասիրություն, որի շրջանակում հարկ վճարողին հնարավորություն է տրվելու արտահայտվելու, իր ապացույցները և դիրքորոշումը ներկայացնելու հարկային մարմնի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ: Հարկային մարմնի ուսումնասիրության հետ համաձայնելու և հաշվարկ, այդ թվում` ճշտված հաշվարկ ներկայացնելու դեպքում, հարկային մարմինը ձեռնպահ է մնալու հետագա գործողություններից: Մինչդեռ, հարկ վճարողի կողմից հարկային մարմնի ուսումնասիրությանը չարձագանքելու կամ հիմնավոր բացատրություններ չներկայացնելու դեպքում հարկային մարմինը հնարավորություն է ունենալու իրականացնելու թեմատիկ ուսումնասիրություն և դրա շրջանակում հարկ վճարողին առաջադրելու հարկային պարտավորություն:

Իրականացված հարկային վարչարարության արդյունքներով ի հայտ եկած առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդում ներկայացվելու է այն դեպքում, երբ՝

-հարկ վճարողը սահմանված ժամկետներում վարչական կարգով չի բողոքարկել հարկային մարմնի վարչական ակտը,
բողոքարկման արդյունքում վարչական ակտն անհրաժեշտ չափով մնացել է անփոփոխ, այսինքն, դատական կարգով բողոքարկումը չի կասեցնելու հաղորդում ներկայացնելը։

Սա նշանակում է, որ հարկային մարմինը հարկերը չվճարելու դեպքով հանցանքի վերաբերյալ հաղորդում չի ներկայացնի իրավասու մարմին, քանի դեռ անձի հարկային պարտավորության վերաբերյալ հարցը հարկային մարմնի ներսում չի պարզվել վերջնականապես։

Նշված ընթացակարգից բացառություն են լինելու միայն այն դեպքերը, երբ վարույթի անհապաղ նախաձեռնումն անհրաժեշտ է ապացույցների պահպանման, թվային տվյալների հայտնաբերման կամ անհետաձգելի ապացուցողական գործողությունների իրականացման նպատակով, և առկա է ողջամիտ կասկած, որ հապաղումը կարող է հանգեցնել ապացույցների կորստի, ոչնչացման կամ թաքցման։ Այս իրավիճակն էլ պետք է հավաստվի բացառապես հարկային մարմնի լիազորված պաշտոնատար անձի կողմից:

Միաժամանակ, հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման նպատակով բարելավվել է նաև հարկային հսկողության գործիքակազմը, պարզեցվել են գործընթացները։ Մասնավորապես,

-ընդլայնվել է կամերալ (ներքին) ուսումնասիրության շրջանակը՝ ներառելով նաև այլ աղբյուրներից ստացվող տեղեկությունները,
-թեմատիկ ուսումնասիրության կարգավորումներից հանվել է «հաստատապես հայտնի գործարք» պահանջը՝ վերացնելով իրավական անորոշությունը,
-վերացվել է թեմատիկ ուսումնասիրության տարեկան սահմանափակումը, որով նախատեսվել է նախկինում մեկ անգամ իրականացնելու փոխարեն մինչև երեք անգամ իրականացնելու հնարավորություն՝ ապահովելով ռիսկերի նկատմամբ առավել արագ արձագանք։

Գույքի արգելադրման այլընտրանք

Գույքի արգելադրման քրեադատավարական ընթացակարգերը լավարկելու նպատակով ներդրվում է այլընտրանքային մեխանիզմներ՝ ուղղված տնտեսվարողների գործունեության անխափան ապահովմանը։

Քրեական վարույթում գույքի արգելադրման փոխարեն ներդրվում է բանկային երաշխիք ներկայացնելու հնարավորություն, այսինքն, օրենքով նախատեսված դեպքերում գույքի արգելադրումը կփոխարինվի բանկային երաշխիքով:

Բանկային երաշխիքը նորույթ է, և գույքի արգելադրման ընթացակարգերում այն կիրառելու հնարավորություն երբևէ նախատեսված չէր։ Սա նշանակում է, որ այն դեպքերում, երբ առկա է հարկային պարտավորությունների չկատարման ռիսկ, պետությունը, օրենքով նախատեսված դեպքերում, կարող է հարկ վճարողի գույքը հանել արգելանքից` փոխարինելու այն բանկային երաշխիքով: Բացի այդ, հստակեցվում է արգելադրման ենթակա գույքի ցանկը՝ դրա մեջ ներառելով որպես ապահովման միջոց, հարկ վճարողը կարող է օգտագործել նաև այլ գործիքներ, այդ թվում՝ արժեթղթերը՝ ներառյալ պարտատոմսերը, ինչպես նաև գույքային իրավունքները՝ ներառյալ դրամական շուկայի գործիքներ համարվող կարճաժամկետ պարտատոմսերը։

Գույքի արգելադրումը հաճախ խաթարում է հարկ վճարողի բնականոն գործունեությունը՝ սահմանափակելով տվյալ գույքի օգտագործումը, իսկ այլընտրանքային մեխանիզմները տնտեսավարողներին հնարավորություն կտան խուսափել անհարկի սահմանափակումներից, նվազեցնել ֆինանսական ռիսկերը և ապահովել բիզնեսի անխափան աշխատանքը, միաժամանակ, բարձրացնելով քրեական վարույթի արդյունավետությունը։

Հարկային վարչարարության բարեփոխման նախագծմանն ակտիվ մասնակցություն են ունեցել մասնավոր հատվածը և պետական կառույցները (Ֆինանսների, Արդարադատության նախարարությունները, Գլխավոր դատախազությունը, Քննչական կոմիտեն, Կենտրոնական բանկը, ինչպես նաև ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը՝ Բաբկեն Թունյանի գլխավորությամբ)։ Բարեփոխման նախագծման ամբողջ գործընթացը համակարգվել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի կողմից։

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Քուչի գյադուց այդպես էլ չդարձար պետական գործիչ․ Լևոն Զուրաբյանը՝ Փաշինյանի սպառնալիքների մասին (video) Դիմակավորված անձանց տեսանյութը ակնհայտ սադրանք է, այն առնչություն չունի արցախցիների հետ․ Արցախի ՀԽ Արթուր Օսիպյանը հրաժարվել է ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույց ունենալ Սպերցյանն ավելի ուժեղ է Մխիթարյանից․ ֆուտբոլային փորձագետ Ատելության քարոզին զուգահեռ արցախցի մարզիկները հաջողություններ են գրանցել Եվրոպայում Կռվել ենք, հաղթել ենք, բայց էսօր էդ հաղթանակը հավասարեցվեց 0-ի. Աշոցքի բնակիչը՝ Ռոբերտ Քոչարյանին (video) «Նիկո՛լ, աչքովս եմ տեսել, հազարավոր մարդիկ թքեցին վրադ»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ռոբերտ Քոչարյանի արձագանքը՝ Փաշինյանի սպառնալիքներին (video) «Ուժեղ Հայաստանի» ևս մեկ անդամի նկատմամբ քրգործ հարուցվեց Բաքվի դատավարությունները չեն համապատասխանում մարդու իրավունքների միջազգային իրավունքի չափանիշներին Ադրբեջան են տեղափոխվել Հայաստանից վտարված 300 հազար էթնիկ ադրբեջանցի փախստականներ․ Հաջիև «Այ ղզի՛կ, դու գնա ու Ռոբերտի մոտ ծնկի արի, որ քեզ․․․»․ Ռուբեն Հակոբյան (video) Հարկեր չվճարելու հանցանքի նոր շեմ՝ սկսած 30 միլիոն դրամից Կլիենտի մոտ սրացումներ են Պատմությունը նմանակողներին չի հավատում Համոզված եմ, որ գերիների վերադարձ հնարավոր է, համոզված եմ. ՀՀ երկրորդ նախագահ (video) Ավտովթար-վրաերթ՝ Կոտայքի մարզում Մի պահ հոգնել էի, բայց մի՛ կասկածեք՝ մենք այդ հարցով զբաղվելու ենք․․․ Ռոբերտ Քոչարյան (video) Պենտագոնը հայտնել է ՌԴ-Ուկրաինա բանակցություններում փակուղու մասին Պարոն նախագահ, Ախուրյանը էդ թուրքահպատակին ապտակը տվել է․ քաղաքացին սարսափելի տվյալներ բերեց (video) Աշխատանք է տարվել այնպիսի ճակատների բացման ուղղությամբ, որտեղ թշնամին խոցելի կլինի. Խամենեի Եկեղեցու ապագան կախված չէ մեծամասնություններից, այլ` ստեղծագործ հավատացյալներից․ Իսահակ վարդապետ Կալիֆոռնիայի տասնյակ հազարավոր բնակիչներ տարհանման կարգադրություն են ստացել հրդեհների պատճառով 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերել «Գժական գնացող հիստերիկը. պացիենտի նկատմամբ կարեկցանք չի՛ լինելու»․ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 19-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am