«Մեզ Արցախ պետք չի, «Մեզ Շուշի պետք չի» շերտը ուրիշ է. այն հանգիստ ասելու է՝ մեզ Հայաստան պետք չի

Նա արդեն գոռացել է՝ Արծվաշենը Հայաստան է և վերջ


Քարոզարշավի սկսվող երկրորդ շաբաթվա հիմնական գաղափարը լինելու է այն, որ հունիսի 7-ի ընտրությունները վերածվում են ՀԱՆՐԱՔՎԵԻ՝ պետությունը պահո՞ւմ ենք, թե՞ ոչ։ Այս հարցադրումից չպետք է վախենալ, հակառակը՝ պետք սրել։ Վախենալ պետք է նրանից, թե ինչքան ձայն կհավաքի այս իշխանությունը։

Կոչերը՝ քվեարկեք. N 7-ին, N 3-ին, N 17-ին, N 6-ին, իհարկե բնական են, բայց մեզ նաև միասնական կոչ է պետք, միասնական օրակարգ, որը կսրի պրոցեսն ու կվերածի հանրաքվեի։ Սա պետք է, որովհետև Նիկոլն իրեն աջակից բնական սոցիալական խավ չունի, նա արհեստական սոցիալական խավերով ուզում է ձայն հավաքել, ու այդ ձայների վրա հենվելով (նրանց իմացությամբ կամ ոչ՝ արդեն էական չէ) Հայաստանը տանել լուծարման։ Նախընտրական առողջապահական ապահովագրում (այս ձևով երկար չի տևելու), առանց վիզա՝ դեպի Եվրոպա (ամբողջությամբ բլեֆ է), պետական համակարգի պրեմիաներ և «պաշտոնի մեռածներ»։ Սա է նրա ձայնի աղբյուրը, իսկ ինչո՞ւ է արհեստական, որովհետև այս շերտերի մեջ կան մեծ թվով նորմալ մարդիկ, որոնց առաջիկա շաբաթներին կարելի է և պետք է բացատրել մեկ պարզ բան. ձեր ժամանակավոր օգուտը խիստ ժամանակավոր է, իսկ գինը՝ աներևակայելի թանկ։ Այս իշխանությունը երկիրը հաշված ամիսների ընթացքում տանելու է կորստի։

«Մեզ Արցախ պետք չի, «Մեզ Շուշի պետք չի» շերտը ուրիշ է. այն հանգիստ ասելու է՝ մեզ Հայաստան պետք չի։ Այս շերտի հետ գործ չունենք։ Մյուս շերտերի հետ, սակայն, պարզ սուր հարցադրման դեպքում հասնել արդյունքի։

Նա արդեն գոռացել է՝ Արծվաշենը Հայաստան է և վերջ, ինչը նշանակում է՝ իր վերարտադրության դեպքում նոր ծանր կորուստներ, հանձնումներ։ Գործող գյուղերի, կարևորագույն ճանապարհների, ռազմավարական բարձունքների և բնակավայրերի հանձնում կամ եթե նույնիսկ փոխանակում՝ ապա անբնակ, որևէ ճանապարհով Հայաստանի հետ չկապված տարածքի հետ, դա ի՞նչ է՝ իսկական հանրաքվեի թեմա։ Տիգրանաշենի բարձունքում տեղակայվելիք ադրբեջանական զինուժը կամ Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի հատվածներն Ադրբեջանին հանձնելն ինչո՞վ են նպաստելու Հայաստանի անվտանգության բարձրացմանը կամ տարածաշրջանային խաղաղությանը։

Հունիսի 7-ը ամենաիսկական հանրաքվե է. մենք չպետք է վախենանք դա գիտակցել և ժողովրդին պարզ ասել։ Մարդիկ կարող են չկողմնորոշվել քվեաթերթիկների հարցում, թե կոնկրետ ո´ր համարին ձայն տան, բայց հիմնական հարցադրման մեջ ընտրությունը շատ պարզ է։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Առաջարկում եմ ձևավորել «Փոխօգնության դաշինքի» մոդելը. ստեղծել ծավալի և ազդեցության էֆեկտ դուրս գալով բացառապես սեփական քաղաքական ուժի ընտրազանգվածից. Վլադիմիր Մարտիրոսյան Ինչու՞ են քաղաքացիներն ընտրում Ռոբերտ Քոչարյանին (video) «Սատկացնելու եմ», «կզացնելու եմ»… սա է Ալիեւի թեկնածու Փաշինյանի բառամթերքը իր քաղաքական հակառակորդների հանդեպ. Տաթևիկ Հայրապետյան Իրանը կnչնչացնի ԱՄՆ-ի բոլոր ռազմաբшզաները Պարսից ծոցի հարավային մասում. իրանցի պաշտոնյա Ադեկվատ չի նա, հոգեկան շարժում արեց, ձեռքով ուզում էր կպնել, գոռացի վրան․ Փաշինյանի հետ վիճած կին Չես հասկանու՞մ՝ ինչ ես ասում․․․ դե կտեսնես․ Ռոբերտ Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ քիչ առաջ Նիկոլը քաղաքացու առաջ ինքն իրեն «պայթացրեց»․ Նաիրա Զոհրաբյան (video) Հիմա արդեն Պապիկյանն ու իր ընկերներն են դարձել նախկիններ՝ իրենց արժեհամակարգով, ընդդիմության քարոզիչներին կալանավորելով, «Հ1-ի Հայաստան» քարոզելով․ Մեսրոպ Առաքելյան «Փաշինյա՛ն, լավ լսիր՝ վախկոտնե՛ր եք ու դուք սպանեցիք այդ մարդուն»․ Ագնեսա Խամոյան (video) Փաշինյանն իր կրծքին խփած այդ Հայաստանը շերտ առ շերտ կտրում և հանձնում է Ադրբեջանին. Վարդան Օսկանյան Ճղճղոցդ չգցես ու հիմա ուշադիր լսի՛ր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլին (video) ՍԿԱՆԴԱԼ․ «Կզացնելու եմ, սատկացնելու եմ»․ Նիկոլը նորից կորցրեց ինքնատիրապետումը (video) Արցախի շուրջ 30 թանգարան հայտնվել է գոյաբանական uպառնալիքի պայմաններում․ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն ԱՄՆ-իսրայելական պшտերազմն Իրանի հետ ամբողջ աշխարհի ընկերություններին առնվազն 25 միլիարդ դոլար է արժեցել Պենտագոնը պլաններ է պատրաստել Իրանին հնարավոր hարվածներ հասցնելու համար. CNN Մանկավարժական համալսարանի պաշտոնյաները հափշտակել են 5 մլն դրամ․ վնասն ամբողջությամբ վերականգնվել է Ռուբենի համար մարդու իրավունքների, արժանապատվության պաշտպանությունը ամեն ինչից վեր է․ Թանդիլյան ԻՀՊԿ-ն սպառնում է ոչնչացնել Պարսից ծոցի հարավում գտնվող ամերիկյան բազաները ՌԴ Հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 50 անօդաչու թռչող սարք Որոշ բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի Արցախի շուրջ 30 պետական և մասնավոր թանգարաններ հայտնվել են գnյաբանական uպառնալիքի պայմաններում Քաղաքացին խայտառակեց Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց իրեն «ծեփել», գոռգոռալ, սպառնալ (video) Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Hongqi»-ն և «Mercedes Maybach»-ը, վերջինս՝ կայանված «Toyota»-ին Ընտրությունները կարող են դառնալ «հայկական քաղաքականության» խորքային փոխակերպման փուլի ավարտը #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Քաղաքացին մերկացրեց, Նիկոլը հայհոյախառը հարձակվեց նրա վրա․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am