ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը

ԵՊՀ նախկին դասախոս, հասարակական գործիչ Արմեն Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․


«107 տարի Երևանի պետական համալսարանը եղել է ոչ միայն կրթագիտական օջախ, այլ ազգային մտածողության, արժանապատիվ բանավեճի ու ազատ մտքի կենտրոն։ Սա այն համալսարանն էր, որտեղ մարդիկ չէին վախենում սեփական կարծիքն ունենալուց, որտեղ գիտական ու մարդկային հեղինակությունը պաշտոնից բարձր էր գնահատվում։
Բայց այսօր, ցավոք, իրավիճակն այլ է։ Հյուրախաղերով ԵՊՀ-ում հայտնված և ակամայից ռեկտորի աթոռին ծվարած անձը տարբեր անհեթեթ ու ապօրինի պատրվակներով համալսարանից հեռացրել է ընդդիմադիր հայացքներ և ազգային դիմագիծ ունեցող դասախոսների ու վարչական աշխատողների։ Մարդիկ, ովքեր տարիներ շարունակ իրենց գիտելիքն ու փորձն են տվել ԵՊՀ-ին, բայց մեկ օրում դարձել են «անցանկալի», որովհետև չեն տեղավորվել ՔՊ-ական ռեկտորի ձևավորած իշխանահաճո պատկերացումների շրջանակներում։
Առավել ցավալին այն է, որ երբեմնի սկզբունքային գործելաոճ, կշիռ, ազգային դիրքորոշում և ակադեմիական ազատություն ունեցող ԵՊՀ գիտական խորհուրդն այսօր վերածվել է ռեկտորի ու պրոռեկտորների կամայական որոշումները դակող մարմնի։ Սա այն գիտխորհուրդն է, որը դեռևս մի քանի տարի առաջ մշտապես իր հեղինակավոր կարծիքն էր հայտնում Հայաստանում և Արցախում տեղի ունեցող հանրային հնչեղություն ունեցող ազգային ու պետական գործընթացների վերաբերյալ, մշտապես ու անզիջում պաշտպանում էր համալսարանի ակադեմիական ինքնուրույնությունը։ Իսկ հիմա՞, հիմա արդեն լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքն ու հեղինակությունը։
Ռեկտորի աթոռապահի օրոք համալսարանում ձևավորված այս մթնոլորտը դժվար է համեմատել այն ԵՊՀ-ի հետ, որը տարիներ շարունակ եղել է ազատության ու ազգային մտքի խորհրդանիշ։
Բայց, անկախ ամեն ինչից, Մայր բուհի իրական արժեքը դեռ մնում են այն դասախոսները, վարչական աշխատողները և ուսանողները, ովքեր չեն հարմարվել այս իրավիճակին և շարունակում են պահել համալսարանականի իրական ոգին։
Շնորհավոր տոնդ Մայր բուհ, շնորհավոր 107-ամյակդ Հայոց կաճառատուն։
Քեզ պարտավոր ենք վերադարձնել ոչ միայն նախկին հեղինակությունդ, այլ նաև այն ազատ ու արժանապատիվ մթնոլորտը, որի համար քեզ տարիներ շարունակ հարգել ու խոնարհվել են»,- գրում է նա։

դիտվել է 329 անգամ
Լրահոս
Ի՞նչ է տեսել Անահիտ Մանասյանը Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի խցերում (video) «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները ծաղիկներ խոնարհեցին Եռաբլուրում (video) «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները ծաղիկներ խոնարհեցին Եռաբլուրում (video) 60 հազար ձայն է գողացվել, գնահատական տվե՛ք․ Լիլիթ Գալստյանը «նեղը գցեց» Անահիտ Մանասյանին (video) #ՈՒՂԻՂ․ Փաշինյանին «խփել է»․ ի՞նչ է նա բացահայտել այսօր․ Նաիրա Զոհրաբյան (video) Նարեկ Կարապետյանը պոռթկաց Եռաբլուրում. «Ձեր վրայից պատերազմի հոտ է գալիս» (video) ՔՊ-ի վրայից պատերшզմի հոտ է գալիս, իրենց հետ բերեցին պատերшզմի քամիները, եռապատկեցին Եռաբլուրը. Նարեկ Կարապետյան Ձևին սիրահարված լինելն ու բովանդակությունը միշտ մերժելը մեր տունը քանդեց. Գագիկ Ասատրյան Երկու ճիճվաբանական դիտարկում. Լևոն Զուրաբյան Հայաստանի ապագան պետք է որոշի բացառապես հայ ժողովուրդը. «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմը ծնեց 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որի աղետաբեր հետևանքներին բախվում ենք առ այսօր. Զաքարյան Ազգային ժողովում ծեծկռտուքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Դատարանը թույլ է տվել Մկրտիչ Սրբազանին այցելել Արագածոտնի թեմի առաջնորդարան Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելուց առաջ պետք է հանրաքվե անցկացնի․ ՌԴ ԱԳՆ 6 տարի առաջ այս օրն ավարտվեց 44-օրյա պատերազմը Մեզ Փաշինյանը պետք չէ,որ Արցախում տրնգի պահեց, հետո հանձնեց․․․ Աննա Գրիգորյանի սուր խոսքը Եռաբլուրից (video) Ադրբեջանը Մոսկվայում հակահայկական թեզե՞ր է առաջ մղում, թե՞ կա իրական հիմք ԱԹՍ-ների պատմության տակ․ Politik.am Կիևը և Եվրոպայի նրա հովանավորները պատրաստվում են պատերազմի շարունակմանը. Շոյգու #ՈՒՂԻՂ․ Նոյեմբերի 9․ Նիկոլն ու Ալենը փորձում են նորից ընկնել Ռուսաստանի «ոտքերը»․ Հայկ Նահապետյան (video) Էրդողանի այցը Բաքու Թուրքիայում մեծ քննադատության է ենթարկվել Մեզ ՀՀ-ից հրամայել էին՝ դիրքերը թողնել ու հեռանալ, ով պիտի հրամայեր՝ Նիկոլը, չենք ենթարկվել (video) #ՈՒՂԻՂ․ Նոյեմբերի 9․ Նիկոլն ու Ալենը փորձում են նորից ընկնել Ռուսաստանի «ոտքերը»․ Հայկ Նահապետյան (video) Մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Հորմուզի նեղուցում գտնվող իրանական Քեշմ կղզուն Այս պահին ստիպված ենք Փաշինյանի բերած հետևանքի դեմ պայքարել. Նարեկ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am