Թուրքիայում ևս մեկ ընդդիմադիր նախկին քաղաքապետ է դատապարտվել ազատազրկման
Թուրքիայում դատարանը ավելի քան 46 տարվա ազատազրկման է դատապարտել Անթալիայի շրջանի նախկին ընդդիմադիր քաղաքապետերից մեկին՝ կոռուպցիայի, փողերի լվացման և հանցավոր կազմակերպություն ղեկավարելու մեղադրանքներով։
Anadolu լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Մանավգատի նախկին համայնքապետ Նիյազի Նեֆի Կարան Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժից՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից էր։
