«Grand Candy» ընկերության «ISUZU»-ն վարած վարորդը, ով եղել է ոչ սթափ, բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել
Այսօր՝ մայիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 20-ամյա Դավիթ Զ.-ն իր վարած «ISUZU» մակնիշի բեռնատարով Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող տանող ճանապարհին բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են կազմվում։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած), իսկ ավտոմեքենան պատկանում է «Grand Candy» ընկերությանը։
