Patriot-ից էժան նոր հրթիռային համակարգեր են մշակում
Միացյալ Նահանգների ԶՈՒ-ն մտադիր է մշակել նոր «որսացող» հրթիռներ, որոնք կլինեն Patriot-ից ավելի էժան։ Դրանք կկիրառվեն հակաօդային պաշտպանությունում։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Ներկայումս PAC-3 համակարգերի արժեքը հասնում է 4,4 միլիոն դոլարի։
Նոր համակարգերի մեկ միավորի արժեքը չի գերազանցի 250 հազար դոլարը։ Դրանք, երբ ամբողջովին պատրաստ լինեն, կտրամադրվեն ամերիկյան ցամաքային ուժերին։Նոր հրթիռային համակարգերի ստեղծման աշխատանքները կմեկնարկի արդեն հաջորդ շաբաթ, հայտարարել է ԱՄՆ բանակի բարձրաստիճան ներկայացուցիչներից Դենիել Դրիսքհոլը։
