Ապրիլը Հայաստանում նորմայից ցուրտ էր և տեղումնառատ
2026 թվականի ապրիլ ամսվա օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 4․3 °C, որը նորմայից ցածր էր 0․9 °C-ով։ Տեղումների ամսական քանակը Հայաստանի տարածքում կազմել է 90․7 մմ կամ նորմայի 130%-ը։
Ապրիլ ամսվա ամենացածր ջերմաստիճանը դիտվել է ամսի 16-ին Աշոցքում՝ -14․4 °C, իսկ ամենաբարձր ջերմաստիճանը ապրիլի 24-ին՝ Մեղրիում՝ 28 °C։
Ամսական տեղումների առավելագույն քանակը դիտվել է Արագածոտնի և Կոտայքի մարզերի լեռնային շրջաններում՝ կազմելով 130-160 մմ, որը գերազանցել է նորման 1.5-ից 2.5 անգամ։
Տեղումնառատ էր հատկապես ապրիլի 9-13-ը ընկած ժամանակահատվածը, իսկ ապրիլի 13-ին առանձին լեռնային շրջաններում դիտվեց առատ ձյուն։ Համաձայն Արագած բարձր լեռնային օդերևութաբանական կայանի դիտարկումների ապրիլի 22-ին ձյան շերտի բարձրությունը հասել է 336 սմ-ի։
