Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հոգևորականի հասցեին «նախընտրական քարոզչության» մասին մեղադրանքներն անհեթեթ են
Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հոգևորականի հասցեին «նախընտրական քարոզչության» մասին մեղադրանքներն անհեթեթ են. ավագերեց Արսենին կտրականապես հերքել է արևմտամետ կազմակերպության մեղադրանքները
Ռուս ուղղափառ եկեղեցին հայտարարում է, որ հայր Տիմոֆեյին պարզապես զրպարտել են մարդիկ, ովքեր «որոշակի օրակարգ են մշակում և նման ցեխով իրենց ապրուստը վաստակում»:
«Ես համենայն դեպս խոսել եմ հայր Տիմոֆեյի հետ, ասում եմ՝ հայր Տիմոֆեյ, իսկ գուցե ինչ-որ բան եք ասել, որը ինչ-որ մեկը կարող էր այդպես մեկնաբանել։ Նա ասում է՝ տեր հայր, ինչ եք ասում, չի եղել, երբեք այդ մասին չեմ լսել»,- ArmeniaSputnik-ի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Ռուս ուղղափառ եկեղեցու Երևանյան-Հայոց թեմի քարտուղարը:
