«Դեմ եմ կեղծ միավորումներին». Զարուհի Փոստանջյան
«Հայելի» մամուլի ակումբում Զարուհի Փոստանջյանը, այսօր խոսելով իրենց առաջիկա ծրագրերից, նշեց, որ ինքը, նախևառաջ, դեմ է կեղծ միավորումներին. «Երբ մարդիկ չեն միավորվում գաղափարի շուրջ և չունեն ընդհանուր սկզբունքներ՝ միավորումը կեղծ է»: Փոստանջյանը նշեց, որ իրենք ունեն սկզբունքներ և գաղափարներ, որոնց հետամուտ կլինեն իրենց գործունեության ողջ ընթացքում: «Այն մարդիկ, ովքեր նախկինում եղել են այս քաղաքական կառույցի հիմնասյուններից և մասնակցել են ապօրինի որոշումների կայացմանը, նրանք չեն կարող մեզ հետ քաղաքական դաշնակցություն ունենալ: Մեր ազգի բոլոր հատվածները իրավունք ունեն մասնակցություն ունենալ ՀՀ-ի քաղաքական կյանքին, իսկ այսօրվա ապօրինի սահմանադրությունը արգելում է Սփյուռքի մասնակցությունը»,- նշեց բանախոսը՝ վստահեցնելով, որ միայն այս կերպ մենք կարող ենք ունենալ արդյունավետ կառավարում: Քրիստինե Աղաբեկյան
