Մի՛ փորձեք քաղաքական միավորներ հավաքել ողբերգության հաշվին․ գնդապետ Մախսուդյանը՝ Փաշինյանին
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը գրում է․ «Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզում կրկին հիշատակեց իմ անունը՝ Ազատ գյուղի ողբերգական դեպքի հետ կապված։ Լսիր ինչ եմ ասում՝ դեպքից անցել է արդեն երեք տարի, և այս ամբողջ ընթացքում ես անգամ մեկ անգամ չեմ հարցաքննվել։ Ավելին՝ երբ հոսպիտալում պառկած էի, հենց դուք ինձ ազատեցիք ծառայությունից։
Այսօր փորձում եք մարդկանց մոլորեցնել ու քաղաքական միավորներ հավաքել մարդկային ողբերգության հաշվին։ Սիրելի ժողովուրդ, այս հայտարարությունները որևէ աղերս չունեն իրականության հետ։
Եվ մեկ բան էլ հստակ ասեմ՝ ես ձեր շրջապատի մարդկանց նման դաշտից դաշտ թռչող չեմ։ Ես սատարել եմ և շարունակելու եմ սատարել Ռոբերտ Քոչարյանին, որովհետև վստահ եմ՝ նա այն մարդն է, ով կարող է վերականգնել այն, ինչ այս իշխանությունը տարիներով քանդել է»։
