Չինաստանի ԱԳՆ․ Իրանի շուրջ հակամարտությունը շարունակվելու որևէ պատճառ չկա
Իրանի հակամարտությունը շարունակվելու որևէ պատճառ չունի, և դրա արագ կարգավորումը շահավետ է և՛ Թեհրանի, և՛ Վաշինգտոնի համար, ըստ Չինաստանի արտաքին գործերի նախարարության։
«Այս հակամարտությունը, որը երբեք չպետք է տեղի ունենար, շարունակվելու որևէ պատճառ չունի։ Արագ կարգավորումը շահավետ է և՛ Միացյալ Նահանգների, և՛ Իրանի, ինչպես նաև տարածաշրջանային երկրների և ամբողջ աշխարհի համար», - ասվում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
