«Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակի ղեկավարը ազատ է արձակվել
«Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի խուզարկությունից հետո ձերբակալված գրասենյակի ղեկավար Մացակ Մաթոսյանը դատական նիստերի դահլիճից ազատ է արձակվել։ Այդ մասին գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ է կատարել։ Մեկ անձ ձերբակալվել է։
