«Եկեղեցին չի կարող զրկվել հասարակական նշանակության հարցերի շուրջ խոսելու բնական իրավունքից». Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի արձագանքը ԵԽԽՎ-ին

«ԵԽԽՎ նախընտրական պատվիրակության 2026 թ. մայիսի 13-ի հայտարարության մեջ տեղ գտած՝ «Հայ Առաքելական եկեղեցու աննախադեպ ներգրավվածությունը քաղաքականության մեջ» ձևակերպումը պահանջում է դիտարկում ինչպես միջազգային իրավունքի չափանիշների, այնպես էլ ժողովրդավարական հասարակություններում կրոնի և պետության հարաբերությունների հիմնարար սկզբունքների լույսի ներքո» ,- հայտարարել է Հայ Առաքելական Եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը՝ արձագանքելով ԵԽԽՎ-ի 13․05․2026թ․ միջանկյալ հայտարարությանը։

«Հայ Առաքելական եկեղեցու վերաբերյալ հնչեցված գնահատականը մտահոգություն է առաջացնում ոչ միայն իր բովանդակությամբ, այլև հանգամանքով. ծանր և հանրային ազդեցություն ունեցող ձևակերպումը ներկայացվում է առանց բավարար փաստական հիմնավորման ու հստակ չափանիշների։

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ և 10-րդ հոդվածներով երաշխավորված են ինչպես կրոնի և խղճի ազատությունը, այնպես էլ արտահայտվելու ազատությունը։ Այս դրույթների համատեքստում կրոնական կառույցի հանրային խոսքը ինքնին չի կարող որակվել որպես քաղաքական միջամտություն, քանի դեռ առկա չեն հստակ և փաստարկված տվյալներ՝ ընտրական գործընթացների վրա ուղղակի, կազմակերպված կամ անօրինական ազդեցության վերաբերյալ։

Ժողովրդավարական պետությունում կրոնական ինստիտուտները, հատկապես այնպիսիք, որոնք ունեն պատմական և մշակութային խոր արմատներ, չեն սահմանափակվում միայն ծիսական կամ ներհամայնքային գործառույթներով։ Հայ Առաքելական եկեղեցին դարեր շարունակ եղել է ոչ միայն հավատքի կենտրոն, այլև ժողովրդի հոգևոր դիմակայության, ազգային ինքնության պահպանման և բարոյական գիտակցության ձևավորման առանցքային կրող։

Այս իմաստով Եկեղեցու մասնակցությունը հանրային խոսույթին, հատկապես ազգային կամ արժեքային նշանակության հարցերում, պետք է մեկնաբանել ոչ թե մեքենայորեն որպես քաղաքական ներգրավվածություն, այլ՝ խղճի ազատության և արտահայտման ազատության դրսևորում, որը պաշտպանված է նույն միջազգային իրավական համակարգով, և որի շրջանակում գործում են նաև դիտորդական առաքելությունները. Եկեղեցին, լինելով ոչ միայն կրոնական կառույց, այլև ժողովրդի պատմական հիշողության, բարոյական գիտակցության և հոգևոր ինքնության կրող, որևէ պատճառաբանությամբ չի կարող զրկվել հասարակական նշանակության հարցերի շուրջ խոսելու բնական իրավունքից։

Միաժամանակ, իրավական չափանիշների տեսանկյունից ցանկացած գնահատական, որը վերաբերում է «քաղաքական ներգրավվածությանը», պետք է հիմնված լինի համաչափության, անհրաժեշտության և փաստական բավարարության սկզբունքների վրա՝ այն չափանիշների համաձայն, որոնք կիրառվում են ժողովրդավարական հասարակությունում միջամտության արդարացման համար։ Առանց այդօրինակ հստակեցման՝ նման բնորոշումները կարող են ընկալվել որպես գնահատողական դատողություն, և ոչ երբեք իրավականորեն ստուգելի եզրակացություն։

Հատկանշական է նաև, որ միջազգային դիտորդական առաքելությունների մանդատը սահմանափակվում է ընտրական գործընթացների անաչառ գնահատմամբ՝ ազատության, արդարության և մրցակցային հավասարության ապահովման տեսանկյունից։ Այդ մանդատի շրջանակներից դուրս արված արժեքային բնորոշումները կարող են ազդել ոչ միայն հանրային ընկալման, այլև՝ դիտորդության ինստիտուցիոնալ վստահելիության վրա։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իր էությամբ չի ձգտում քաղաքական իշխանության կամ ինստիտուցիոնալ վերահսկողության․ նրա առաքելությունը հոգևոր է՝ ուղղված մարդու ներքին ազատության, բարոյական պատասխանատվության և հասարակական համերաշխության պահպանմանը։ Այս համատեքստում Եկեղեցու ձայնը հանրային կյանքում պետք է դիտարկվի որպես հոգևոր գիտակցության արտահայտություն, որը ժողովրդավարական հասարակության մեջ կարող է գոյակցել քաղաքական բազմակարծության հետ՝ առանց վերջինիս փոխարինելու կամ յուրացնելու։

Մտահոգիչ է նաև այն, որ գնահատականը հնչում է ընտրովի՝ առանց համարժեք անդրադարձի հանրային դաշտում գործող այլ ազդեցիկ դերակատարների գործունեությանը։ Այդպիսի մոտեցումը կարող է ստեղծել տպավորություն, թե խնդիրը դիտարկվում է ոչ թե համընդհանուր ժողովրդավարական չափանիշների, այլ առանձնացված վերաբերմունքի շրջանակում։

Ժողովրդավարության կայունությունը պայմանավորված է ոչ միայն քաղաքական ինստիտուտների հավասարակշռությամբ, այլև այն արժեքային հիմքով, որի վրա կառուցվում է հասարակության ներքին համերաշխությունը։ Այդ հիմքում հոգևոր կառույցների դերը ոչ թե սահմանափակման, այլ ճանաչման և պատասխանատու ընկալման առարկա է։

Եվ ուրեմն ժողովրդավարությունը լիարժեք է միայն այնտեղ, որտեղ պաշտպանված է ոչ միայն քաղաքական բազմակարծությունը, այլև՝ ժողովրդի հոգևոր ինքնությունն ու խղճի ազատությունը»,- ընդգծել է Հայ Առաքելական Եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը։

դիտվել է 120 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է փոխանցել Հայորդյաց տների սաներին «Նոր եմ վերադարձել Հայաստանից և իմ աչքերով եմ տեսել այն, ինչի մասին ԵԽԽՎ զեկույցի հեղինակները նախընտրել են լռել». Ռոբերտ Ամստերդամ (Տեսանյութ) «Եկեղեցին չի կարող զրկվել հասարակական նշանակության հարցերի շուրջ խոսելու բնական իրավունքից». Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի արձագանքը ԵԽԽՎ-ին Երևի պուլտով ասել են՝ Արցախի նախագահներից մեկն էլ Երեւանում նստի. Քոչարյանը Փաշինյանի խոսքերի մասին Հայաստանին անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները ՀԱՊԿ-ում. Քոչարյան Զովունի-Եղվարդ ավտոճանապահին բшխվել են «Գազել»-ը ու «Nissan Tiida»-ն․ կան վիրшվորներ Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն ԵԱՏՄ-ի առևտուրը Արևմուտքի հետ նվազել է մինչև 18% «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը 14-ամյա աղջկա հանդեպ սեռական ոտնձգությունը չի բացահայտվել Թրամփը Պեկին կատարած այցի ժամանակ Սի Ծինփինից օգնություն չի խնդրել Իրանի հարցում. Ռուբիո Արցախը հանձնել եք, հիմա ի՞նչն եք հանձնելու, որ չգնամ այդտեղ բնակվեմ. արցախցի կինը՝ Փաշինյանին Իրաքը ֆինանսավորման նպատակով դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին. Reuters Իրանի ժողովուրդը ցույց տվեց, որ դժվարությունների հաղթահարման ուղին անցնում է ազգային համերաշխության միջով. Փեզեշքիան Իրանական կողմի հետ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման հարցերն են քննարկվել Քրիստոս մեր Եկեղեցու մեջ, մեր ժողովրդի խաչակիր ճանապարհի մեջ, Սուրբ Էջմիածնի անլռելի զանգերի մեջ Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի դեմ հնարավոր ռազմագործողությունների վերսկսմանը Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են արել Իջևանում, մեկին ձերբակալել են BMW-ն Դավթաշենում կոտրել է սյունն ու ծառը, բախվել տան պատուհանին և կողաշրջված ընկել դարպասի մոտ Ստի բեռից չազատվեցիք, թեև վերջին հնարավորությունն ունեիք․ Բագրատ Սրբազանը՝ ՔԿ նախագահին և դատախազին Փաշինյանն այսօր փաստացի խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները. Դավիթ Իշխանյանի որդի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am