Երիտասարդների մասնագիտական կողմնորոշումը ԶՊՄԿ-ի կարևոր առաջնահերթություններից է։ Այդ նպատակով ընկերությունը շարունակաբար հյուրընկալում է դպրոցականների և ուսանողների՝ հնարավորություն տալով նրանց սեփական աչքերով տեսնել հանքի և արտադրական տարածքների աշխատանքը, ծանոթանալ ոլորտի առանձնահատկություններին և ապագա մասնագիտությունների հնարավորություններին։ Այս անգամ ԶՊՄԿ-ի հյուրերը Գեղանուշ բնակավայրի բարձր դասարանցիներն էին։ Այցի ընթացքում աշակերտները շրջեցին հանքում, հետևեցին հսկա տեխնիկայի աշխատանքին, ինչպես նաև այցելեցին հարստացուցիչ ֆաբրիկա։ Այցից հետո շատերը խոստովանեցին, որ երկրաբանության և ոլորտի այլ մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրությունը կրկնապատկվեց։ ԶՊՄԿ-ի համար սկզբունքային է, որ ընկերության աշխատակազմը համալրվի տարածաշրջանի աշխատուժով։ Այսօր ընկերության շուրջ 4800 աշխատակիցների ավելի քան 90 տոկոսը տեղացիներ են։
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը