«Հրապարակ». Եկեղեցու թեմայի վրա վետո են դրել

Հրապարակը գրում է.


Իշխանությունը վերջերս հերթական ներքին հարցումն է արել եւ պարզել, որ Հայ առաքելական եկեղեցին, անգամ այսքան հարվածներից ու հետեւողական վարկաբեկումից հետո, Հայաստանում ամենաբարձր վստահություն վայելող կառույցն է։ Հենց այդ պատճառով էլ հրահանգ է իջել թիմին, որ այլեւս շատ չխոսեն ՔՊ նախընտրական ծրագրում Հայ առաքելական եկեղեցու դեմ տեղ գտած դրույթների մասին, որոնք, իրականում, հակասահմանադրական դրույթներ են։ ՔՊ կուսակցության նախընտրական ծրագրում, հիշեցնենք, նշված է, որ պետք է փոխեն Եկեղեցու փաստացի պետին, այսինքն` կաթողիկոսին։

«Արժեքահեն հոգեւոր կյանք ունենալու խնդրի լուծման համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգումը կենսական անհրաժեշտություն է։ Վերջին տասնամյակներում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի ղեկավարության գործունեության հետեւանքով հավատավոր հանրությունն օտարվել է եւ շարունակում է օտարվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուց, ինչը, այդ թվում, հոգեւոր անվտանգության խնդիր է, քանի որ դա հնարավորություն է ստեղծել, որ արտաքին ուժերը փորձ անեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դարձնել Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության դեմ հիբրիդային պայքարի հենակետ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պաշտպանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգը եւ որդեգրում է ճանապարհային հետեւյալ քարտեզը՝ ա) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացում (հանգստի կոչում), բ) Սահմանված կարգով Կաթողիկոսական տեղապահի ընտրություն, գ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնադրության ընդունում․ Կանոնադրությամբ պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության եւ հոգեւորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր, դ) Սահմանված կարգով Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություն»,- ասված է նախընտրական ծրագրում։

Իշխող թիմում, կարելի է ասել, վետո է դրվել այս հարցի արծարծման վրա, հաշվարկով, որ հունիսի 7-ի ընտրություններից հետո, երբ հաղթեն, նոր կբարձրաձայնեն, որ իրենց հակաեկեղեցական ծրագրի իրագործմանն են նաեւ հավանություն ստացել, ուստի նոր տողից եւ ավելի հուժկու գրոհ կսկսեն Վեհափառի եւ Եկեղեցու դեմ։

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Անչափահաս աղջկա նկատմամբ բռնի գործողություն կատարած 4 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական վերդիկտ «Ռադ ենք անելու քեզ, Նիկո՛լ, հերի՛ք եղավ»․ Սամվել Կարապետյան (video) Երևանի աղտոտված օդն իշխանությունների անգործության հետևանք է. Մեսրոպ Մանուկյան 2 զրո ավելի է գրվել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի աները Էրեբունիում հարձակվել է Արման Թաթոյանի թիմի վրա. Դավիթ Անանյան Ինչու է Փաշինյանը գուրգուրում Էրդողանի գիրքը Ռուբիոն հարցականի տակ է դրել ՆԱՏՕ-ի գոյության իմաստը Ռոբերտ Քոչարյանը «ձեռքի ուժ է կպնում» 7 տարեկան արթիկցի տղայի հետ (video) Որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի կարող փոխել մեր քաղաքական օրակարգը․ «Հայաստան» դաշինք Ռուսաստանի պաշտոնյաները վտանգավոր հայտարարություններ են անում․ գին ենք վճարելու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Դուք լսե՛ք Սուրեն Պապիկյանի լկտիության մասին»․ Իշխան Սաղաթելյան (video) Երմակը գրավի դիմաց ազատ կարձակվի Հորմուզի նեղուցի շրջափակման պատասխանատուն ԱՄՆ-ն է. Աբբաս Արաղչի Ինչ են քննարկել «Հրապարակ». Եկեղեցու թեմայի վրա վետո են դրել Վիճակագրություն, որից սարսափում է Փաշինյանը (video) Գավառում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Infinity»-ն Սամվել Կարապետյանը փակագծեր բացեց՝ ինչ սարսափելի բացահայտումներ են անելու Փաշինյանից (video) Թող լա՛վ լսեն Նիկոլն ու իր ՔՊ-ականները․ հենց այդ օրը պատասխան են տալու․ Քրիստինե Վարդանյան (video) Հայաստանը մերն է, մեր սերն է, մեր տունն է․ Ռոբերտ Քոչարյան (video) ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը վկայում է Բաքվի՝ Հարավային Կովկասի զարգացման ձգտման մասին Կդադարեցվի էլեկտրամատակարարումը․ հասցեներ Վթարների պատճառով 5, 15, 31 համարի ավտոբուսները խցանման մեջ են, կլինեն որոշակի ուշացումներ Դատախազությունը պահանջում է նախկին պատգամավորից բռնագանձել 3 անշարժ գույք, շուրջ 237 միլիոն դրամ «Պետք է լինենք գործընկերներ, այլ ոչ թե մրցակիցներ»․ Թրամփ-Ցզինպին հանդիպումն ավարտվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am