ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հաշվետվությունները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է 2026 թվականի մայիսի 4-6-ն ընկած ժամանակահատվածում Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների կազմում ընդգրկված կուսակցությունների բանկային հաշիվների ֆինանսական միջոցների շարժի վերաբերյալ տեղեկանքը։ Փաստաթուղթը ներկայացնում է քաղաքական ուժերի ստացած նվիրատվությունները, անդամավճարները, կատարված ծախսերը և բանկային մնացորդները։

Ամենախոշոր ֆինանսական հոսքերը գրանցվել են «Ուժեղ Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների մոտ։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը երեք օրվա ընթացքում ստացել է 108 մլն 898 հազար դրամ նվիրատվություն՝ 63 անձից։ Միաժամանակ կուսակցությունը կատարել է խոշորածավալ ծախսեր։ Աշխատավարձերի, ծառայությունների մատուցման և քաղաքացիաիրավական պայմանագրերի վճարների համար փոխանցվել է 67 մլն 58 հազար դրամ՝ 351 փոխանցմամբ։ Բացի այդ, կուսակցությունը 34 մլն 577 հազար 333 դրամ է ծախսել անշարժ գույքերի վարձակալության վրա։ Փաստաթղթում նշվում է, որ 102 փոխանցումներով վարձակալվել են տարածքներ Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի, Լոռու, Սյունիքի, Արարատի, Արագածոտնի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում, ինչպես նաև Երևանում։ Կուսակցությունն ունեցել է նաև 16 մլն 472 հազար 817 դրամի այլ ծախս, որից 14 մլն 742 հազար 817 դրամը՝ ֆեյսբուքյան գովազդի համար։ Մայիսի 6-ի դրությամբ կուսակցության հաշվին մնացել է 83 մլն 84 հազար 314 դրամ։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 75 մլն դրամ նվիրատվություն՝ 48 անձից։ Կուսակցության ելքերը կազմել են ավելի քան 47 մլն դրամ։ Դրանցից 40 մլն դրամը փոխանցվել է նախընտրական հիմնադրամ, 1 մլն 725 հազար դրամը՝ գույքերի վարձակալության վճարների համար։ Վարձակալություններ իրականացվել են Բերդում, Ստեփանավանում, Վեդիում, Մարալիկում, Արարատում և Մասիսում, իսկ 9 փոխանցումների դեպքում հասցեական տվյալները բացակայել են։ Կուսակցությունը նաև 200 հազար դրամ հարկային վճար է կատարել։ Բանկային մնացորդը կազմել է 36 մլն 588 հազար 296 դրամ։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 18 մլն 798 հազար 308 դրամ նվիրատվություն՝ 62 անձից, ինչպես նաև 936 հազար 110 դրամ անդամավճար՝ 109 անձից։ Կուսակցության ծախսերից 7 մլն 664 հազար 273 դրամը բաժին է ընկել աշխատավարձերին և ծառայությունների վճարներին, 1 մլն դրամը՝ անշարժ գույքի վարձակալությանը, 34 հազար 760 դրամը՝ ապրանքանյութական արժեքների ձեռքբերմանը։ «Այլ ելք» հոդվածով կուսակցությունը ծախսել է 10 մլն 222 հազար 998 դրամ, որից 3 մլն 217 հազար 1 դրամը ծառայությունների մատուցման վճար է, իսկ 7 մլն դրամը՝ կանխավճար։ ՔՊ-ի բանկային մնացորդը կազմել է 318 մլն 573 հազար 816 դրամ։«Առաջ Աջակենտրոն» կուսակցությունը ստացել է 10 մլն 990 հազար դրամ նվիրատվություն՝ 3 անձից։ Կուսակցությունը 28 մլն 550 հազար դրամ է ծախսել գույքերի վարձակալության համար՝ 34 փոխանցումներով, ևս 3 մլն 527 հազար 748 դրամ՝ այլ ծախսերի համար։ Հաշվի մնացորդը կազմել է 28 մլն 692 հազար 879 դրամ։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտնել է 13 մլն 100 հազար դրամ նվիրատվության մասին՝ 7 անձից։ Ծախսերը սահմանափակվել են 1000 դրամի չափով՝ որպես հաշվի սպասարկման վճար։ Կուսակցության հաշվին մնացել է 15 մլն 814 հազար 513 դրամ։

«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցությունը ստացել է 6 մլն 260 հազար դրամ նվիրատվություն՝ 7 անձից։ Կատարված 6 մլն 394 հազար 500 դրամ ծախսերից 5 մլն 750 հազար դրամը փոխանցվել է նախընտրական հիմնադրամ։ Մնացորդը կազմել է 62 հազար 500 դրամ։

«Նոր դարաշրջան» կուսակցությունը 3 անձից ստացել է 3 մլն 406 հազար դրամ նվիրատվություն։ Ծախսեր չեն արձանագրվել, իսկ հաշվին մնացել է 4 մլն 512 հազար 284 դրամ։

«Միասնության թևեր» կուսակցությունը ստացել է 2 մլն 390 հազար դրամ նվիրատվություն՝ 5 անձից, իսկ 1 մլն 550 հազար դրամ ծախսել է այլ նպատակներով։ Մնացորդը կազմել է 953 հազար 856 դրամ։

«Հայաստանի շնորհապետական» կուսակցությունը ստացել է 60 հազար դրամ նվիրատվություն և 106 հազար դրամ անդամավճար՝ ընդհանուր 4-ական անձից։ Կուսակցությունը 350 հազար դրամ վճարել է գույքի վարձակալության համար, իսկ հաշվին մնացել է 1 մլն 162 հազար 15 դրամ։

«Հանրապետություն» կուսակցությունը մուտքեր չի ունեցել, սակայն 5 մլն 396 հազար 710 դրամ ծախսել է այլ նպատակներով, որից 5 մլն դրամը փոխանցվել է նախընտրական հիմնադրամ։ Մնացորդը կազմել է 3 մլն 273 հազար 750 դրամ։

Մի շարք քաղաքական ուժերի դեպքում տեղեկանքում նշվել է, որ բանկերից տեղեկատվություն չի ներկայացվել։ Դրանց թվում են «Նոր ուժ» ռեֆորմիստական, Armenian National Congress, «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունները և «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը»։

«Միավորված հայեր» կուսակցության դեպքում նշվել է, որ տվյալ ժամանակահատվածում կուսակցությունը բանկային հաշիվ չի ունեցել։

Armenian Revolutionary Federation-ն հայտնել է 250 հազար դրամ մուտք՝ անշարժ գույքի վարձակալությունից։ Միաժամանակ կուսակցությունը 365 հազար դրամ է վճարել գույքի վարձակալության համար, այդ թվում՝ դահլիճի վարձակալության։ Հաշվի մնացորդը կազմել է 511 հազար 772 դրամ։

«Ռեֆորմիստների», National Democratic Pole համահայկական, «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք», «Քրիստոնեա-ժողովրդավարական», «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական և «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունների հաշվետվություններում զգալի ֆինանսական շարժ չի արձանագրվել։

Հանձնաժողովը նաև նշել է, որ հրապարակված տվյալները ներկայացվել են ՀՀ բանկերի կողմից 2026 թվականի մայիսի 6-ի դրությամբ, իսկ հաշվարկներում ներառված չեն կուսակցությունների հաշիվների միջև ներքին փոխանցումները»։

դիտվել է 81 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Ինչ կտա Թուրքիայի որոշումը «Հրապարակ»․ Հերթական փարթին՝ Երևանի սրտում․ ո՞ր գործարարներն են հովանավորները «Հրապարակ»․ ՔՊ-ում ահռելի ֆինանսական միջոցներ են ծախսում նախընտրական քարոզչության վրա Սահմանամերձ զորամասերում նախընտրական շրջանում առատ գումարներ են բաժանվում. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ինչ է սպասվում հունիսի 7-ից հետո ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հաշվետվությունները. «Ժողովուրդ» ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունները նախազգուշացում են ստացել. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ» Սոցիալական ծախսերի շրջանակը կընդլայնվի. փոփոխություններ Հարկային օրենսգրքում. «Փաստ» Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ» Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am