ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը RT India հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների մեծ ներուժի մասին շատ դրական բաներ են ասվում, սակայն իրականում ոչինչ տեղի չի ունենում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցազրույցի տեքստը տարածել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:
«Բազմաթիվ ճիշտ խոսքեր են ասվում այն մասին, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները հսկայական ներուժ ունեն փոխշահավետ, ժամանակակից, տեխնոլոգիական, էներգետիկ և այլ նախագծերի համար։ Բայց գործնականում ոչինչ տեղի չի ունենում», – ասել է Լավրովը։
Նա ուշադրություն է հրավիրել, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի սահմանած պատժամիջոցներն ուժի մեջ են մնում, միևնույն ժամանակ, ներկայիս վարչակազմը Ռուսաստանին տնտեսական առումով «պատժելու» համար սեփական քայլերն է նախաձեռնել:
Այնուամենայնիվ, Լավրովի խոսքով, Մոսկվան բարձր է գնահատում այն, որ ԱՄՆ նախագահը երկխոսություն է սկսել Ռուսաստանի հետ: Լավրովը նշել է նախագահ Դոնալդ Թրամփի շփումները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի շփումներն իր հետ, ինչպես նաև Ռուսաստանի ղեկավարի հանդիպումները ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը