Էջմիածնի «թանկարժեք» փոսերը. հիմնանորոգումից մեկ տարի չանցած` ճանապարհը վերանորոգման կարիք ունի «Հետք»

Լուսանկարում պատկերվածը Էջմիածին քաղաքի Տերյան փողոցն է: Հիմնանորոգվել է 2025թ. օգոստոսին, սակայն արդեն վերանորոգման կարիք ունի: Շահագործման հանձնելուց դեռ մեկ տարի չանցած` մեծ փոսեր ու ճաքեր են առաջացել: Վաղարշապատի համայնքապետարանը սպասում էր, որ շինաշխատանքներ իրականացրած կազմակերպությունը թերությունները վերացնի։ Այս մասին գրում է «Հետքը»։

Էջմիածին քաղաքի Վահան Տերյան, Սբ. Մովսես Խորենացի, Արամ Մանուկյան 1-ին թաղամասի 3 փողոցների, Չարենց թաղամասի շենքերի բակերի և բակային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների կատարման նպատակով 2024թ. հոկտեմբերի 9-ին պայմանագիր է կնքվել Վաղարշապատի համայնքապետարանի և «Լև-Շին» ՍՊԸ-ի միջև: Պայմանագրի ընդհանուր գինը կազմել է 636 մլն 450 հազ. դրամ: Սակայն, 2025թ. օգոստոսի 29-ին կողմերի միջև կնքվել է համաձայնագիր, որով ծավալաթերթ նախահաշվում կատարվել են ավելացումներ մոտ 32 մլն 498 հազ. դրամի չափով, ինչից հետո պայմանագրի ընդհանուր գինը կազմել է 668 մլն 948 հազ. դրամ:

«Խոսել ենք աշխատանքներն իրականացնող կազմակերպության հետ, ինչպես նաև գտնվում ենք գրագրության մեջ։ Նշված թերությունները պետք է շտկվեն, որի համար սահմանված է համապատասխան ժամկետ։ Բացի այդ, նրանց կողմից կատարվել է լրացուցիչ աշխատանք, որի վճարումը ներկա պահին չենք փոխանցել և պահել ենք մինչև պարտավորությունների լիարժեք կատարումը և թերությունների շտկումը։ Եթե սահմանված ժամկետում աշխատանքները չիրականացվեն, հարցը կկարգավորվի դատական կարգով»,- «Հետք»-ին հայտնում է Վաղարշապատ համայնքի ղեկավարի մամուլի խոսնակ Ռոզա Կարապետյանը։

Քաղաքի նշված ճանապարհների հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներն իրականացվել են սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ պետության և համայնքի մասնակցությամբ:

Պայմանագրում նշված աշխատանքների կատարման փորձաքննությունն իրականացրել է «Արխիտեկտ» ՍՊԸ-ն, իսկ տեխնիկական հսկողությունը՝ «Միակն» ՍՊԸ-ն: Աշխատանքների ընդունման-հանձնման արձանագրությունը ստորագրել է Վաղարշապատ համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Մկրտչյանը:

Նույնիսկ, եթե ճանապարհը երաշխիքային սպասարկման մեջ է, և կառուցապատողն իր միջոցներով վերացնի թերությունները, փոսերն ու ճաքերը փակելուց հետո հիմնանորոգված ճանապարհը պատվելու է կարկատաններով: Դրանով կրճատվելու է ասֆալտի շահագործման ընդհանուր ժամկետը:

Չի բացառվում, որ առաջիկայում փոսերով պատվի նաև Խորենացի փողոցի վերանորոգված հատվածը: «Հետքը» դեռևս 2025թ. Դեկտեմբերին գրել էր, որ փողոցների հարևանությամբ ապրող բնակիչները դեռ հիմնանորոգման փուլում են բարձրաձայնել, որ կատարված աշխատանքի որակը ստուգելու նպատակով պատշաճ հսկողություն չի իրականացվում: Խորենացի փողոցի ջրահեռացման ցանցը միասնական չէ, իսկ ասֆալտի որակը գոհացուցիչ չէ:

Ջրահեռացման ցանցը կառուցվել է ասֆալտից բարձր: Ջրերը հոսում են ճանապարհով և չեն թափվում ջրահեռացման հորերի մեջ՝ առաջացնելով «լճակներ»: Այս պայմաններում, կարճ ժամանակ անց, ճանապարհի ասֆալտը ևս վնասվելու է:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Մեծ ծեծկռտուք Արարատում՝ 15 հոգու մասնակցությամբ, հայտնաբերվել են արնանման հետքերով ավտոմեքենաներ Էլեկտրաէներգիայի անջատումներ «Վարչական ռեսուրսի չարաշահում». «Հայաստան» դաշինքը չի կարողանա այսօր հանդիպել թալինցիների հետ, Փաշինյանն է այսօր այնտեղ ՔՊ-ի խայտառակ ընտրախախտումների մասին․․․ (video) Սիսիանում 12-ամյա տղայի նկատմամբ խուլիգանության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Փաշինյան, եթե ասում ես ռուսներն են մեղավոր՝ դու՛ պայքարիր Արցախի համար Գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների և անձնական բնույթի սպառնալիքների ներքո Աննախադեպ ընտրություն Ալիևն ասել է, թե իբր մենք «հոգեբույժների, հոգեբանների և բժիշկների կողմից» պետք է ուսումնասիրվենք «Հրապարակ». Երեւանը ՔՊ է մերժում «Ինչ ասի պտի անեմ» կամ պետության եւ իշխող կուսակցության նույնացում Կայծակնային ձերբակալություն՝ ռեժիմի պարագլխին «ս» ասելու համար (video) Գրկախառնություններ, համբույրներ․ Ռոբերտ Քոչարյանը՝ Մալաթիա-Սեբաստիայում (video) Թրամփը ակնարկել է, որ Վենեսուելան կարող է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը Վրաստանում անհայտ անձինք եկեղեցուց դուրս են բերել հայ առաքելական և ուղղափառ սրբապատկերներ ու նետել աղբամանի մոտ Բացառիկ մանրամասներ՝ Ռոբերտ Քոչարյան-Քըրք Քըրքորյան հանդիպումից (video) Հայաստանը և Թուրքիան պատրաստվում են ուղիղ առևտրի մեկնարկին Էջմիածնի «թանկարժեք» փոսերը. հիմնանորոգումից մեկ տարի չանցած` ճանապարհը վերանորոգման կարիք ունի «Հետք» Էդ պրոբլեմը չե՛ք ունենալու․ Ռոբերտ Քոչարյանը՝ քաղաքացուն (video) Իրանի դեմ պատերազմի ազդեցությանը ՀՀ-ում առնչվում եք խանութ մտնելիս՝ տեսնելով թանկացող ապրանքները. Գեղամյան Արևմուտքը անազնիվ մեթոդներով ստիպում է չգնել ռուսական նավթը. Լավրով #ՈՒՂԻՂ․ Պուտինը հրապարակային ասել է մեզ՝ դուք որոշե՛ք՝ էդ «գժի» հե՞տ եք, թե․․․ Արամ Սարգսյան (video) Թրամփը ենթադրել է, որ այս տարի կարող է այցելել Ռուսաստան Նիկոլը իր երկրի ու ժողովրդի շահերը չի պաշտպանում, ուր մնաց ՌԴ-ի դեմ հայտարարությանը արձագանքեր Թրամփն ակնարկել է, որ Վենեսուելան կարող է մտնել Միացյալ Նահանգների կազմ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am